Երևանում թալանել են Վրաստանի դեսպանի Mercedes-ը
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբրի 13-ին, ժամը 23։30-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 11։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Երևանի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի շենքերից մեկում թալանել են Mercedes մակնիշի 14 D 001 AM համարանիշի ավտոմեքենայի կողային ահայելիները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում Վրաստանի դեսպանատան հաշվեկշռում և սպասարկում է դեսպանին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: