Երևանի և Անապայի միջև ավիաուղղություն է բացվել
Armenia Airways ավիաընկերությունն առաջին չվերթն է իրականացրել Երեւանի եւ Անապայի միջեւ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը:
Անապա-Երեւան չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի եւ հինգշաբթի: Ավիահաղորդակցությունը կապահովվի ВАЕ 146-300 ինքնաթռիներով: