Այսօր՝ 26 հունվարի 2020թ., 00:00
Սիրիայի կառավարական զորքերը ռազմական գործողություններ են սկսել Իդլիբ և Հալեպ նահանգներում Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում՝ ՀԱՄԱՍ-ի մի շարք օբյեկտների ուղղությամբ «Հրայր Թովմասյանին ասել են՝ եթե դեմ ես, դիմում գրիր»․ Արծրուն Պեպանյան Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում. Վանեցյան Չինացի բուժքույրը հայտնել է, որ Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է արդեն 90 000 մարդ. նա տեսաուղերձ է հրապարակել Անմեղության կանխավարկածը բնաջնջվեց Եւս երկու ֆեյսբուքյան գրառում Փաշինյանից Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել լեհ քաղաքական գործիչների դեմ «ВамНеСтыдно» հեշթեգով ակցիա իրականացնել Փաշինյանին հունից հանում է Հրայր Թովմասյան անուն-ազգանունը. Միհրան Հակոբյան Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք. Նիկոլ Փաշինյան Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի. Ճանապարհները Հայաստանում Հունվարի 26-ը Առանց ինտերնետի միջազգային օրն է ՄԱԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է աշխարհում հակասեմիտականության աճի մասին Ցավում եմ՝ պարոն Փաշինյանն այդպես էլ չընկալեց. ՀՅԴ ԳՄ անդամն արձագանքում է վարչապետին Աշտարակի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ուկրաինայի բնակչությունը 2001 թվականից կրճատվել է 11,45 միլիոն մարդով Իրանը հայտարարել է, որ կարող են ուրան հարստացնել տոկոսային առումով ցանկացած մակարդակի Սլովակիայի ազգային թանգարանից 1 մլն եվրոյի հին մետաղադրամներ են գողացել Ժողովուրդ, հանգիստ քնեք. Նիկոլը կատակ էր անում Սահմանադրական փոփոխությունների սկիզբն անլուրջ է, նման հանձնաժողովով որակ ապահովել չեն կարող. սահմանադրագետ Վարչապետի հարցին պատասխանում եմ․ ահա նրանք են իշխանության ներսի սորոսականները (Video) Տիգրան Բարսեղյան․ Ցանկանում եմ խաղալ Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Գնացեք, որտեղ ուզում եք բողոքեք». Սպաները բողոքում են դասընթացից դուրս թողնելու համար Մեղր, չորամրգեր եւ ընկույզ. նոր համադրություն Ժիրինովսկին Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը բնութագրել է որպես «ԱՄՆ-ի սադրանք» UFC-ի մարտիկը միաժամանակ մենամարտել է երկու աղջկա հետ և հաղթել (տեսանյութ) Բարսելոնան ու Յուվենտուսը ֆուտբոլիստների փոխանակում իրականացրին Պամելա Անդերսոնը պատմել է բռնաբարության մասին Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ.Նիկոլ Փաշինյան Երիտասարդության պահպանման բալզամ արեւելքից. 3 կախարդական բաղադրիչ Մոդելն առաջին անգամ առանց ֆոտոշոփի լուսանկարներ է հրապարակել և զարմացել քննադատությունից Չինաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերն արագանում են. ծանր իրավիճակի մասին զգուշացրել է երկրի ղեկավար Սի Ծինփինը Փաշինյանն ունի եզակի տաղանդ իր երբեմնի դաշնակիցներին հնարավորինս թշնամացնելու. Դավիթ Խաժակյան Քաղավիացիայի կոմիտեում առերևույթ խախտումների առթիվ քրեական գործ է հարուցվել Զելենսկին նշել է, թե որն է իր գլխավոր նախագահական հավակնությունը Ի՞նչ է տեղի ունեցել զբոսաշրջային այցելությունների հետ Բացահայտ սուտ՝ օտարեկրյա ներդրումները ոչ թե աճել են, այլ՝ նվազել Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որեւէ փաստական տվյալներ չեն ստացվել. ՔԿ «Կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» փնտրիր քո շրջապատում, Նիկոլ. Էդուարդ Շարմազանով Գործազուրկների թիվը ոչ թե նվազել է, այլ՝ աճել, վարչապետն այլ բան է ասում Տիգրան Բարսեղյանի գոլը նպաստել է «Աստանայի» հաղթանակին Պորտուգալիայում ՌԴ Կառավարության մեջ փոփոխությունները չեն ազդի Հայաստանի հետ հարաբերությունների դինամիկ զարգացման վրա. դեսպան Արարատ-2-ը Դիլիջանին հաղթել է ջախջախիչ հաշվով Թբիլիսիում վերելակում նորածին երեխա է հայտնաբերվել «Լեսթերն» Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչում է (տեսանյութ) Ինչպես են պարում Ձախ Հարութն ու Արմենչիկը Տիգրան Ասատրյանի երգի ներքո Պարոն Թովմասյանը հրաժարվել է շատերի պես «պաչել Փաշինյանի աջը». Գագիկ Համբարյան Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ ԵՔՎ պետին և ՊՊԾ գնդի հրամանատարին (տեսանյութ) Գինու գործարանի աշխատակիցը պատահաբար կոյուղու մեջ է լցրել մի քանի հազար լիտր գինի եւ զրկվել աշխատանքից Հունվարի 8-ի հրթիռակոծության հետևանքով ԱՄՆ 34 զինծառայողներ գանգուղեղային վնասվածքներ են ստացել Իրանը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ անգամ Սոլեյմանիի սպանությունից հետո, վստահեցնում է Զարիֆը Էրդողանը մեկնել է Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի տարածք Մարադոնան հրաժարվել է գլխավորել Վենեսուելայի հավաքականը Նիկոլ Փաշինյանի աչքին բոլորը «Աշոտյան» են թվում. Էդմոն Մարուքյանի արձագանքը Հրայր Թովմասյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին. նա 20 օր ժամանակ տվեց վարչապետին Անաստասիա Կվիտկոն բոյկոտում է ձմռանը՝ կրելով միայն սեքսուալ բիկինի (լուսանկարներ) Պոլսո պատրիարքարանը պայքարում է՝ վերականգնելու «Սանասարյան տան» հանդեպ իրավունքները Աշխարհի ամենագեղեցիկ կինը մասնակցել է Ժան Պոլ Գոտյեի վերջին ցուցադրությանը մարմինը գրեթե ամբողջովին մերկացնող թափանցիկ զգեստով (լուսանկարներ) Հայաստանում ՀՅԴ-ի քաղաքական ապագան ուղղակի շատ մշուշոտ կդառնա. Նիկոլ Փաշինյան Հ. Թովմասյանը 1996-ին պայքարում էր կեղծված ընտրությունների դեմ, հիմա պիտի պատասխան տա կեղծման համար․Պեպանյան Վրաստանի ՆԳՆ-ն շրջված մեքենաների քարոզարշավի համար ծախսել է ավելի քան կես մլն լարի Փարիսեցիությո՞ւն, ցինի՞զմ, անձի երկվությո՞ւն, թե՞ բոլորը միասին Իմ քայլը խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը. Նիկոլ Փաշինյանը գոհ է Ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չելենջը». Մասիս Մայիլյան Մամուլի ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ մեղադրանքը եւ ես նախապես մեղավոր ճանաչվեցի. Արսեն Բաբայան Փաշինյանը պարզաբանեց, թե ինչպիսի պատկերացումներից ելնելով են հրաժարվել «վեթինգ» բառից Փաշինյանն ակնարկեց, թե ով է կանգնած Ամուլսարի խնդրի հետեւում Գիտեք՝ ինչո՞վ է տարբերվում իմ կոստյումը Սերժ Սարգսյանի կոստյումից. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2015 թվականին կատարվածը վերագրեց 2019-ին ԱԺ խոսքային փոխհրաձգությունները. Նարինե Դիլբարյան, Գեղամ Նազարյան Վարչապետը բյուջեի խնայողության մասին հիշեց, երբ հերթը հասավ լրագրողներին (տեսանյութ) Վարչապետի հայտարարությունից հետո Վահե Գրիգորյանը պետք է լքի ՍԴ-ն Հայկական ծագման պատճառով Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցին չեն ընդունել Բաքվում Աշոտ Ղուլյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը Ծիծաղելի միջադեպ՝ Փաշինյանի թիկնազորի անդամից (տեսանյութ) Յութուբում «պոիսկ» տվեք գտեք կարգին հաղորդումը, որ ասում է ես ամեն ինչ գիտեմ. Փաշինյանը՝ Վանեցյանի մասին (տեսանյութ) Աֆրիկայում BBC լրատվականի խմբագիրը լքում է իր պաշտոնը հետտրավմատիկ խանգարման հետեւանքով Նիկոլ Փաշինյանը՝ իր պապական տան զուգարանի, սև նասկիների և չներկված դարպասների մասին (տեսանյութ) Հայտնի են տարվա լավագույն քաղաքներն ընտանիքների համար Գերմանիայում բնակվող արտասահմանցիների թիվը հասել է ռեկորդային մակարդակի
Հարցում

Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները

«Փաստը» գրում է. «Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բողոքել է, թե պետական համակարգի գործունեության արդյունավետությունը շատ ցածր է:

Ավելին, ըստ Փաշինյանի, պետական համակարգը մի բան էլ ուռճացված է:

Այս մոտեցմամբ է պայմանավորված պետական համակարգը կրճատելու և օպտիմալացնելու իշխանությունների քաղաքականությունը: Այս տարվա սկզբից ևեթ իշխանությունը ձեռնամուխ եղավ այդ գործը կյանքի կոչելուն:

Բացի պետական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու խնդրից, կառավարության կողմից որպես նախարարությունները կրճատելու հիմնավորում ներկայացվում էր նաև այն փաստարկը, թե պետական համակարգում մեծ թվով աշխատակիցներ պահելու հետևանքով ցածր են լինում աշխատավարձերն ու մոտիվացիան, իսկ օպտիմալացման նպատակներից մեկն էլ պատշաճ աշխատավարձեր ապահովելն է:

Արդյունքում 17 նախարարությունները կրճատվեցին և դարձան 12-ը: Օպտիմալացում տեղի ունեցավ նաև այլ պետական հաստատություններում:

Փաստորեն առանց պետական հիմնարկներում բազմաթիվ աշխատողների աշխատանքի հարցը լուծելու, կառավարությունը նրանց ազատեց աշխատանքից՝ աչքի առաջ ունենալով Փաշինյանի այն հայտարարությունը, թե լավ մասնագետը միշտ էլ կարող է աշխատանք գտնել:

Սակայն բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում աշխատանքը, այսպես ասած, թափած չէ, բարձր է գործազրկության մակարդակը, և շատ դժվար է աշխատանք գտնելը:

Ինչպես ժամանակը ցույց տվեց, կառավարության կողմից իրականացված պետական համակարգի կրճատումներն այդպես էլ չլուծեցին պետական համակարգի արդյունավետության խնդիրը, իսկ որոշ պրոբլեմներ էլ ավելի խորացան:

Խնդիրներ ի հայտ եկան տարիներով պետական համակարգում աշխատանքի փորձ ունեցող աշխատակիցների և նախարարությունների ու այլ պետական հիմնարկությունների ղեկավար անձանց միջև՝ կապված նրա հետ, որ Փաշինյանի կողմից նշանակվածների գերակշռող մասը, որոնք իրականացնում են այդ հաստատությունների կառավարումը, պետական կառավարման աշխատանքի փորձ չունեն և հիմնականում առաջնորդվում են սեփական ամբիցիաներով:

Արդյունքում Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունը խնդրահարույց դուրս եկավ, և պետական համակարգում աշխատողների շրջանում դժգոհություններ հասունացան:

Բայց դժգոհությունները չէին կարող սրանով ավարտվել, քանի որ Փաշինյանը որոշեց հանրությունից գաղտնի գրեթե կրկնակի բարձրացնել սեփական թիմակիցների աշխատավարձը, որոնք զբաղեցնում են նախարարների, փոխնախարարների, մարզպետների և այլ բարձր պաշտոններ:

Բնականաբար, հասարակ աշխատողների մեջ պետք է հարց առաջանար, թե ինչու է համապատասխան փորձ չունեցող և նորաթուխ պաշտոնյայի աշխատավարձը կրկնակի բարձրացվում, մանավանդ, երբ նրանց աշխատանքի արդյունքներն էլ հարցականի տակ են, իսկ իրենցը, եթե բարձրացվում էլ է, ապա չնչին չափով՝ չհաշված, որ ցանկացած պահի իրենք կարող են հայտնվել կրճատման տակ:

Բայց սա ամենը չէ: Խնդիրներն այնքան շատ են, որ այսպիսի իրավիճակում պետական կառավարման համակարգում ի հայտ եկած դժգոհությունը ավելի է խորանում և, գոնե ըստ Փաշինյանի, վերածվում անգամ դիմադրության:

Թերևս հենց այս հանգամանքից էր վրդովվել վարչապետ Փաշինյանը, երբ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց.

«Եկեք արձանագրեք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում ա, դիմադրում ա ամբողջ պետական համակարգը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ»:

Փաշինյանը նաև դժգոհեց պետական կառավարման համակարգի արդյունավետությունից՝ նշելով, թե լինում են դեպքեր, երբ նախարարություններից դպրոցական մակարդակի գրություններ են գալիս։

Վարչապետը գուցե ճիշտ է, որ պետական կառավարման համակարգը, մեղմ ասած, արդյունավետ չէ:

Սակայն հարկ է նշել, որ պետական կառավարման համակարգից բողոքելուց առաջ վարչապետը պետք է հասկանա, որ ստեղծված իրավիճակում ինքը ևս ունի իր մեղքի բաժինը:

Ըստ էության, սրանով նա կասկածի տակ է դնում նաև իր կողմից նշանակված պաշտոնյաների պրոֆեսիոնալիզմը, քանի որ նախարարությունների գրությունները անցնում են նախարարների կամ պաշտոնակատարների ձեռքի տակով, և հետո՝ նրանք են կոչված համակարգել այդ աշխատանքները:

Ստացվում է, որ վարչապետը փոխանակ փորձի տարբեր միջոցներով մեղմել պետական կառավարման ներսում առկա դժգոհությունները և քայլ առ քայլ կառավարման համակարգի գործունեությունը գցի հունի մեջ, առճակատման է գնում պետական համակարգի դեմ, ինչը, դժվար է ասել, թե ինչպիսի բացասական հետևանքների կարող է հանգեցնել:

Վերջապես, գուցե պետք է իրականությանը նայել ու հասկանալ, որ «հեղափոխությանը» դիմադրում են ոչ այնքան սևերն ու մնացած բոլոր նրանք, որոնց վրա պարբերաբար վարչապետը բարդում է իր ձախողումների մեղավորությունը, որքան իր թիմի որոշ կարկառուն անդամներ, եթե չասենք՝ մեծամասնությունը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

website by Sargssyan