Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին Սխալվում են՝ կարծելով, թե նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կվտանգես. ԵԽԽՎ Բաքվի հարցով նախկին զեկուցող Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան Տղամարդը զբոսնելիս պատահաբար 5600 տարվա դաշույն է գտել Առճակատման նոր փուլը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով. Պուտինը՝ Ռաիսիին ԱՆ շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է զբաղվում Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին Դեպքը ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար Թալանչին դո՛ւք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա.Սուքիասյանը ափերից դուրս եկավ Արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները, առգրավված ու զննված լինեին նրանց հեռախոսները. Երվանդ Վարոսյան Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200 ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ՌԴ կառավարությունը խստացնում է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը․ Տաթևիկ Բեժանյան
Հարցում

Վարչապետը, իր հիմնական խնդիրները թողած, զբաղվում է նաև Ամանորի համար նոր երգ գրելու հարցով

«Փաստ» թերթը գրում է.

«2019 թվականը աչքի ընկավ բուռն զարգացումներով, և ժամանակն է ամփոփումներ կատարել, հասկանալ, թե որոնք են մեր ունեցած ձեռքբերումները և բացթողումները:

Ուստի պատահական չէ, որ հասարակության մեջ սպասումներ կան, որ վարչապետը ամփոփելու է տարին, հանրության ուշադրությունը հրավիրելու է կառավարության ունեցած հաջողությունների, բացթողումների, առկա խնդիրների վրա, նախանշելու է, թե հաջորդ տարի ինչ ուղիով է շարժվելու մեր երկիրը, ինչ ծրագրեր կան և այլն:


Տարեվերջի այս օրերին վարչապետը շատ ակտիվ է իր ֆեյսբուքյան էջում, սակայն, ի զարմանս բոլորի, լուրջ ծրագրերից, ներդրումներից, աշխատատեղերի ստեղծումից, ներքին ու արտաքին ռազմավարական նշանակություն ունեցող հարցերից խոսելու փոխարեն, զբաղված է մանր-մունր հարցերով:

Եվ վարչապետի վերջին ուղիղ եթերը հատուկ նվիրված էր մեկ հարցի՝ Ամանորի միջոցառումների կազմակերպման խնդրին:

Պարզվեց, որ Ամանորի միջոցառումները կազմակերպելու համար կառավարությունը 270 մլն դրամ գումար է հատկացրել: Ըստ վարչապետ Փաշինյանի՝ այդ նախաձեռնությամբ լուծվում են սոցիալ-հոգեբանական, տնտեսական և գեղագիտական խնդիրներ:

Տնտեսական մասով իրենք խնդիր են դրել, որ մարդիկ Ամանորը արտերկրում չնշեն, մնան երկրում, դրան գումարած՝ տուրիստների մեծ հոսք ապահովվի, սակայն մի քիչ անհասկանալի է, թե Հանրապետության հրապարակում միջոցառում անցկացնելու միջոցով մարդկանց ինչպե՞ս պետք է հետ պահեն արտասահմանում տոները նշելուց, կամ մեծ թվով զբոսաշրջիկները ինչո՞ւ պետք է հենց Հայաստան այցելեն, քանի որ տարբեր երկրներում, որտեղ սպասարկման որակն էլ ավելի բարձր է, քան Հայաստանում, այդպիսի միջոցառումներ նույնպես կազմակերպվում են և նույնիսկ ավելի ճոխ ձևով:

Վարչապետի պատկերացմամբ, մյուս կողմից՝ այդպիսի նախաձեռնությամբ Ամանորյա ծախսեր իրականացնելու հնարավորություն չունեցող մարդկանց հնարավորություն են տալիս, որպեսզի նրանք իրենց ունեցած հանարավորությունների սահմաններում, բայց շատ ուրախ նշեն Ամանորը Հանրապետության հրապարակում:

Այդ հատվածում աշխատելու են սննդի օբյեկտներ, լինելու են նաև արագ սննդի կետեր: Մարդիկ կարող են օգտվել սննդի օբյեկտներից, համերգ լսել, թանգարաններ այցելել և այլն:

Ու գործը հասել է այնտեղ, որ վարչապետը, իր հիմնական խնդիրները թողած, զբաղվում է նաև Ամանորի համար նոր երգ գրելու հարցով:

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ վարչապետի պատկերացումներում գեղագիտական հաճույք կարելի է ստանալ բրդուճ կամ հոթդոգ ուտելով: Հարցն առաջին հերթին այն է, որ էլի Փաշինյանը զբաղված է հարցերով, որոնց համար իրականում պարզապես պետք է որ ժամանակ էլ չունենար:

Ինչպես տեսնում ենք, վարչապետը Ամանորի միջոցառումների կազմակերպումը փորձում է ներկայացնել որպես «դարակազմիկ» միջոցառում:

Այնուամենայնիվ, պատահական չէ, որ քաղաքագետները այսպիսի նախաձեռնությունների տակ ժողովրդի ուշադրությունը հիմնական խնդիրներից շեղելու և պոպուլիզմի դրսևորումներ են տեսնում:

Քաղաքացիներին ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ինչպիսին է լինելու հաջորդ տարվա տնտեսության «տրամադրությունը», իրենց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվելո՞ւ է, թե՞ ոչ, ի՞նչ է լինելու գազի գնի հարցը, թանկացումների խնդիրը և այլն, այլ ոչ թե այն, թե ինչ երաժշտություն է հնչելու Ամանորին Հանրապետության հրապարակում:

Բացի այդ, եթե նման միջոցառում կազմակերպվում է Երևանի կենտրունում, ապա լավ կլիներ, որ մարզերի բնակիչներն էլ հնարավորություն ստանային բարձր մակարդակով Ամանորի տոները նշել իրենց քաղաքներում։

Սա արդեն որերորդ անգամ Փաշինյանի կառավարության կողմից արված ավելորդ, անիմաստ, տրամաբանության մեջ չտեղավորվող մեծածավալ ծախսն է:

Եթե կառավարությունն իրոք ցանկություն ունի սոցիալական խնդիր լուծել, ապա այնպիսի պայմաններ պիտի ստեղծի, որ մարդիկ կարողանան աշխատել ու իրենց վաստակած գումարներով Ամանորը նշել արժանապատիվ կերպով և ոչ թե մնան Հանրապետության հրապարակում բաժանվող բրդուճների հույսին:

Վարչապետը ցույցեր վարելու և զանգվածային միջոցառումներ կազմակերպելու վարպետ է, և թերևս շատ ծանր է տանում, որ վերջին շրջանում հնարավորություն չի ստացել այդպիսի միջոցառումների մասնակցել, ու նշված նախաձեռնության իրականացման հարցում որոշակի դերակատարություն ունի նաև այս հանգամանքը:

Բացի դրանից, մասնակցելով միջոցառումներին՝ վարչապետը կզգա, թե որքան մարդիկ են ականջալուր եղել իր կոչին ու կգնահատի, թե որքանով է պահպանվել իր վարկանիշը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan