Այսօր՝ 23 հունվարի 2020թ., 00:00
Ինքնաթիռի ուղևորները կպչուն ժապավենով կապկպել են աղմկոտ կնոջը (տեսանյութ) Ինչպես է նախաճաշում Քարդաշյան-Ուեսթ ընտանիքը (լուսանկար) Կառավարությունը կտրուկ կրճատելու է Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալները Մյուս տարի մենք ոչ թե 271 մլն, այլ 570 մլն դրամ կծախսենք Ամանորի միջոցառումների համար. Նիկոլ Փաշինյան Գուցե վաղն էլ ասուլիս տա Տանզանիայո՞ւմ, որ մեր գործն ավելի բարդացնի Արդյոք սա Արցախին՝ որպես պետություն, տնտեսական վերջնագիր չէ՞ Հայտնաբերված խախտումները կասկածներ են առաջացնում Ադրբեջանում ժողովրդավարական ընտրությունների վերաբերյալ. զեկույց ԱՄՆ-ն արգելել է իրանցի ներդրողների եւ գործարարների ԱՄՆ տարածք մուտքը եւ մնալը Գյուղացուն գցեց ցեխը, կաթը վերջին ձեւով անպատվեց. Նորկեսարացի անասնապահը՝ վարչապետի ելույթի մասին Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Բաքվի հետ․ ԱԳ նախարար ԱՄՆ-ն ընդլայնում է երկրների ցուցակը, որոնց քաղաքացիներին կարգելվի մուտք գործել երկիր. Թրամփ «Ես սիրտ չունեմ». Մարգարիտա Սիմոնյանը հերքել է իր հոսպիտալացման մասին տեղեկությունները Չինաստանում տարածվող նոր կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 17-ի Նազարբաեւի թոռը հայտարարել է իրեն սպանելու փորձերի մասին Նոր վիրուսը Չինաստանից Հայաստան չի հասել, հավաստիացնում է առողջապահության նախարարությունը «Գլխարկով հնարքի վարպետները». Թոփ 5 ֆուտբոլիստ, որոնք իրենց նորամուտի խաղում հեթ-տրիկ են արել Թուրքիայից բխող սպառնալիքները միանգամայն զգալի են Հայաստանի արտաքին քաղաքականությունում. ԱԳՆ Սահմանադրական փոփոխությունների նպատակն է լուծել ՍԴ հարցը, նաև՝ ուժեղացնել սեփական իշխանությունը. Ռուբեն Հակոբյան Կործանված ուկրաինական օդանավի սեւ արկղերի վերծանումը կկատարվի Իրանում Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը՝ բարձրացել «Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին». Փաշինյանը փոխզիջում առաջարկեց եւ ժամանակ տվեց Իրանը պատրաստ է կատարել միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունները․ Ռոհանի Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի եւ Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ Պարոն Փաշինյան,էս ի՞նչ ես խոսում ԱԺ ամբիոնից. Էդուարդ Շարմազանով «Կուտոյանի ընտանիքի անդամները պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ». Փաշինյան Արքայազն Հարին և նրա կինը սպառնում են դատի տալ պապարացիներին` Կանադայում արված լուսանկարի պատճառով Կլիմայական փախստականներին չի կարելի զրկել ապաստանի իրավունքից, եթե նրանց կյանքը վտանգված է․ ՄԱԿ Չարագործները 1 մլն ֆունտ ստերլինգով վաճառքի են հանել Շումախերի թարմ լուսանկարները. մրցարշավորդի կինը ոստիկանություն է դիմել Ճապոնիան պատրաստվում է մինչեւ 2030թ․ 6G թողարկել Տոտենհեմի ֆուտբոլիստներին ձանձացրել են Մոուրինյուի մարզումները Պամելա Անդերսոնը գաղտնի ամուսնացել է հոլիվուդյան պրոդյուսերի հետ Ո՞ր ալկոհոլային խմիչքներն են ամենաքիչ վնասակար Սթիվ Ջոբսի ուռուցքաբանը նշել է մեգապոլիսում առողջ ապրելու համար անհրաժեշտ կանոնները Կինը խոստովանել է, որ սպանել է իր երեք երեխաներին 80 սանտիմետրից մեծ իրան. վտանգավո՞ր է արդյոք սրտի համար Ryanair- ի օդանավը թռիչքն սկսելուց կարճ ժամանակ անց հետ է վերադարձել Նա «շատ բարկացած» աղջիկ է. Դոնալդ Թրամփը` Գրետա Տունբերգի մասին Ղազագիր. Երևի պլպլան, ողորկ ճաղատը դուրն եկել էր. Լևոն Ջավախյան Ռուստամ Բադասյան, Հայաստանում ներքին զորքեր չկան, Դուք «բանդաներով ե՞ք» սպառնում ժողովրդին. Վոլոդյա Հովհաննիսյան (տեսանյութ) Աչքիս՝ միայն սկոլիոզը չէ ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի իր ռազմական ուսումնական գործողությունն Իրաքում․ Սթոլթենբերգ Սա պայքար է ոչ թե քրեական աշխարհի դեմ, սա պայքար է թասիբով տղա տեսակի դեմ Ռուսաստանի ներկայացուցիչը հաղթել է «Միսիս Տիեզերք-2020» մրցույթում Մարգարիտա Սիմոնյանին շտապ տեղափոխել են հիվանդանոց Քաղաքապետարանի հավաքարարները բողոքում են. չեն ստացել 13-րդ աշխատավարձը Օղին 100 տոկոսով թանկացել է Ամբողջ սրտով շնորհակալ եմ․ Հենրիխ Մխիթարյան Մարիա Գեւորգյան․ Անպարտելիության զգացողություն չունեմ, պետք է փորձենք միջազգային մրցաշարերում ավելի լավ հանդես գալ Արարատ Միրզոյանը կարգապահական տույժ կիրառեց Ալեն Սիմոնյանի նկատմամբ Շուտով նույն ոստիկանության աշխատակիցներին հրահանգելու են մարդ ծեծել, հանրահավաքներ ցրել, և իշխանությունը պետք է ամեն կերպ ցույց տա, որ «ոստիկանը մերն ա» Փիղը թափառել է հյուրանոցի նախասրահում (տեսանյութ) Փաշինյանի զբոսաշրջային օգուտի հրճվանքի «մութ» կողմերը Հունաստանի նախագահի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել Եվրոպական ներդրումային բանկը կշարունակի խիստ սահմանափակել Թուրքիայի վարկերը Բելառուսի ներկայացուցիչը գլխավորել է ԱՊՀ երկրների տիեզերքի գծով միջպետական խորհուրդը Ինչո՞ւ Փաշինյանը «դուխ» չունեցավ հանդիպել անասնապահ «վարչապետներին». Շարմազանով Տպավորություն է ստեղծվում, թե դատարանը չի ուզում ողջ տեսնել Մանվել Գրիգորյանին. փաստաբան Համատարած են մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները. ՄԻՊ Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա դեպքի օրը խլացուցիչ չի հայտնաբերվել Ինչպես հին իշխանության ժամանակ. խորհրդարանի նիստն ընթանում է գրեթե դատարկ դահլիճում Իշխանությունները փաստորեն արգելում են արժութային-դիլերական բրոքերային գործունեությունը Ինչպես է «Մարտի 1»-ի գործը հայտնվել փակուղում Արմավիր քաղաքում անհետացե՞լ է թարմ, տեղական միսը Հայաստանի պետական համակարգը կարևորագույն ոլորտներում տեղապտույտի մեջ է. «Ժառանգություն» կուսակցություն Մսավաճառներն ու անասնապահները առավոտյան փակել են Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքների բացահայտումը իրավապահների պատվի հարցն է. ՀԿ Ռուստամ Բադասյանի ներկայացրած հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի՝ թերի է համարվել. դատարանը հետ է ուղարկել հայցը Ադրբեջանում պատգամավորական մեկ տեղին հավակնում է 12 թեկնածու Մահվան դատապարտված օրենքով գող Օթարի Կրասնոդարսկին փախուստի մեջ է Նորմերի խախտումներ ԱԳԼՃԿ-ներում, դիահերձման բաժանմունքներում. ԱԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել Միացյալ Թագավորություն ԿԳՄՍ նախարարի և նրա տեղակալի գործուղումները ֆինանսավորել է Բրիտանական խորհուրդը. պարզաբանում «Իմ բաժին առաքելության հետեւից գնալու եմ». Արթուր Վանեցյան Ազգային ժողովում շատերն իրենց տեղում չեն. ՀԿ Կկարողանա՞ն արդյոք կենսաթոշակառուներն առանց բանկ այցելելու կենսաթոշակ ստանալ. օրինագիծ Գագիկ Խաչատրյանի որդին չի ձերբակալվել, նրան փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել. հայտարարություն Հայաստանն ընդգրկվել է 2019 թվականին Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների տասնյակում Երբ ոչինչ չի ստացվում կարելի է քանդել Հանրապետության հրապարակը Հայտնաբերվել է կրակված գնդակ. դատարանի պատուհանի ապակին վնասելու փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նոր փոխնախարար է նշանակել Տրված պարգևավճարների գումարով ոչ միայն հնարավոր կլիներ մարզային ծննդատները զինել անհրաժեշտ տեխնիկայով, այլև կարելի էր ներգրավել նոր մասնագետների․ Մարինա Խաչատրյան (տեսանյութ)
Հարցում

Իշխող ուժի վարկանիշը ժամանակի ընթացքում հստակ միտումով անկում է ապրում. հաջորդ տարի դրանից կարող են միայն փշուրներ մնալ

«Փաստ» թերթը գրում է.

«2019 թվականի ընթացքում Փաշինյանը ստացավ բոլոր հնարավորությունները իշխանափոխության օրերին խոստացած իր ծրագրերը կյանքի կոչելու համար, քանի որ օրենսդիր և գործադիր իշխանություններն իր գլխավորած քաղաքական ուժի վերահսկողության տակ հայտնվեցին, և այլևս չէր կարող արդարացումներ փնտրել, թե օրենսդիրում իր կառավարության նախաձեռնությունների դեմ սաբոտաժ է իրականացվում։


Ու ժամանակն է հասկանալու, թե այս մեկ տարվա ընթացքում ինչքանով նոր իշխանություններին հաջողվեց իրականացնել բարեփոխումների օրակարգը, որպեսզի այն տեսանելի լինի հասարակ քաղաքացու համար։

Եթե մանրամասն դիտարկենք իրադարձությունների շարքը, ապա կտեսնենք, որ տարին աչքի ընկավ աղմկահարույց քրեական գործերի հարուցման, ձերբակալությունների, կալանավորումների շքերթով, բռնոցի-բացթողնոցիներով, կոռուպցիայի դեմ պայքարի մասին բարձրագոչ հայտարարություններով։


Եվ չնայած մարդիկ միամտորեն ակնկալիքներ ունեին, թե կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում պետբյուջե մուտքագրված գումարների հաշվին իրենց կյանքը կբարելավվի, բնականաբար, դա տեղի չունեցավ։

Քրեական գործերի հարուցումը և ձերբակալությունները միայն նպատակ էին հետապնդում՝ ուղղակի հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե դրական փոփոխություններ են սկսվել երկրում, և մինչ ժողովուրդը զբաղված կլիներ այդ շոուն մարսելով՝ իշխանությունները կխուսափեին պատասխանատվություն վերցնել իրենց ուսերին և իրատեսական ծրագրեր կյանքի կոչել։

Իսկ երբ հանրային հետաքրքրությունը ձերբակալությունների նկատմամբ սկսում էր թուլանալ, իշխանությունները սկսում էին մտածել նոր աղմկահարույց գործ հարուցելու մասին, որն իր վրա կգրավեր հասարակության ուշադրությունը։

Նրա մասին, որ իշխանություններն այդ մոտեցմամբ ընդամենը տեղեկատվական հոսքերի միջոցով մարդկանց գիտակցության վրա ազդելու խնդիր են լուծում, վկայում է նաև վարչապետ Փաշինյանի գործելաոճը, երբ վերջինս ԱԺ ամբիոնից կամ ուղիղ եթերների ընթացքում անոնսում էր քրեական գործերի հարուցման մասին տեղեկությունները, որի իրավունքը ինքը չունի, և դա միայն իրավապահ մարմինների գործն է։

Ուշագրավ է, որ հենց կոռուպցիայի պայքարի պիտակի ներքո էլ իշխանությունների կողմից թիրախավորվեցին ընդդիմադիր ուժերը և գործիչները՝ որակվելով որպես կոռուպցիոներ կան թալանչի՝ անկախ այն հանգամանքից՝ նման տեղեկությունները իրականությանը համապատասխանում են, թե ոչ։

Չնայած իշխանափոխությունից հետո ստեղծվել էր շատ պատեհ իրավիճակ հասարակությանը համախմբելու և ռազմավարական ծրագրեր առաջ քաշելու համար, սակայն իշխանությունները ընտրեցին հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու ճանապարհը, և առաջնահերթ համարեցին միայն իրենց քաղաքական շահը, որից պետք է ածանցվեն մնացած հարցերը։

Այս հանգամանքով էին պայմանավորված նաև դատական համակարգի վրա բիրտ ճնշումները։ Եվ հիմա արդեն պատահական չէ, որ հասարակական տրամադրությունների փոփոխություն կա, բնակչության շրջանում իշխանությունները չունեն այն վստահության պաշարը, որ ունեին էյֆորիկ շրջանում։

Դրա մասին են վկայում նաև սոցհարցումները։ Այսպես, ԱՄՆ-ում գործող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հարցման համաձայն, ՀՀ քաղաքացիների 55%-ը կքվեարկեր իշխող «Իմ քայլը» դաշինքի օգտին, եթե ընտրությունները կայանային 2019 թ. սեպտեմբեր-հոկտեմբերի կեսին:

Այս ցուցանիշն ուշագրավ է այն համատեքստում, որ մայիսին IRI-ն ֆիքսել էր, որ իշխող դաշինքի օգտին քվեարկել պատրաստ է հարցվածների 59%-ը։

Եվ եթե հաշվի ենք առնում, որ 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքը ստացել էր քվեների 70,42 %-ը, ապա պատկերը պարզ է դառնում։

Իշխող ուժի վարկանիշը ժամանակի ընթացքում հստակ միտումով անկում է ապրում, և եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ հաջորդ տարի բախվելու ենք այնպիսի գլոբալ պրոբլեմների, ինչպիսիք են թանկացումների հարցը, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման թեման, ապա կարելի է ենթադրել, որ կարճ ժամանակ անց իշխանությունների վարկանիշից կարող են միայն փշուրներ մնալ։

Այս համատեքստում բավական հետաքրքրական է նաև, որ ըստ IRI-ի հարցման արդյունքների, Հայաստանի իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է իշխանությունների կողմից ճնշումների տակ հայտնված Սահմանադրական դատարանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

website by Sargssyan