Նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը և գործարար Արամ Քոչարյանը հրաժարվել են դատաբժշկական փորձաքննությունից
«Terrazza» սրճարանի տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանը («ՍԱՍ»-ի Արտակը) և գործարար Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։
Արտակ Սարգսյանը հրաժարվել է նաև Քննչական կոմիտեում ցուցմունք տալուց։
Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 5 -ին Երևանի Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում միջադեպ էր տեղի ունեցել՝ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի («ՍԱՍ-ի Արտակի») մասնակցությամբ: Վերջինը սակայն ոստիկանությունում բացատրություն էր տվել և հերքել իր մասնակցությունը միջադեպին։ Դեպքի առիթով, 2018 թվականի հունիսի 8–ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։