Այսօր՝ 19 հունվարի 2020թ., 00:00
Վարչապետի թաքուն եւ անհասկանալի ցավակցությունը Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ Պետության ղեկավարը որոշել է իր էջում տեսանյութ տարածել չգիտեմ որ «մտքի տիտանի» գլխում ծնված պայքարի մասին. Ե. Վարոսյան «Վանեցյանն անպայման ինչ-որ հարցերի պետք է պատասխանի. Գեորգի Կուտոյանի մահը ցույց է տալիս, որ պետք է թույլ չտանք, որ հետագայում էլ նման բան լինի». Կարինե Աճեմյան Կոչ ենք անում բոլոր պաշտոնատար անձանց զերծ մնալ կողմնակալ գնահատականներից Քիմ Քարդաշյանը բացահայտել է, թե ինչու էր այցելում Սպիտակ տուն (տեսանյութ) Լեհաստանը կազմել է ԽՍՀՄ-ի պատճառով կորած համարվող մշակութային օբյեկտների ցանկը «Սիթին» ու «Արսենալը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ) Վրաստանը և Ուկրաինան Ռուսաստանի դեմ բողոք են ներկայացրել Միջազգային ծովային կազմակերպությանը Ռուսաստանցի կինը մահացել է՝ չափից շատ պարացետամոլ խմելու պատճառով Պուտինը խոստացել է փակել պատմությունը վերաշարադրել փորձողների «կեղտոտ բերանները» Բարաք Օբամայի հետաքրքիր շնորհավորանքը կնոջ ծննդյան օրվա առթիվ Կազեմիրոյի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին» (տեսանյութ) 20th Century հայտնի կինոստուդիան զրկվել է անվան «Fox» մասից Բեյրութում բախումներ են տեղի ունենում անվտանգության ուժերի և ցուցարարների միջև Գործազրկության մակարդակն աճել է՝ հավասարվելով 2011թ․ մակարդակին. Արա Գալոյան Հասակը, աչքերի գույնը․ 7 բան, որ ժառանգականորեն փոխանցվում են երեխաներին միայն հայրերից Մաուրո Գևգեոզյանը տեղափոխվեց պերուական ակումբ Լիբիայի նավթային ընկերությունն արտակարգ դրություն է հայտարարել Մերձավոր Արեւելքում իրավիճակը ԱՄՆ-ի «մեծամտության» անմիջական հետեւանքն է․ Զարիֆ Իրանը հաստատել է, որ սխալմամբ խոցված ուկրաինական Boeing-ի «սև արկղերը» կփոխանցվեն Կիևին Ուկրաինայում հրապարակվել է նախարարների աշխատավարձերի չափը. ամենաաբարձրն Արսեն Ավակովինն է ԶՈւ-ն համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ․ ՊՆ Իրավապահ մարմինները հնարավոր ամեն բան անում են Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար. ԱԽ քարտուղար Այսօր համոզվեցի, որ գյուղատնտեսությունը ՀՀ-ում կարող է լինել շահութաբեր բիզնես. Դրա համար պետք է 3 բան. Փաշինյան ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի մասին Ուկրաինայում վաղը հրաժեշտ կտան Թեհրանի մոտ ողբերգական ավիավթարի զոհերին «Տոտենհեմն» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Ուոթֆորդի» հետ (տեսանյութ) Իրանի հոգևոր առաջնորդը Թրամփին «ծաղրածու» է անվանել «Իզվեստիան» 1990-ի հունվարին գրել է Բաքվի հրապարակում 4 հայերի հրապարակային այրելու մասին. Տարոն Սիմոնյան Հայաստան - Մոլդովա՝ 5։1 «Եկեք ենթադրություններ չանենք». Արարատ Միրզոյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին «Ռոմայի» հայտացուցակը «Ջենոայի» դեմ խաղում Ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է եւ պետք է միշտ զգաստ լինել. Արցախցի պատգամավոր Թուրքիան բարձրացրել է մուտքի վիզայի գինը. Հայաստանցիներն այսուհետ կվճարեն 30 դոլար Վենեսուելայի ժողովուրդը զանգվածաբար լքում է կաթոլիկ եկեղեցին. երկրի նախագահը դիմել է Հռոմի պապին «Ո՞վ է հիմա հիշում հայերի ցեղասպանության մասին». ի՞նչ առիթով Հիտլերն արտասանեց այս խոսքերն ու ինչու՞ դրանից հետո հազարավոր մարդիկ սպանվեցին Արթուր Վանեցյանի հրաժարականը կանգառի կոչ էր, կանգառի կոչ է նաև Գեորգի Կուտոյանի ողբերգական մահը Բնական գազի պաշարները Միջերկրական ծովում կարող են պատերազմի պատճառ դառնալ. իսրայելցի փորձագետ «Հրաժարվում եմ ընկալել էն երկոտանի անասուններին, ովքեր ծաղրում են մարդու վիշտն ու ընտրում, թե ո՞վ է լինելու հաջորդ զոհը». Նաիրա Զոհրաբյան Forbes-ը թարմացրել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկը Կանանց գրավում են մորուքավոր տղամարդիկ ՀՀ-ի եւ Արցախի պատգամավորները հայտարարություն ընդունեցին Բաքվում հայերի ջարդերի դատապարտման մասին Միայնակ կոալան՝ այրված ծառերի արանքում Հայաստանը՝ եվրոպական ֆուտբոլային քարտեզում. 7 ուշագրավ կետ ՈՒԵՖԱ-ի նոր զեկույցից ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանն ամբողջովին հրաժարվի ուրանի հարստացումից Խելացի տան տեխնոլոգիայի տարածումը դեռեւս բարդ է. Amazon Հանրապետության տարածքում ջերմաստիճանը վաղը կբարձրանա 6-8 աստիճանով Թրամփը կոչ է արել Իրանի առաջնորդներին «Իրանը կրկին հզոր դարձնել» Ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը ցավակցելու Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին Չի բացառվում, որ ապրիլից հետո գազի գնի բարձրացման հայտ ներկայացնեն. Գարեգին Բաղրամյան Microsoft-ը 1 մլրդ դոլար կհատկացնի մթնոլորտում ածխածնի դեմ պայքարի համար Եվրոպա մատակարարվող գազի գինը ավելի ցածր է, քան Հայաստան մատակարարվողը. Դանել Իոաննիսյան Ո՞վ էր բանակը ներքաշում քաղաքական պայքարի մեջ «Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել». Հայտարարություն Իրանահայ երգիչ Անդին Հոլիվուդի Փառքի ծառուղում իր աստղն է ստացել (տեսանյութ) Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին ոստիկանի կատարած գրառման համար «Դա կատարվել է պետական կառույցների դեմ ատելության մթնոլորտի ֆոնի վրա». Ստ. Դանիելյանը՝ Կուտոյանի մահվան մասին «Դա կյանքի ու մահվան հարց էր»․ Մեգան Մարքլը թագավորական ընտանիքից հեռանալու մասին Գեբելսի խոսքերը մեջբերած բրազիլացի փոխնախարարը հեռացվել է աշխատանքից Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր եւ ցնցող. ԱԱԾ Միհրան Հարությունյանի դուստրը հայրիկի մեքենայի մեջ պարում է Արամեի «Քավոր ջան» երգի ներքո (տեսանյութ) Ուկրաինացի նախարարը մտել է սեղանի տակ՝ ի պաշտպանություն վարչապետի (լուսանկար) Ցանկացած բեմում դու ես իմ աստղը. Բարաք Օբաման շնորհավորել է կնոջը ծննդյան օրվա առթիվ Արթուր Վանեցյանի դեմ մահափորձ է պլանավորվել․ ի՞նչ գիտի ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը Վլադիմիր Կարապետյանի հեռանալուց հետո որոշ լրատվամիջոցներ իրենց անտեր են զգում Ամերիկյան The Washington Post պաբերականն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավարի դիակի հայտնաբերմանը Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել Թրամփը կոչ է արել Իրանի առաջնորդներին «Իրանը կրկին հզոր դարձնել» Ռիհանան բաժանվել է սաուդցի միլիարդատիրոջից. Հայտնի փոփ-աստղը կրկին ազատ է Ինչու՞ է վարչապետը սկսել հաճախ հանդիպել իր պատգամավորներին Հրդեհ՝ Մամուլի շենքում. (տեսանյութ) Ամերիկյան ռազմավարական անօդաչու սարքը հետախուզական թռիչք է իրականացրել Ղրիմի սահմանների մոտ (լուսանկար) Մակրոնին շտապ տարհանել են թատրոնից Ամանորն անցել է, հիմա արդեն կարելի է բնակչությանը պատրաստել գազի գնի բարձրացմանը ԱՄՆ-ի օդանավակայաններում Չինաստանից ժամանած ուղեւորների մոտ վտանգավոր վիրուսը հայտնաբերելու համար զննման կետեր կբացվեն Ավստրալիայում հիմա էլ ջրհեղեղ է (լուսանկարներ, տեսանյութ) Իրանի գործողություններին պատասխանելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը դեռ ուժի մեջ է. Պոմպեո Իշխանությունը հարձակվել է ազատ խոսքի վրա․ քննարկում (տեսանյութ) Կոտրել են պատգամավոր Գեւորգ Պապոյանի մեքենայի ապակին ու գողացել պայուսակը Ո՞վ էր իրականում պարտվել 2008-ի ընտրություններում
Հարցում

Պատասխանատվությունից խուսափելու տարվա չեմպիոն

«Փաստ» թերթը գրում է.

«2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը մեծ հույսեր առաջ բերեց ժողովրդի շրջանում, և ակնկալվում էր, որ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական փոփոխությունները պետք է տեղի ունենային 2019 թվականին, քանի որ 2019 թվականի ընթացքում Փաշինյանը և իր քաղաքական թիմը լիովին պատասխանատվություն ստանձնեցին երկրի կառավարման համար: Այնուամենայնիվ, քաղաքացիների ակնկալած փոփոխություններն այդպես էլ իրականություն չդարձան:

Ի սկզբանե պարզ էր, որ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չունի պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնել երկրի տնտեսությունը և սոցիալական վիճակը:


Հենց դա էր պատճառը, որ տարեսկզբին ներկայացված՝ կառավարության ծրագրում իշխանությունները ամեն կերպ խուսափել էին նշել կոնկրետ ցուցանիշներ և դրանց հասնելու ճանապարհները:

Թերևս դա էր պատճառը, որ կառավարության ծրագիրը վերլուծաբաններն անվանում էին բարի ցանկությունների և կենացների ժողովածու ու ընդգծում, որ այդպիսի, գուցե շատ ավելի սիրուն ծրագրային փաստաթուղթ կարող էին ներկայացնել նաև նախորդ կառավարությունները, և դրանում ոչ մի հեղափոխական մոտեցում չեն տեսնում:

Իսկ կառավարության ծրագիրը ավելի մանրակրկիտ դիտարկելիս պարզ էր դառնում, որ գործադիր իշխանությունն այդպիսի շարադրանքով փորձել է ամեն կերպ խուսափել որևէ ցուցանիշի համար պատասխանատվություն ստանձնելուց և իրեն չկաշկանդել դրանցով:

Եվ այդպես էլ կառավարությունը տարվա ընթացքում երկրի զարգացման հարցում ռազմավարական մոտեցում չորդեգրեց, իսկ անձամբ վարչապետ Փաշինյանը փորձեց կոնկրետ նպատակադրումների մասով պատասխանատվությունը գցել իր վրայից:

Սակայն հասկանալով, որ եթե կոնկրետ թվային արժեք չի տալիս կառավարության նախաձեռնություններին, ապա քաղաքացիների շրջանում կարող են կասկածներ առաջանալ, թե իր կառավարությունն ի վիճակի չէ լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, Փաշինյանը Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ արդեն հիշատակեց ստույգ ցուցանիշներ, թե որոնք են իրենց ռազմավարական նպատակադրումները:

Սակայն Փաշինյանը այնպիսի նպատակադրումների մասին խոսեց, որոնք պետք է իրականություն դառնան մինչև 2050 թվականն ընկած ժամանակահատվածում:

Իսկ այսպիսի հսկայական ժամանակային կտրվածքով կանխատեսումներ անելը ոչ միայն անշնորհակալ գործ է, այլև ուղղակի պարզ հնարք է պատասխանատվությունից խուսափելու համար:

Փաշինյանն առաջնորդվում է այն տակտիկայով, որ ինչքան հնարավոր է՝ պետք է խուսափել իրատեսական խոստումներ տալուց. դրանք պետք է լինեն վերացական, իսկ ժամանակի ընթացքում, ոնց էլ ստացվի, առանձին ոլորտներում դրական ցուցանիշներ կգրանցվեն, և արդեն կարելի է այդ ցուցանիշներն ուռճացնել ու քաղաքացիներին ներկայացնել որպես շատ մեծ ձեռքբերում:

Եվ պատահական չէ, որ վարչապետի այսպիսի գործելակերպը շարունակվում է մինչ օրս: Իսկ այս օրերին, երբ պետք է ամփոփել տարվա հիմնական արդյունքները, Փաշինյանը խոսում է այն մասին, թե աստղաբաշխական քանակությամբ ՀԴՄ կտրոններ են տպագրվել, և դա ներկայացնում է որպես հսկայական ձեռքբերում:

Այնինչ, ՀԴՄ կտրոնների մեծ քանակությունը չի նշանակում, թե արդյունքն ու որակական կողմը բարձր են, քանի որ շատ դեպքերում տնտեսվարողները փորձում են քիչ գումարային շրջանառության տեսքով շատ ՀԴՄ կտրոնների քանակություն ցույց տալ:

Բացի այդ, ինչո՞ւ վարչապետը չի խոսում քաղաքացիների եկամուտների կտրուկ աճից, չէ՞ որ իշխանության գալով՝ չէր խոստացել, թե պայմաններ կստեղծի, որ մեծ քանակությամբ ՀԴՄ կտրոններ տպագրվեն, այլ մարդկանց հույսով էր անում, թե նրանց կյանքի որակը կբարձրանա:

Մյուս կողմից՝ հասարակությունն ակնկալում է, որ վարչապետը վերջապես սկսի խոսել հաջորդ տարվա ռազմավարական առաջնահերթություններից, օրինակ՝ թե ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում զսպել այն գնաճը, որն առաջ է գալու ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումից և գազի գնի թանկացումից, կամ կառավարությունը ինչ քայլերի միջոցով է ներդրումներ ներգրավելու և այլն:

Այնպես որ, վարչապետը չի կարող անվերջ խուսափել պատասխանատվության բեռը վերցնելուց, քանի որ վաղ թե ուշ իրենից հասարակությունը հաշվետվություն է պահանջելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan