Այսօր՝ 26 հունվարի 2020թ., 00:00
Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով․ Նիկոլ Փաշինյան «Արարատը» 9։0 հաշվով հաղթեց մոնղոլական «Ուլան Բատորին» Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը․ Արթուր Վանեցյան Մեկը չկա՞ր՝ համոզեր Փաշինյանին՝ նման ցածր, ամոթալի գրառում չկատարի․ Մելիքյան Այս տեսանյութում Նիկոլի ձեռքի գրիչը կապույտ է ԱՄՆ-ում հաստատել են կորոնավիրուսի երրորդ դեպքը Չեչնիայում առնվազն 25 մարդ է ձերբակալվել նախագահ Կադիրովի ֆոտոկոլաժը տարածելու համար Հրայր Թովմասյանն իր փաստաբաններին խնդրել է պատրաստել հայցադիմումը․ Ամրամ Մակինյանը՝ վարչապետի ներկայացրած փաստի մասին Հայտնի է դարձել Իսպանիային արտահանձնված օրենքով գող Տարոյի ճակատագիրը Ես իրոք խորը ցավ եմ ապրում, որ այսօր մեր երկիրը ղեկավարվում է այս անձի կողմից. Արա Վարդանյանը՝ վարչապետի գրառման մասին Հրայր Թովմասյանի փաստաբանները կարող են այս դասական զրպարտչին դատի տալ. Նարեկ Սամսոնյանը՝ վարչապետի գրառման մասին Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից Պետության ղեկավարն այս կարգի էժան չի լինում. Սամվել Ֆարմանյանը՝ ՍԴ նախագահի վերաբերյալ վարչապետի գրառման մասին Լիվերպուլը կդառնար չեմպիոն նաև Իսպանիայում, Իտալիայում և Գերմանիայում․ Գվարդիոլա ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային Խարբերդի ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Ահա եւ Նիկոլ Փաշինյանի «զորեղ» ապացույցը Արարատի մարզպետի ցնցող գրառումը. Ոսկետափցիները պահանջել են սպանել Սերժ Սարգսյանին, բայց Նիկոլ Փաշինյանը հերոսաբար մերժել է առաջարկը Հունվարի 31-ին ԵՊՀ-ում նիստ կհրավիրվի եւ կհայտարարվի ռեկտորի մրցույթ Նիկոլ Փաշինյանը նայում է լրագրողի դեմքին ու ասում, թե ինքը տեղյակ չէ․ Արսեն Բաբայան Հայաստանում նույնպես «իզմեր» չկան, կան ինքնանպատակ սևերի ու սպիտակների անգաղափար բաժանում․ քաղաքագետ Առաջիկա 5 օրերին ոչ ձյուն կլինի, ոչ էլ անձրեւ ««Արմաթն» ուզում են ժեշտ սարքել» Կարեն Վարդանյան Անատի Սաքանյանն առայժմ բացել է միայն ուսը (Լուսանկար) Քրիստինա Ագիլերային կրկին մերկացրել են, բայց նա դեմ չի եղել (Լուսանկար) Կիսամերկ լուսանկար եւ հայրենասիրական գրառում Իննա Խոջամիրյանից (Լուսանկար) Բարսելոնան կրկին մտածում է մարզչի փոփոխության մասին Իրանի ԱԳ նախարարը խորհուրդ է տվել Թրամփին հիմնվել փաստերի, ոչ թե ԶԼՄ-ների վերնագրերի վրա Վարչապետն այսուհետ նաեւ քննիչ է, դատախազ եւ դատավոր Տարի ու կես անց «տերմինատորների» խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև խորացել է․ Ռուբեն Մելիքյան Երկու արմավիրցի հենց նոր իմանալով ցեղասպանության մասին զինվել են եւ փորձել անցնել Թուրքիայի սահմանը Հերթը հասավ Աջափնյակի կրպակներին «Երկու ոտքով աչք մտնելուց առաջ»․ Մկրտիչ Արզումանյանի հումորային լուսանկարը Փաշինյանը նախ շնորհավորել է ավստրիալիացիներին, ապա հնդիկներին Սիրիայի կառավարական զորքերը ռազմական գործողություններ են սկսել Իդլիբ և Հալեպ նահանգներում Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում՝ ՀԱՄԱՍ-ի մի շարք օբյեկտների ուղղությամբ «Հրայր Թովմասյանին ասել են՝ եթե դեմ ես, դիմում գրիր»․ Արծրուն Պեպանյան Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում. Վանեցյան Չինացի բուժքույրը հայտնել է, որ Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է արդեն 90 000 մարդ. նա տեսաուղերձ է հրապարակել Անմեղության կանխավարկածը բնաջնջվեց Եւս երկու ֆեյսբուքյան գրառում Փաշինյանից Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել լեհ քաղաքական գործիչների դեմ «ВамНеСтыдно» հեշթեգով ակցիա իրականացնել Փաշինյանին հունից հանում է Հրայր Թովմասյան անուն-ազգանունը. Միհրան Հակոբյան Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք. Նիկոլ Փաշինյան Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի. Ճանապարհները Հայաստանում Հունվարի 26-ը Առանց ինտերնետի միջազգային օրն է ՄԱԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է աշխարհում հակասեմիտականության աճի մասին Ցավում եմ՝ պարոն Փաշինյանն այդպես էլ չընկալեց. ՀՅԴ ԳՄ անդամն արձագանքում է վարչապետին Աշտարակի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ուկրաինայի բնակչությունը 2001 թվականից կրճատվել է 11,45 միլիոն մարդով Իրանը հայտարարել է, որ կարող են ուրան հարստացնել տոկոսային առումով ցանկացած մակարդակի Սլովակիայի ազգային թանգարանից 1 մլն եվրոյի հին մետաղադրամներ են գողացել Ժողովուրդ, հանգիստ քնեք. Նիկոլը կատակ էր անում Սահմանադրական փոփոխությունների սկիզբն անլուրջ է, նման հանձնաժողովով որակ ապահովել չեն կարող. սահմանադրագետ Վարչապետի հարցին պատասխանում եմ․ ահա նրանք են իշխանության ներսի սորոսականները (Video) Տիգրան Բարսեղյան․ Ցանկանում եմ խաղալ Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Գնացեք, որտեղ ուզում եք բողոքեք». Սպաները բողոքում են դասընթացից դուրս թողնելու համար Մեղր, չորամրգեր եւ ընկույզ. նոր համադրություն Ժիրինովսկին Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը բնութագրել է որպես «ԱՄՆ-ի սադրանք» UFC-ի մարտիկը միաժամանակ մենամարտել է երկու աղջկա հետ և հաղթել (տեսանյութ) Բարսելոնան ու Յուվենտուսը ֆուտբոլիստների փոխանակում իրականացրին Պամելա Անդերսոնը պատմել է բռնաբարության մասին Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ.Նիկոլ Փաշինյան Երիտասարդության պահպանման բալզամ արեւելքից. 3 կախարդական բաղադրիչ Մոդելն առաջին անգամ առանց ֆոտոշոփի լուսանկարներ է հրապարակել և զարմացել քննադատությունից Չինաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերն արագանում են. ծանր իրավիճակի մասին զգուշացրել է երկրի ղեկավար Սի Ծինփինը Փաշինյանն ունի եզակի տաղանդ իր երբեմնի դաշնակիցներին հնարավորինս թշնամացնելու. Դավիթ Խաժակյան Քաղավիացիայի կոմիտեում առերևույթ խախտումների առթիվ քրեական գործ է հարուցվել Զելենսկին նշել է, թե որն է իր գլխավոր նախագահական հավակնությունը Ի՞նչ է տեղի ունեցել զբոսաշրջային այցելությունների հետ Բացահայտ սուտ՝ օտարեկրյա ներդրումները ոչ թե աճել են, այլ՝ նվազել Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որեւէ փաստական տվյալներ չեն ստացվել. ՔԿ «Կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» փնտրիր քո շրջապատում, Նիկոլ. Էդուարդ Շարմազանով Գործազուրկների թիվը ոչ թե նվազել է, այլ՝ աճել, վարչապետն այլ բան է ասում Տիգրան Բարսեղյանի գոլը նպաստել է «Աստանայի» հաղթանակին Պորտուգալիայում ՌԴ Կառավարության մեջ փոփոխությունները չեն ազդի Հայաստանի հետ հարաբերությունների դինամիկ զարգացման վրա. դեսպան Արարատ-2-ը Դիլիջանին հաղթել է ջախջախիչ հաշվով Թբիլիսիում վերելակում նորածին երեխա է հայտնաբերվել «Լեսթերն» Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչում է (տեսանյութ) Ինչպես են պարում Ձախ Հարութն ու Արմենչիկը Տիգրան Ասատրյանի երգի ներքո Պարոն Թովմասյանը հրաժարվել է շատերի պես «պաչել Փաշինյանի աջը». Գագիկ Համբարյան
Հարցում

Կառավարությունը խուսափում է աշխատատեղերի մասին ցուցանիշ ներկայացնել. բայց օպտիմալացնում է պետհամակարգը

«Փաստ» թերթը գրում է.

«Օրերս վիճակագրական կոմիտեն ներկայացրեց Հայաստանի սոցիալական պատկերը 2018 թվականի մասով, ըստ որի՝ Հայաստանում աղքատ է մոտ 700 հազար մարդ։ Նրանց թվում են այն մարդիկ, որոնք ամսական ծախսում են ամենաշատը 42 հազար դրամ։ Իսկ ծայրահեղ աղքատները 30 հազար են, ում ամսական ծախսը 24 հազար դրամ է։

Աղքատության բարձր ցուցանիշներով աչքի են ընկնում Շիրակի, Լոռու, Տավուշի և Արմավիրի մարզերը, սակայն 42 տոկոս աղքատության մասնաբաժին ունեցող Շիրակը տարիներ շարունակ առաջին տեղում է։


Աղքատ բնակիչներին ամենից շատ հուզում է աշխատատեղերի բացակայության հարցը, որի հետ են կապվում ոչ միայն աղքատության պատկերը, այլև արտագաղթի բարձր տեմպերը։

Հարկ է նշել, որ եթե ապագայում վիճակագրական կոմիտեն հրապարակի նաև 2019 թվականի աղքատության ցուցանիշները, ապա դրանք 2018 թվականի ցուցանիշներից էականորեն չեն տարբերվի, քանի որ այս տարվա ընթացքում լուրջ տնտեսական տեղաշարժեր տեղի չունեցան՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունների կողմից շատ է խոսվում տնտեսական հեղափոխության մասին։

Աղքատության խնդրին վարչապետ Փաշինյանն իր ելույթներում բազմիցս է անդրադարձել։ Նա այս տարվա սկզբին իր ունեցած ելույթներում փորձում էր աղքատությունը ներկայացնել ոչ միայն սոցիալական երևույթ, այլև որպես հոգեբանական, մտածողության որոշակի տեսակ:

«Մարդու աղքատությունը գլխում է: Չի կարող մարդը, ով էստեղ (գլխում) աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի: Տար ամեն օր 100 հազար դոլար տուր»,- նշում էր վարչապետը։ Սակայն պետք է նշել, որ վարչապետի այս հայտարարությունը հանրության լայն շրջանակների կողմից քննադատության առարկա դարձավ։

Վերլուծաբանների մի մասն այն որակեց որպես պոպուլիզմի հերթական դրսևորում, իսկ մյուս մասի կարծիքով՝ կառավարությունը սրանով ուզում է ապահովագրել իրենց աղքատության դեմ պայքարի հարցում հնարավոր ձախողումներից։

Այս քննադատություններից հետո միայն Փաշինյանը փոխեց իր մոտեցումը աղքատության խնդրի հետ կապված և վերջերս տեղի ունեցած կառավարության նիստերից մեկում հայտարարեց, թե աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի։

Իհարկե, այս հայտարարության հետ բոլորն են համաձայն, սակայն հարցն այն է, թե ո՞վ պետք է լուծի նոր աշխատատեղերի ստեղծման հարցը, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան աշխատել։

Ի վերջո, բոլորը բիզնեսմեն չեն կարող դառնալ: Եվ պատահական չէ, որ քաղաքացիներն իշխանություններից ունեցած իրենց ակնկալիքների առաջնահերթությունների շարքում հատուկ ուշադրություն են դարձնում նոր աշխատատեղերի ստեղծման հարցին։

Իսկ իշխող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում գրված է, որ իրենց կողմից վարվող տնտեսական քաղաքականության նպատակը դառնալու է աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը, սակայն այս հարցի շուրջ կառավարության պատասխանը ոչ միանշանակ է։

Փաշինյանը պարբերաբար հանրությանը ցուցանիշներ է ներկայացնում, թե ինչքան նոր աշխատատեղեր են ի հայտ եկել իշխանափոխությունից հետո, բայց խոսքը ոչ թե նոր աշխատատեղերի ստեղծման, այլ դրանց՝ ստվերից դուրս գալու մասին է։ Եվ այդ թիվը ժամանակի ընթացքում աճում է, ու վերջերս էլ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, թե 2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81 հազար 534 նոր աշխատատեղ:

Պետք է ուշադրություն դարձնել, որ եթե նախկինում ուղղակի նշվում էր «նոր աշխատատեղ», ինչը քննադատության տեղիք էր տալիս, քանզի իրականում գերազանցապես խոսքը ստվերից դուրս եկածների մասին է, ապա հիմա վարչապետը շեշտում է «ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել» ձևակերպումը:

Եվ այն, որ վարչապետը խուսափում է ցուցանիշներ նշել, թե իրենց կառավարման օրոք կոնկրետ ինչքան նոր աշխատատեղ է ստեղծվել, վկայում է այն մասին, որ նոր աշխատատեղերի ստեղծման մասով իրավիճակը բարվոք չէ։

Սակայն այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի վարչապետը խոսի պետական համակարգի շարունակական օպտիմալացման մասին՝ չառաջարկելով այլընտրանքային տարբերակներ օպտիմալացման ենթակա աշխատակիցների համար նոր աշխատանք գտնելու մասով։

Ու եթե նոր աշխատատեղեր չեն ստեղծվում, և դրա հետ մեկտեղ գրեթե կրկնակի բարձրացվում են նախարարների, մարզպետների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, ապա էլ ինչպե՞ս պետք է քաղաքացիները գնահատեն կառավարության աշխատանքը»:

website by Sargssyan