Արցախը պարտավոր է հենվել իր Անկախության հռչակագրի վրա. Ռոբերտ Քոչարյան
«Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաեւ Արցախի խնդրին եւ ընթացող բանակցություններին:
ՀՀ երկրորդ նախագահը համոզված է, որ Արցախի հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունները գործողությունների ծրագիր չունեն: «Բրատիսլավայում կայացած բանակցությունների վերջին շրջափուլը եւ դրա շուրջ զարգացող իրադարձությունները ցույց տվեցին մեր իշխանությունների բանակցային ռազմավարության բացարձակ սնանկությունը (եթե, իհարկե, այդպիսի ռազմավարություն ընդհանրապես գոյություն ունի)»։
Այս իրավիճակում, ըստ Ռոբերտ Քոչարյանի, Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի եւ հստակ սահմանի իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերաբերյալ:
ՀՀ երկրորդ նախագահը, Արցախի առաջին նախագահը վստահ է, որ միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետեւանքներից: «Ընդ որում, Արցախը պարտավոր է հենվել իր Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության վրա՝ չվախենալով ՀՀ իշխանության հետ տարաձայնություններից»,- շեշտել է Ռոբերտ Քոչարյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ: