Ռոբերտ Քոչարյան. «Թմրության եւ տակտիկական սպասման փուլն անցել է»
«Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը հակառակ օրենքի տրամաբանությանը եւ ողջախոհությանը շարունակում է զրկված լինել ազատությունից, անդրադարձել է նաեւ հայաստանյան քաղաքական դաշտի ներկա իրավիճակին:
«Էյֆորիան եւ դրա հետ մեկտեղ՝ քաղաքական գործիչների սպասողական վիճակն անցել են, եւ հիմա ապագա քաղաքական դաշտի նոր գծապատկերի ակտիվ ձեւավորում է ընթանում»,- ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահը եւ շարունակել. «Ներուժն այստեղ ահռելի է, քանի որ հասարակության ինտելեկտուալ ռեսուրսը կենտրոնացած է հիմնականում խորհրդարանից դուրս, որտեղ եւ ծավալվում է հիմնական քաղաքական դիսկուրսը»:
Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ թմրության եւ տակտիկական սպասման փուլն անցել է, հասարակությունը մտնում է ակտիվ գործողությունների փուլ:
«Զգացում կա, որ իրավիճակի նույնական գնահատական ունի նաեւ խորհրդարանական ընդդիմությունը, ինչն արտացոլվեց նրա ակտիվացմամբ»,- ավելացրել է ՀՀ երկրորդ նախագահը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ:
Top-News.am