Թուրքիայում 32 րոպեում 4 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Ալթըեյլուլ շրջանում դեկտեմբերի 10-ի գիշերը 32 րոպեում 4 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» լրատվականը:
Իրար հաջորդող երկրաշարժերը տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 23:14-ին՝ 5 մագնիտուդ ուժգնությամբ, 23:24-ին՝ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ, 23:27-ին՝ 4,1 մագնիտուդ ուժգնությամբ և 23:46-ին՝ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ:
Երկրաշարժը զգացվել է Ստամբուլում, Իզմիրում և Բուրսայում: Բալըքեսիրի բնակիչները դուրս են եկել փողոցներ, խարույկ են վառել և երկար ժամանակ մնացել դրսում: Որոշ բնակիչներ հիվանդանոց են դիմել վախից:
Նշվում է, որ երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: