Այսօր՝ 25 հունվարի 2020թ., 00:00
Լուկաշենկոն հայտնել է, թե ինչու չի օգտվում սմարթֆոնից Երկու պարագայում էլ իշխանությունները պարտվելու են. Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Տեղի է ունենում իշխանության ամբողջական ուզուրպացման փորձ. Երվանդ Վարոսյանը՝ ՍԴ նախագահի տան խուզարկության մասին «Չի կարողանում դուրս գալ ճահճից». Ցիսկարիձեն՝ Վոլոչկովայի ողբերգության մասին Բուլղարիան երկու ռուսաստանցի դիվանագետի պերսոնա նոն գրատա է հայտարարել «Գնա չստացված դերերդ վերապրի». Գեւորգ Պետրոսյանը՝ Արթուր Մանուկյանին Փաշինյանին հարցրեք՝ հիմա ԱԱԾ-ն է ճի՞շտ, թե՞ ԱԽՔ-ն ու աներորդին Մայթով երթևեկած մեքենան ու վարորդը հայտնաբերվել են Էրդողանը Մերկելին հին հայելի եւ սաղավարտ է նվիրել Ռուսաստանում Արմավիրի ստադիոնն անվանակոչվել է Նիկիտա Սիմոնյանի պատվին Աճեմօղլուն կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել մրցակիցներին հետապնդելու միջոցի. «Այդ վտանգը ՀՀ-ում կա» Աղջիկը 9-րդ հարկից ընկել է ձնաթմբի մեջ, վեր է կացել եւ հեռացել (տեսանյութ) «Էս զե՞նք եք բերել ԱԺ նիստերի դահլիճ». Արարատ Միրզոյանը՝ Գեւորգ Գորգիսյանին «Քուանշ, 20 օր ժամանակ՝ մանդատները վայր դնել կամ վերջնականապես դուրս գալ այդ ոճից». Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ-ին Կոնդը կներկայանա մշակութային միջոցառումներով «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ Անաստասիա Վոլոչկովայի մերկ լուսանկարը ձյան մեջ Մոսկվայում բերման են ենթարկել Դեդ Հասանի բանկիրին Google-ը սմարթֆոններից կախվածության վերահսկման միջոց է մտածել Ամերիկյան ընկերությունը ուզում է բացել «Տիտանիկը» Նոր կորոնավիրուսի փոխանցման գործոնը հայտնի է․ վարակի աղբյուրն էին ծովամթերքից և օձից պատրաստված թեթև նախուտեստները Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով Հնդկուհի «Ռապունցելը» մտադիր է գերազանցել սեփական ռեկորդը «Մարդկային դեմքով» մուտանտ այծը ցնցել է գյուղի բնակիչներին (տեսանյութ) «Կինս, թե ֆիլմը». Դևիդ Բեքհեմը թաքուն լուսանկարել է` ինչպես է կինը սելֆի անում (լուսանկարներ, տեսանյութ) Ինչո՞վ է վտանգավոր վաղ դաշտանադադարը Երրորդ եռամսյակի համեմատ անշարժ գույքի գործարքների թիվը 2019-ի վերջին եռամսյակում աճել է 15.5 %-ով Փաշինյանը աշխատանքից ազատել է Էկոնոմիկայի փոխնախարարին Starbucks-ը կաթի փոխարեն բուսական այլընտրանքներ է առաջարկում` հանուն շրջակա միջավայրի պահպանման Արքայազն Չարլզն այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի Բաղդադում Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման պահանջով բազմահազարանոց ցույցեր են անցկացվում ԱՄՆ-ը սահմանափակում է «ծննդաբերական զբոսաշրջությունը» ՄԱԿ պաշտոնյաները չեն օգտագործում WhatsApp-ը, որովհետեւ այն անվտանգ չի համարվում Պոլիէթիլենային տոպրակի օգտագործումը կարգելվի 2022 թվականի հունվարի 1-ից. Իրինա Ղափլանյան Անընդունելի է, որ ատելության խոսքն ու զրպարտությունը հովանավորվի իշխանությունների կողմից Թուրքիայում կարող են «ամուսնանալ բռնաբարողի հետ» օրենք ընդունել Այդ մարդուն չեմ ճանաչում, բայց նախ պետք է պարզել՝ նա ադեկվա՞տ է, թե ոչ․ Վիկտոր Սողոմոնյան Պեկինի եւ Շանհայի իշխանությունները բնակիչներին հորդորել են երկու շաբաթ դուրս չգալ տնից 2019-ին Հայաստանի երիտասարդության 41 տոկոսը աշխատանքի շուկայում պասիվ է եղել. Անդրեա Վիկտորին Փորձել են կոտրել Վանեցյանի փաստաբանի էլեկտրոնային փոստը «Հաճույքով կապրեի մի երկրում, որի ղեկավարը լիներ Հրայր Թովմասյանը»․ Վազգեն Մանուկյան Շվեյցարիայում թողարկել են աշխարհում ամենափոքր ոսկե մետաղադրամը՝ Էյնշտեյնի դեմքով «ԱԺ-ն փակեք, տեղը coffee-shop կամ sushi-bar բացեք». Աշոտյան Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հարիֆի տեղ է դնում և պարբերաբար ֆռցնում ու խաբում է․ Վահան Իշխանյան Հուսով եմ՝ Արթուր Վանեցյանը շատ ավելի բան ունի ասելու․ Հրայր Թովմասյան Ալեն Սիմոնյանը կոպտորեն խախտել է պատգամավորական էթիկայի կանոնները. Ազգային հակակոռուպցիոն խորհուրդ Իշխող «Իմ քայլը» դաշինքը փորձում է խափանել օրինագծերի քննարկումը խորհրդարանում Արման Սարգսյանի հրամաններով Երեւանի եւ մարզերի մի շարք ոստիկանապետեր ազատվել են զբաղեցրած պաշտոններից Դատարանի որոշմանը կտրվի քրեաիրավական գնահատական. Ռուբեն Մելիքյանը՝ Հրայր Թովմասյանի տան խուզարկության մասին Փորձագիտական խումբը նպատակ չի դրել ամբողջությամբ ներկայացնել Վիկիլիքսի բոլոր հրապարակումները Կարո Փայլանն առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի Օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվելու ինձանից․ Հրայր Թովմասյանը՝ տան խուզարկությունից հետո Անօրինական որդեգրման գործերով քննությունը մտել է փակուղի Փաստաբանը տեսանյութ է հրապարակել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանից Երեւանում թալանել են ԿԳՄՍ փոխնախարարի բնակարանը. Տարել են ոսկյա զարդեր, բրենդային կանացի ժամացույցներ եւ փող Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից հետո առաջարկում եմ խուզարկել նրա ուղեղը. Աշոտյան ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանը ոչինչ չի հայտնաբերվել (տեսանյութ) Չինական կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 25-ի, բայց ԱՀԿ-ն առայժմ արտակարգ դրություն չի հայտարարում Հալչող սառույցներում անհայտ հին վիրուսներ են գտել Տիգրան Բարսեղյանը տեղափոխվեց «Աստանա» Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է տանիքից կախված պիթոնը կուլ տալիս ահռելի մողեսին Չինական կորոնավիրուս. Մահացողների թիվն աճում է, Չինաստանում քաղաքներ են փակում Թրամփը պետք է հեռանա. Ադամ Շիֆ Ահազանգ. մեր հասարակությանը պատել է վտանգի, տագնապի մի զգացում, որը թույլ չի տալիս վստահ լինել վաղվա օրվադ, երկրիդ հեռանկարի հարցում Զելենսկին Երուսաղեմի Լացի պատի մոտ աղոթել է Ուկրաինայում խաղաղության համար ԵՀ-ի և ԵՄ-ի խորհրդի ղեկավարները ստորագրել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը Համայնքային բյուջեի միջոցներով ընթացիկ տարում Երեւանում նախատեսվում է տեղադրել 500 նոր վերելակ. Մարության ԱՄՆ-ը «Կուդս»-ի նոր հրամանատարին սպառնում է Ղասեմ Սոլեյմանիի ճակատագրի կրկնությամբ Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել սահմանված կարգով ծանոթանալ դատարանի որոշմանը. ՀՔԾ Բրիտանիայի թագուհին ստորագրեց «Բրեքզիթ»-ի օրենքը Եկատերինբուրգ-Երեւան ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան Հրայր Թովմասյանը խոշոր ոսկոր է ձեր կոկորդում, դադարեցրեք այն կուլ տալու փորձերը․ Գոհար Մելոյան Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ «Արդշինբանկից» եւ Ռոբերտ Քոչարյանից այդպես էլ ներողություն չխնդրեցին Վլադիմիր Մեդինսկին նշանակվել է ՌԴ նախագահի օգնական Հայաստանի 5 մարզերում, այդ թվում Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Զենքը որսորդական էր․ ինչու էր տղամարդը ներխուժել «Էրեբունի պլազա» Շիրակում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք (տեսանյութ) Սպանդանոցների պատճառով ծագած խնդիրը վկայում է, որ հպարտ հայերն արդեն պոպուլիզմով կերակրվելուն դեմ են Ո՞վքեր են Եղեգիս համայնքում կառուցվող նոր ՀԷԿ-ի սեփականատերերը
Հարցում

Գրանցված աշխատողների թվաքանակի աճն աննախադեպ չէ, ավելին՝ դրա սոցիալական ուղղակի ազդեցությունը ձգտում է զրոյի

Իշխանափոխությունից առաջ՝ 2017 թվականից սկսած, կայուն աճում է գրանցված աշխատողների թվաքանակը։ Այս մասին գրում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։

«Վերջին տվյալները պաշտոնական վիճակագրությամբ դեռևս չի հրապարակվել, սակայն վարչապետի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.


«2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81534 նոր աշխատատեղ»:

Իրականում խոսքը վերաբերում է պաշտոնապես գրանցված աշխատողների թվաքանակի աճին, որը մեծ ոգևորությամբ, պարբերաբար ներկայացվում է օրվա իշխանությունների կողմից:

Այս ցուցանիշի աճի միտումների և դրանց սոցիալական ուղղակի ազդեցության վերաբերյալ ամբողջական պատկեր ունենալու համար անհրաժեշտ է ներկայացնել նաև այլ փաստեր:

Նախ պետք է արձանագրել, որ իշխանափոխությունից առաջ՝ 2017 թվականից սկսած, կայուն աճում է գրանցված աշխատողների թվաքանակը: Ավելին՝ այս ընթացքում աճի ամենաբարձր տեմպը գրանցվել է 2018 թվականի առաջին 4 ամիսներին՝ նախորդ իշխանությունների օրոք:

Մասնավորապես, 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին գրանցված աշխատողների թվաքանակը 509549-ից հասավ 538317: Այս ընթացքում գրանցված աշխատողների թվաքանակն աճել է 28768-ով: Այսինքն՝ 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին գրանցված աշխատողների թվաքանակի միջին ամսական աճը կազմել է 7192 (հղումը):

Իսկ գործող իշխանությունները հետևողականորեն անտեսում են բնութագրական հետևյալ խնդիրը՝

իշխանափոխությունից հետո (2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի նոյեմբեր) գրանցված աշխատողների թվաքանակի ամսական միջին աճը 40 տոկոսով նվազել է և կազմում է 4292՝ հաշվի առնելով այդ ժամանակահատվածում գրանցված աշխատողների թվաքանակի աճի ցուցանիշը՝ 81534:

Սոցիալական ազդեցության և գործազուրկների թվաքանակի իրական կրճատման տեսանկյունից էլ հատկանշական է հետևյալ հարցադրումը.

«Ավելացող աշխատատեղերի ո՞ր մասն են կազմում ստվերից դուրս բերված աշխատատեղերը և ո՞ր մասն է բաժին ընկնում իրականում նոր ստեղծված աշխատատեղերին»:

Այս հարցին պատասխանելու համար պաշտոնական վիճակագրությունից բերենք բնութագրական որոշ ցուցանիշներ:

Նախ՝ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցված աշխատողների թվաքանակն աճել է 46000–ով:

Այդ նույն ժամանակահատվածում զբաղվածության պետական գործակալությունում գրանցված չկրկնվող թափուր աշխատատեղերի թիվը եղել է 12385, որից ընդամենը 220-ը՝ նոր ստեղծված աշխատատեղեր (հղումը, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականին՝ ըստ ամիսների հրապարակումներ, բաժին 1.4.1):

2019 թվականի հոկտեմբերի դրությամբ աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը կազմում է 45577, որոնցից շուրջ 12000-ը կամ 26 տոկոսը համագործակցում են զբաղվածության պետական գործակալության հետ (հղումը): Այս համամասնությամբ գնահատած՝ զբաղվածության պետական գործակալության հետ չհամագործակցող կազմակերպություններում նոր ստեղծված աշխատատեղերի թիվը կստացվի շուրջ 630:

Փաստորեն՝ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նոր ստեղծված աշխատատեղերի ընդհանուր թիվը 850 է՝ 220 + 630, որը կազմում է այդ ժամանակահատվածում նոր գրանցված աշխատողների թվաքանակի (46000) շուրջ 2 տոկոսը:

Այլ կերպ ասած՝ ընթացիկ տարում գրանցված աշխատողների թվաքանակի աճի 98 տոկոսը ստվերի կրճատման արդյունք է, որը գործազրկության իրական պատկերի վրա չունի ուղղակի ազդեցություն:

Պատկերն ամբողջական ներկայացնելու առումով գործող իշխանություններին առաջարկում ենք զուգահեռաբար անդրադառնալ նաև վերը բերված առարկայական փաստերին և մտահոգիչ միտումներին»,-նշել է նա:

website by Sargssyan