Այսօր՝ 20 հունվարի 2021թ., 00:00
Օնիկ Գասպարյանը շարունակում է հանդիպումներ ունենալ թե՛ նախկին նախագահների, թե՛ ընդդիմության առաջնորդների հետ Սա՛ Հայաստանը, մեր հողերը, մեր կյանքը, մեր հաղթական ոգին դավաճանած իշխանության ներկայացուցիչ է (տեսանյութ) Ես պատկերացնում եմ, թե ինչու է դավաճան իշխանությունը սեփական ժողովրդից թաքցնում գերիների թիվը Պատրոն Դավոն ու Սերժի Վաչոն. իշխանությունների սիրելին՝ մութ պատմությունների կիզակետում Հակաիշխանական ստատուսների համար զգուշացվել են. վախեցնում են, թե աշխատանքից կհեռացվեն Հայաստանը չի՞ կատարում կարեւոր համաձայնագրի կետերը Սյունիքի նախկին մարզպետը նոր կուսակցություն է ստեղծում Ովքեր են կողմ եղել քննիչ հանձնաժողով ստեղծելուն եւ ինչու է դեմ եղել ՀՀԿ-ն Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար «Դա գաղտնի է պահվում»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ գերիների վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին Օրվա խաղերի անոնս Էդմոն Մարուքյանն իր ծրագրերն ունի Շնորհակալություն խնջույքների համար, Վիգեն Ստեփանյան Տիեզերքում դատարկ տեղ չի մնում, դուք՝ բոլորդ, 7000 երեխու տեղ դատարկ եք թողել ու վախեցեք բումերանգից. Ա. Հովհաննիսյան Շուշին կրկին մերը կլինի, երբ ավելի լուրջ պետություն կլինենք ու դատախազները պատվերով հերոսներ չեն դատի Ադրբեջանը կառուցում է Շուշի տանող բազմաշերտ ճանապարհ. օգտագործման է հանձնվել ծառայողական ճանապարհը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազները համաձայն չեն փաստաբանների փաստարկներին Իշխանությունը վախենում է պատերազմի ընթացքի կամ դրա նախապատրաստական շրջանի քննությունից. Մարուքյան Օմեգա-Արարատը ՀՔԾ-ում պետք է հարցաքննվեր որպես կասկածյալ. արդարադատության գեներալ–մայոր Լիոնել Մեսին որակազրկվել է Ստեփանակերտում արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 8 գնաճ և 7 գնանկում Երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Իբրահիմովիչը՝ «Միլանի» չեմպիոնության մասին. Ես հավատում եմ Զլատանին Հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք. Յուրի Խաչատուրով Նման աստիճանի պաշտոնյայի նման պահվածքը գալիս է նրանից, որ մեր երկրում ունենք «համար մեկ լաչառ». Ռոբերտ Քոչարյան Թաթոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հետ կապված հարցեր Քիչ առաջ իմացա, որ ՀՀ ռեմբո-իշխանությունները ԱԺ-ում քննարկել են միջուկային ռումբի ստեղծման հեռանկարները. Վահե Դավթյան Ես վստահ եմ, որ արտահերթ ընտրություններից հետո ճգնաժամը շարունակվելու է. Մարուքյան Քիմ Քարդաշյանը պարծեցել է Instagram-ում իր ռեկորդով Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի․ Արշավիր Ղարամյան Սյունիքում որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյուն է տեղի ունեցել. 2 փրկարար է տուժել Շուշին ընկավ 2 պատճառով. Խորհրդատվությունը տվել եմ, բայց այդ խորհրդատվությունը լսող է պետք. Սեյրան Օհանյան Հայաստանում գազաբալոններով մեքենաների վարորդները պարտավոր կլինեն ունենալ դրանց շահագործման լիցենզիա Մարզչական փոփոխություն A Սերիայում «Բուտաֆորիայի նման ստեղից ընտեղ դրվող պաշտոնյաների վերաբերյալ նոր հեռուստանախագիծ ա պետք սկսել»․ Արտյոմ Մարկոսյան Պղնձի գինը տատանվում է մակրոտնտեսական անորոշության ֆոնին Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ Շուռնուխ համայնքում էլեկտրական լարեր են անցկացրել, որ անասունները չանցնեն սահմանը Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացման համար. նա անցնում է չորս քրգործերով. Պետրոս Ավետիսյանը չի շարունակի ելույթները «Տոբոլում» Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը խոստովանեց, որ չի հաղթահարել իր առջեւ դրված խնդիրը Ղրիմ կատարած այցերի պատճառով Լիտվան առաջարկում է արգելել Կիրկորովի մուտքը երկիր Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ Youtube-ում հայտնվել է System of a Down ռոք խմբի մասին փաստագրական ֆիլմի թրեյլերը «Արարատ Միրզոյանը ամենաշահագրգռվածը պետք է լինի իր հավաքագրման թերթիկի թեման վերջնականապես հստակեցնելու գործում». Նարեկ Մալյան Նիկոլի հաջորդ գիրքը կարող է կոչվել «Ինչպես քանդել 30 տարվա կառուցածը 3 տարում. Հուշ-ձեռնարկ» Սրանք պարզվում է, նաև անուղղելի տգետներ են. Ա. Զաքարյան Չեմ կարծում՝ Աննա Հակոբյանը Սեյրան Օհանյանին կարող էր հրահանգավորել. Ռուզաննա Խաչատրյան. Տեսանյութ Ուշացած է, բայց այնուամենայնիվ լուրջ քաղաքական-հետազոտական կենտրոն ստեղծելու ժամանակն է, թինգ-թանգով, հրապարակումներով ու դրա վրա ֆինանսներ չպետք է խնայվեն Այսօր Ալիևն է դատում Ռոբերտ Քոչարյանին, դա բոլորիս ամոթն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք մեր պետականությունն ենք կորցնում, մենք մեր երկիրն ենք կորցնում, և այդ ստահակը շարունակում է պաշտոնավարել Հիմա դատը հետաձգվել է, խնդրում եմ՝ այս ձյան տակ, այս եղանակային պայմաններում չմնալ այստեղ, գնացեք տուն. Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ իր աջակիցներին Համազգային խայտառակություն․ «նոյեմբերի 9»–ը շարունակվում է «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած քաղաքականության արդյունքում մենք պարտվեցինք. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Հայրս ամեն ինչ փորձեց անել, բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հանդիպել նրա հետ, լսել. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Քննարկվել են Արցախի սահմանների պաշտպանության, ազգաբնակչության անվտանգության և Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցեր Իրանն ու Ադրբեջանը մայրուղիների միավորման վերաբերյալ համաձայնության են եկել Ընդդիմադիր դաշտում հավաքված տարբեր քաղաքական ուժերն ունեն միասնական օրակարգ՝ Փաշինյանը պետք է հեռանա․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ակամա հիշեցի Թուրքիայում 1960-ին իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները Սթափվելո՞ւ ենք, թե շարունակելու ենք նույն կերպ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ Երկրային կյանքն ավարտել է արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը Զոհված զինծառայողի հայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Մարտունի 3 զորամասի հրամանատարի նկատմամբ Ո՛չ նամուս ունեն, ո՛չ թասիբ, ո՛չ հայրենիք. Իրենք՝ իրենց աթոռը, իրենք՝ իրենց փողը. Ռուսլան Բաղդասարյան (տեսանյութ) Համոզված եմ, որ այն, ինչ կատարվում է այսօր, վաղն, անկասկած, դժվար է լինելու հաղթահարել անհամեմատ ավելի քիչ կորուստներով, քան արդեն ունեցել ենք Իմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերով Ռուսաստանի ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել Արցախից ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների զենք կրելու մասին նախագիծն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ Հունվարի 28-ին պետք է տեղեկանանք մեր զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների իրական թվերի մասին՝ անուն առ անուն Կարդինալն ու գործակալը. ով է՞ կանգնած Արարատ Միրզոյանի գործակալ լինելու բացահայտման ետևում Պետական ողջ մեքենան իներցիոն ընթացքի մեջ է՝ առանց սահմանված խնդրի եւ նպատակների․ Տիգրան Աբրահամյան Բոլոր իրավական հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու. ի՞նչ է պատրաստվում անել դատախազը Ո՞ր հատվածներից են հայտնաբերվել զոհված զինծառայողների մարմինները. Ներկայացնում է անհետ կորածի հարազատը (տեսանյութ) Մեկ այլ՝ «իմքայլական» իրականության մեջ Ի՞նչը պահեց Արսեն Թորոսյանին Փաշինյանի կողքին. Նրան ակնարկներ են արել «Օրենքով գողեր» Գող Ալոյի և Արսեն Երևանսկու «շնորհիվ» 30-ամյա քննիչի կոչումը բարձրացվել է Առողջապահության նոր նախարարի ամուսինը «Ռեմա» կրոնական կազմակերպության քարոզիչն է Փաստորեն Զանգեզուրը վտանգված է. հարցը Եվրադատարանում է Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա. Վանեցյան
Հարցում

Գեւորգ Կոստանյանի փաստաբանը բողոքարկել է Վերաքննիչ դատարան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի փաստաբան Համբարձում Մելիք-Սարգսյանը բողոքարկել է Գեւորգ Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին դատարանի որոշումը վերացնելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Կոստանյանի փաստաբան Համբարձում Մելիք-Սարգսյանը։

Նա նշեց, որ բողոքը ներկայացրել են դեկտեմբերի 9-ին։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, եւ դրանում շոշափվում էին նաեւ Կոստանյանի եւ ոստիկանապետի նախկին տեղակալ Գեւորգ Մհերյանի անունները: Մասնավորապես, ըստ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ տարածված հաղորդագրության՝ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաեւ 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը եւ ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաեւ հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները եւ ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի եւ սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման եւ ապացույցները կեղծելուն:

Գեւորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan