Գուրգեն Եղիազարյանը ծանր վիրահատություն է տարել
Հասարակական ու քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը վիրահատվել է: hayeli.am-ի տեղեկություններով, Եղիազարյանը ունեցել է սրտի բարդ վիրահատություն:
Հիշեցնենք, որ 1976 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ ազգային անվտանգության համակարգում: Եղել է հետախուզական բաժնի պետ, 7-րդ բաժնի կառավարման ղեկավար, ազգային անվտանգության նախարարի տեղակալ։1999-2003 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նաև եղել է պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերին մշտական հանձնաժողովների անդամ։