Այսօր՝ 05 դեկտեմբերի 2020թ., 00:00
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ամբողջությամբ (Տեսանյութ) Գիտեմ, որ պատերազմը կանգնեցնելու հնարավորություններ եղել են մի քանի անգամ. Ռոբերտ Քոչարյան Պաշտոնից ազատված ԱԱԾ ղեկավարը մինչև վերջ մնացել է Արայիկ Հարությունյանի մոտ և ինչ–որ մեկին ամեն օր զեկուցել. Քոչարյան Ես կասկածներ ունեմ՝ ինչու էր թեստը դրական. Ռոբերտ Քոչարյան Նիկոլին այդ դիակները պետք չէին Ինձ համար անհասկանալի է՝ ինչպես հակառակորդը հայտնվեց Շուշիի մոտակայքում. Ռոբերտ Քոչարյան Արայիկ Հարությունյանն ասել էր՝ չեմ կարա սա անեմ, եթե հանդիպեմ, ինձ կուտեն. Ռոբերտ Քոչարյան Մեր ժողովուրդը չի պարտվել, մեր վարչապետն է պարտվել այս պատերազմում. Ռոբերտ Քոչարյան Հարավային կորպուսն ու Ստեփանակերտի գունդը ջախջախվել են Նիկոլի մեղքով Իշխանությունն ամեն ինչ արել է, որ պատերազմն անխուսափելի դառնա. Ռոբերտ Քոչարյան ԱԱԾ տնօրենից Մոսկվայում պահանջել են պաշտոններից հեռացնել սորոսական գործակալներին. Mediaport Ով է փրկել Ջալալ Հարությունյանին Փաշինյանը պատերազմի ամենաթեժ օրերին քննարկել է ՆԱՏՕ–ին դիմելու սցենարը. ուշագրավ մանրամասներ գաղտնի ծրագրից Ոստիկանները բերման են ենթարկել Նիկոլ Փաշինյանի համար Կառավարության շենք դեղեր տարած երիտասարդներին (տեսանյութ) Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները մեծագույն սխրանք են գործել Մեզ հրամցվեց հերթական «թղթե շերեփը». անզեն բնակչությունը դարձել է ադրբեջանցիների խրախճանքի «հումք». Գեւորգ Դանիելյան Ռուսաստանը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով իր դիրքորոշումը Վարչապետի աշխատակազմը մրցույթ է հայտարարել՝ 256 000 դրամ աշխատավարձով․ հարցերից մեկը շաբաթվա օրերը դասավորելու մասին է Փաշինյանի պատգամավորներից շատերի ուսերի վրա գրիժա ա, գլուխ չի. Աշոտ Մինասյան Վազգեն Մանուկյանը ճգնաժամային իրավիճակներում կառավարելու, բանակցելու մեծ փորձ ունի, ինչը կարեւոր է Մոսկվան Ղարաբաղում Թուրքիայի համար «կարմիր գծեր» է գծել. ռուս փորձագետ Արշակ Սադոյանը գոռգոռացել է Փաշինյանի վրա, Գագիկ Գինոսյանն առաջարկել է մասնակցել Բաքվի զորահանդեսին Որտեղի՞ց այսքան ոստիկան հայտնվեց մեր երկրում, ո՞ւր էին նրանք 2018-ի դեպքերի ժամանակ Պուտինի խոսքերը իշխանականներին մտահոգել է Մեզ այս պահին հարկավոր է ճգնաժամային մենեջեր եւ մահապարտների կառավարություն. Նաիրա Զոհրաբյան Նիկոլ Փաշինյանի թիմում խորանում է ճգնաժամը 42 մլն դոլարի զենքի մասին Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկի ղեկավարն ու Փաշինյանը տարբեր բաներ են ասում Առաջին անհրաժեշտության որ մթերքներն են թանկացել և որքանով Նիկոլ դու սովորական վախկոտ ես. դու ոչ թե երկիր, այլ գյուղ անգամ չես կարող ղեկավարել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն այսօր 22:10՝ 5-ի եթերում Մանդատը վայր դրած Արգիշտի Մեխակյանը կնշանակվի Արմավիրի փոխմարզպետ Ես նկարահանել եմ, թե ինչպես է Սիսական գունդը փախնում հրամանատարով հանդերձ. Աշոտ Մինասյան Քո հրճվանքը երկար չի տեւելու. Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Փաշինյանին Նամիբիայի ընտրություններում հաղթել է Ադոլֆ Հիտլերը Չեմ կարող հաշտվել այս իրողության հետ. Արգիշտի Մեխակյանը վայր է դնում մանդատը ԱԱԾ-ն ծանուցագիր է ուղարկել Գագիկ Ծառուկյանին Նիկոլ Փաշինյան, քո թույլտվությամբ, ադրբեջանցիները մեր խանութներում մեզ հետ, մեր կողքին առևտուր են անում. Աբրահամյան Դիմակավորված սևազգեստ ոստիկանները եղել են Ռազմական ինտիտուտի կուրսանտնե՞ր Ես Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ մենամարտի՝ տալով վայրի, ժամանակի, զենքի ու առաջին կրակոցի իրավունք. Աշոտ Մինասյան Իսրայելցիներին խորհուրդ չի տրվում այցելել Ադրբեջան, Վրաստան եւ Թուրքիա Գերմանիայում «Գորշ գայլերը» սպառնում են հայերին Փաշինյանը հարբած վիճակում հրաման է տվել գրավել Լելե Թեփեն՝ խոստանալով հերոսի կոչումներ տալ. Աշոտ Մինասյան Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից Հայրենիքի փրկության շարժմանը յուրաքանչյուրիդ մասնակցությունն անհրաժեշտություն է. հայտարարություն (տեսանյութ) Իշխանություններն այլևս մեկ օգուտ կարող են տալ այս երկրին՝ հեռանալ անցնցում. Շաքե Իսայան Մենք մեր առաջին «դասախոսի» կողքին ենք, որ Հայրենիքը փորձենք փրկել». Միքայել Մինասյանը՝ Վազգեն Մանուկյանի մասին Կա միայն մեկ ճիշտ ելք` անարյուն իշխանափոխություն. Սամվել Կարապետյան Նիկոլը որեւէ տարբերակում չի կարող մնալ վարչապետի աթոռին Ո՞ւր են 2018թ․ «հպարտ» հազարները Ռուսական НТВ-ի անդրադարձը Վազգեն Մանուկյանի թեկնածության առաջադրմանը (Տեսանյութ) Նիկոլը սարսափում է ՀՀ քաղաքացիներից. այսօր բերման ենթարկվեց 43 հոգի Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ Սթիվեն Բիգան. Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել մարտի դաշտում Ոստիկաններին «Շտապօգնության» մեքենաներով են տեղափոխել ցույցի վայրեր Ռազմական դրության պահպանումը խոչընդոտում է ռազմագերիների վերադարձին. Նաիրա Զոհրաբյան Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով և ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ. Վանեցյան Վազգեն Մանուկյանին քննադատում են մարդիկ, ում ամբողջ կյանքի սովորածը նա մոռանում է մեկ օրում Անցումային կառավարության միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է Փաշինյանը փորձում է պատերազմում պարտության պատասխանատվությունը նաև ՌԴ նախագահի վրա բարդել 6 միլիոն դրամով վաճառվում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին ամրացված «LEXUS LX 470»-ը ԵԱՀԿ նախագահը կոչ է արել շարունակել ԼՂ հարցով բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում Պատգամավոր Լուսինե Բադալյանի մայրը պատուհանից եռման ջուր է լցրել նրա հրաժարականը պահանջող երիտասարդների վրա (տեսանյութ) Փաշինյանը նշել է, որ ինքը պատրաստ է տալ հրաժարական. Իշխող խմբակցությունում մոտ 20 պատգամավոր պատրաստ է դուրս գալ խմբակցությունից Գրկից գիրկ թռչողները ուղիներ են փնտրում Նիկոլ Փաշինյանը հանրային ճնշման արդյունքում հեռանալու է. նա կմնա այնքան, ինչքան մենք թույլ կտանք Ով է առողջապահական համակարգը տապալած Արսեն Թորոսյանի հովանավորը Սա բացահայտ հակասահմանադրական օրենսդրական նախաձեռնություն է. Նախկին նախարարը՝ ռեկտոր նշանակելու կարգի փոփոխության մասին Էրդողանը կմասնակցի Բաքվում նախատեսված զորահանդեսին Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանդիպել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարի հետ Քրգործ հարուցել Փաշինյանի գործողությունների փաստերով. (տեսանյութ) Յաթաղանից մինչև բայրաքթար. Մենք նույնն ենք Ինչու՞ չի զորացրվում «մոբը» Ովքեր են ներկա եղել դատավորների հետ հանդիպմանը, և ինչպես է կազմվել մասնակիցների ցուցակը. մանրամասներ Ոստիկաններին տարեվերջյան պարգեւներ են խոստացել Հենց սա է Նիկոլին սարսափեցնում Մենք ինչ ուզում, անում ենք, որ շենք ուզում, մտնում ենք. Ռուբեն Մելիքյանը հիշեցնում է Արարատ Միրզոյանի խոսքերը Արյունոտ ծաղրածուն վերջին ներկայացումն է տալիս. Մե’նք պիտի իջեցնենք վարագույրը. Վլադիմիր Գասպարյան Եվրոպայի լիգա. Օրվա հանդիպումների անոնս Գազի գինը դարձավ 320 դրամ Իշխանությունը պետք է անցնցում հանձնեն հաջորդ ուժերին և հեռանան. Կարեն Կարապետյան
Հարցում

Ովքե՞ր են առողջության ապահովագրության փաստաթղթի խորհրդատուները

Armlur.am-ը գրել է.

Կոռուպցիոն սկանդալներում ներգրավված նախկին ՊԱԳ-ականներ և Թուրքիայի հետ կապերով փորձագետ. ովքե՞ր են առողջության ապահովագրության փաստաթղթի խորհրդատուները:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնած Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ անցած շաբաթ բավականին կոշտ արտահայտվեց նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Հիշեցնենք, որ վիճահարույց հայեցակարգով նախատեսվում է 2022 թվականից Հայաստանում ներդնել առողջության համընդհանուր ապահովագրություն, ապահովագրությունը դարձնել պարտադիր և աշխատող անձանց եկամտի 4-6 %-ը գանձել որպես առողջության հարկ:«Մի կողմից` հայտարարել ենք երկրի մրցունակության աճին ուղղված գործողություններ իրականացնելու պատրաստակամություն` որոշակի գին վճարելով, հարկերի բեռի նվազեցում անելով, մյուս կողմից` ստացվում է, որ լրացուցիչ բեռ ենք ավելացնում` առողջության հարկ սահմանելով»,- ասել էր Ջանջուղազյանը:

Ավելի վաղ` դեկտեմբերի 4-ին` Աժ-ում հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ առաջարկվող նախագծի վերաբերյալ կառավարությունում միասնական կարծիք չկա։

E-draft-ում հայտնվելուց հետո փաստաթղթի վերաբերյալ քննադատության մեծ ալիք բարձրացավ․ ընդ որում, ոչ միայն «ծրագրավորողների և հաշվապահների» կողմից, ինչպես նշում էր նախարար Թորոսյանը: Բացի շատ քննարկված և գրեթե համընդհանուր դժգոհություն առաջացրած 6 տոկոսից մասնագետները սխալ են համարում նաև ապահովագրության պետականացումը:

Ավելի վաղ մեր հրապարկումներից մեկում անդրադարձել էինք խնդրին` նկատելով, որ հայեցակարգային փաստաթղթի մշակման աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են եղել ներկայումս միջազգային կազմակերպությունների փորձագետներ, իսկ նախկինում` Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) նախկին պետ Սարո Ծատուրյանը և ՊԱԳ-ի բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը: Ուշագրավ է, որ այս անձինք երեք տարի առաջ ձերբակալվել էին` պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։

Որոշ ժամանակ անց Ծատուրյանի գործը կարճվել էր, ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, կայացված քաղաքական որոշման արդյունքում: Մասնավորապես, դեպքից հետո իրավապահները չեն բացառել վարկածը, որ այս պատմության մեջ խառն է նախկին նախարար, ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանը: Չմոռանանք, որ ՊԱԳ-ի կադր էր նաև Արսեն Թորոսյանի նշանակած փոխնախարար Արսեն Դավթյանը, որին ձերբակալեցին մի քանի ամիս առաջ խոշոր չափով կաշառք վերցնելու համար։

Ոլորտի մասնագետներն ընդհանրապես տարակուսանք են հայտնում նախարար Թորոսյանի շրջապատում նախկին ՊԱԳ-ականների հայտնվելու առնչությամբ, քանի որ, ըստ նրանց, նախկինում ՊԱԳ-ը, որի հիմնական գործառույթն է պետպատվերի շրջանակում քաղաքացու բուժման համար գումարի տրամադրումը բուժհաստատություններին, հայտնի է եղել որպես «ատկատի լվացքատուն»:

Ստացվում է, որ ներկայումս Առաղջապահության նախարարության համար հայեցակարգային փաստաթղթեր են մշակում նախկինում կոռուպցիոն սկանդալներում հայտնված անձինք: Ի դեպ, հենց նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունը, ըստ որի` հենց Սարո Ծատուրյանն է համարվում առողջության ապահովագրության քաղաքականության շրջանակում ստեղծվելիք մեկ միասնական կառույցի ղեկավարի հավանական թեկնածուն:

Այս նյութը պատրաստելիս մեկ ուշագրավ փաստ ևս նկատեցինք. դեռ հունվարին նախարար Արսեն Թորսոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր «Բժշկական ապահովագրության համակարգի կազմակերպման «մեկ վճարողի»և«բազմաթիվ վճարողների» մոդելների ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ»-ը, որտեղ հղում է կա նաև «Cetinkaya, V. and Postolovska, I., Հայաստանի առողջապահական ֆինանսավորման համակարգը` բազմաթիվ մասնավոր ապահովագրողներով, 2018» փաստաթղթին:

Ուշագրավ է, որ Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Վոլկան Չետինկայան (Volkan Cetinkaya), պարզվում է, ժամանակին եղել է ոչ ավելի, ոչ պակաս, Թուրքիայի առողջապահության նախարարության խորհրդատուն (հետևյալ հղումով կարելի է տեսնել 2015թ.կայացած կոնֆերանսի օրակարգը, որտեղVolkanCetinkaya-ի անվան դիմաց գրված է «Ministerial Advisor, Ministry of Health of Turkey, Turkey» https://www.atiner.gr/2015/2015PRO-HEA.pdf?fbclid=IwAR185QqvDPP36j4LrhOm9gdkqWSySeNMHPlS3yfQquuz-Ggs2MWvXCTpQK8): Ստացվում է, որ մենք հայեցակարգային փաստաթղթեր ենք մշակում`օգտվելովկոռուպցիոն սկանդալների «փորձով» մասնագետների և Թուրքիայի նախարարության խորհրդատու-փորձագետների ծառայություններից:

Հ. Գ. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանգստյան օրերին Աղվերանում մի խումբ լրագրողների փորձում էր համոզել, որ իր առաջարկած հարկատեսակը ոլորտի փրկությունն է, և կարիք ունեն հասկացված լինելու,սակայն անգամ այդ քննարկումները անպտուղ եղան: Լրագրողները անդրդվելի մնացին` հայտնելով, որ անընդունելի է 6 տոկոս հարկատեսակ ավելացնելն ու ԱՊՊԱ-ներին, ըստ էության, պետականացնելը:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan