Huawei-ը հայտարարել է, որ նոր օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն կթողարկի
Չինական Huawei ընկերությունը պաշտոնապես հայտարարել է Android-ի փոխարեն HarmonyOS օպերացիոն համակարգով աշխատող առաջին սմարթֆոնի թողարկման ամսաթիվը:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, ընկերության թոփ մենեջերի խոսքով՝ նորագույն սմարթֆոնը կներկայացվի 2020-ի օգոստոսին:
Ընկերության ծրագրային ապահովման մշակման բաժնի ղեկավար Վան Չենգլուն հայտարարել է, որ նոր օպերացիոն համակարգը հասանելի կլինի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաների համար արտադրվող սմարթֆոններում:
Մասնագետի խոսքով՝ HarmonyOS-ը գտնվում է մշտական կատարելագործման փուլում: Նոր օպերացիոն համակարգով այսուհետ կաշխատեն ոչ միայն չինական ընկերության սմարթֆոնները, այլև արտադրողի մյուս բոլոր գաջեթները: