Ֆրանսիացիները Երկրորդ աշխարահամարտի տարիների սուզանավը վերածել են աշխարհի ամենամեծ թվային արվեստի կենտրոնի
Ֆրանսիական ստուդիան Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած սուզանավը վերածել է աշխարհի ամենամեծ թվային արվեստի կենտրոնի, որը տեղակայված է Բորդո քաղաքում:
Ինչպես հաղորդում է luxurylaunches.com-ը, 78 տարվա սուզանավը փոխակերպվել է տպավորիչ պատկերասրահների կենտրոնի և վերաբացվել Les Bassins de Lumières («Լույսերի ավազաններ») անվանմամբ:
Արվեստի կենտրոնում արդեն մի քանի համերգ է տեղի ունեցել, սակայն այսուհետ կենտրոնի սրահներից 4-ը կվերածվեն մշտական ցուցասրահների: Դրանք այցելությունների համար բաց կլինեն 2020 թվականի ապրիլի 17-ից: