Այսօր՝ 22 հունվարի 2020թ., 00:00
Հեղափոխական իշխանությունից հոգնած նախկին հեղափոխականի բանաստեղծությունը Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի՝ իրավաբանական ընկերություն բացելու ծրագրերի մասին «Վանաձոր» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ ԱՄՆ Սենատում սկսվում է Թրամփի իմփիչմենթի գործով լիարժեք դատական գործընթացը Դուբայում ներկայացվել է Design-1 նորագույն սպորտային մեքենան (լուսանկարներ) Փորձագետները հաստատել են Վան Գոգի «մտահոգ» ինքնադիմանկարի իսկությունը «Ինտերը» հերթական առաջարկը կկատարի «Տոտենհեմին» «Իմ ամենաթանկը․․․ նա լքեց ինձ»․ մահացել է Եվա Ռիվասի մայրը Հյուսիսային Կորեան կարող է ստիպված լինել նոր ուղի ընտրել Չլիներ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, այս իշխանությունը ճնշումներ չէր գործադրի դատական համակարգի վրա. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ) Ով է ընդգրկվել Ռուսաստանի նոր կառավարության կազմում ԱՄՆ-ն միանում է «Մեկ տրիլիոն ծառ» նախաձեռնությանը Ընդունվելու է միայն բարձրորակ արտադրանքը. Արտակ Դավթյանը հանդիպել է զինված ուժերի մատակարար ընկերություններին Աչաջրի բնակիչները հույս ունեն, որ գործը բողոքի գործողություններին չի հասնի Ուզբեկստանի Գլխավոր դատախազությունը մանրամասներ է հայտնել դիզայներ Նարիման Գրիգորյանի սպանության գործից Էմինեմը ռեփի ընթերցման արագության ռեկորդ է սահմանել (տեսանյութ) Գազի սակագինը 1 խմ համար կբարձրանա 10-15 դրամով (Տեսանյութ) Կա քաղաքական պատվեր, որ պարոն Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ. փաստաբան Իրանցի պատգամավորը Թրամփի գլխի համար 3 մլն դոլար է խոստացել Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 25-ի դիմումի քննությունը ՍԴ-ն մերժել է Քայլեր են ձեռնարկում տարանջատված աղբահանության կազմակերպման ուղղությամբ. քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են ստորագրել Հայաստանում շարունակում է գործել անպատժելիության մթնոլորտը․Զարուհի Փոստանջյան Փոխվարչապետը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչների հետ Հեղափոխությամբ ծնվածներին հանգիստ չի տալիս «գավրոշից ավելի գավրոշ» լինելու ձգտումը․Արթուր Ղազինյան Ոստիկաններն այլևս սահման չեն պահի, նրանք պետք են Երևանի խրամատներում Բենզեման պատրաստ կլինի «Ռեալի» առաջիկա խաղին Մեծ Բրիտանիան հրաժարվել է արտասահմանում ներդրումներ անել ածխային էնեգետիկայում Սպանդանոցային մորթը հանգեցնելու է մսամթերքի անվերահսկելի թանկացման․ ՀՅԴ ՀՀԿ–ից պրծնողը վաղը հաստատ ձեզանից էլ կպրծնի.անասնապահ Հրաժարականից հետո Մեդվեդեւը Instagram-ում «ազատվել» է բոլորից Ինտերպոլի նախկին ղեկավարը Չինաստանում դատապարտվեց 13,5 տարվա ազատազրկման Թուրքիան ռազմածովային զորավարժություններ է անցկացնում Իտալիայի, Գերմանիայի եւ Հունաստանի հետ Embraer-ը եւ Boeing-ը, հնարավոր է, ստեղծեն նոր տուրբոպտուտակավոր օդանավ Հանձնուքում առկա նռների վրա թմրամիջոց է հայտնաբերվել Բիզաչա. ևս մեկ իտալական քաղաք, որտեղ կարելի է տուն գնել 1 եվրոյով՝ առանց պարտադիր ներդրումների Հայաստանի Հանրապետությունում թայֆայի իշխանություն չի լինելու․ Գյումրու մարզպետը՝ «Իմ քայլի» պատգամավորին Զանգվածային անտառատնկումները հանգեցրել են գետերի ծանծաղմանը Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին (տեսանյութ) Դմիտրի Խառատյանը 60 տարեկան է. հայկական ազգանվամբ կապուտաչյա շիկահերը նշում է հոբելյանը «Ցանկանում եմ պաշտպանել Յուսիֆ Էյվազովին». Սաթի Սպիվակովան՝ հայ և ադրբեջանցի օպերային երգիչների շուրջ ծագած սկանդալի մասին Ադրբեջանի պետական նավթընկերությունը բանակցություններ է վարում բելառուսական կողմի հետ Փորձը ցույց է տվել, որ մարդու հաջողակությունը կարելի է կանխատեսել Օլգա Բուզովան ռեկորդ է սահմանել` դառնալով Instagram-ի ռուսական տիրույթի ամենաշատ հետևորդներն ունեցող աստղը Ռուսաստանում կինը 1,5 մլն ռուբլի է փոխանցել «թուղթուգիրը» հանելու համար Բաքվում ձերբակալել են 2-ամյա երեխայի կողոպտած գողին Շնորհավոր ծնունդդ, Micki․ «Ռոմա»-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Պատգամավորը 3 մլն դոլար պարգև է խոստացել ցանկացած մեկին, ով կսպանի Թրամփին «Շատ տխուր է». արքայազն Հարին կզրկվի զինվորական կոչումներից եւ համազգեստ կրելու իրավունքից Իրանն ընդունել է, որ ուկրաինական Boeing-ը խոցել է երկու հրթիռով Մեր թանկարժեք ժամանակը ծախսեցինք «աբսուրդային բոլոլա» և մի «ահավոր բազառի» վրա. Լուսինե Բադալյանը՝ ԱԺ միջադեպի մասին (տեսանյութ) Կձերբակալե՞ն Նիկոլ Փաշինյանին Խաֆթարը կողմ է Լիբիայում հակամարտության ռազմական լուծմանը. Չավուշօղլու «Հրազդան» կիրճում «Փարվանա» ռեստորանի տարածքում թալանել են երգչուհու Porsche Cayenne-ը «System of a Down» ռոք խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը նոր խումբ է կազմել Ուզբեկստանը որոշել է ԵՏՄ-ում երկրի կարգավիճակը Արքայազն Հարիի հեռանալուց հետո Քեմբրիջներին առաջին անգամ վստահվել է միայնակ ընդունելություն կազմակերպել Բուքինգհեմյան պալատում. Daily Mail (լուսանկարներ) Արմեն Թավադյանը կշարունակի մնալ կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը Հավաքված տվյալներն աղաղակում են ընդհանրապես հանցագործության դեպքի բացակայության մասին. Սերժ Սարգսյանի պաշտպան Պապուասները տաբատ հագնելու դատարանի պահանջը ռասիզմ են համարել ՈւԵՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Նիկոլ Փաշինյանը համալրում է մեր շարքերը. Լևոն Քոչարյան ՏՏ ոլորտը ամենապահանջվածն ու բարձր վճարվողն է Հայաստանում. փորձագետ Հայաստանը բոլորից շատ է շահել ԵԱՏՄ անդամակցությունից. փորձագետ Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև կնվազի Սպանդանոցներում մորթի արժեքը կազմում է 10 հազար դրամ՝ խոշոր, 3.500 դրամ՝ մանր եղջերավորի համար և 5000 դրամ՝ խոզի համար Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդությունը Պորոշենկոյին հարցաքննության կտանեն ուժ կիրառելով Վոլոչկովան հայտարարել է մոտալուտ հարսանիքի մասին Շարունակվում է կենսաթոշակի անցնող անձանց կեղծ ստաժերի հավելագրումը. Թադևոս Ավետիսյան Դանակահարություն՝ Երևանի թիվ 191 դպրոցում. 15-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց Քիմ Քարդաշյանը պատրաստվում է սեփական փաստաբանական ընկերությունը հիմնել «Քիչ ժամանակ է մնացել կլիմայի բարելավմանն ուղղված գործողություններ ձեռնարկելու համար». Գրետա Տունբերգի ելույթը Դավոսում (տեսանյութ) Տավարի մսի գներն աճել են Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդություն ներկայացվեց Հոբելյանական համաժողով՝ Դավոս 2020-ում. գլխավորը Արմեն Գեւորգյանի պաշտպանը հրապարակել է դատական նիստին չներկայանալու դրդապատճառները Խորհրդարանը քննարկում է բանկային գաղտնիքը բացելու մասին օրենքը «Սուտ եք խոսում». Գյուղացիները Արմավիրի մարզպետարանի ներկայացուցչի խոսքերին չհավատացին Ի՞նչ նամակ է ուղարկել Կուտոյանը կնոջը և ինչ ցուցմունք է տվել տաքսու վարորդը․ (տեսանյութ) Եթե ԱԺ-ից հեռացվում է ԲՀԿ 4 պատգամավոր, ապա պետք է հեռացվի նաեւ սադրիչը` պարոն Բաբաջանյանը. Արման Աբովյան
Հարցում

Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնյաներ

 

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողներ, իրենց ստվերային շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ, օգտվելով երրորդ երկրից ՀՀ ժամանող քաղաքացիների համար սահմանված ուղեկցող բեռի՝ մինչև 25 կգ թույլատրելի չափի հնարավորությունից, նյութական շահագրգռվածության դիմաց հավաքագրել են ՀՀ քաղաքացիներից բաղկացած տարբեր խմբեր: Յուրաքանչյուր քաղաքացուն խոստանալով և վճարելով շուրջ 10.000 ՀՀ դրամ վարձավճար՝ վերոհիշյալ անձինք Թուրքիայի Հանրապետությունից իրականում ձեռնարկատիրական նպատակներով պատվիրված և ստացված ապրանքների մեծածավալ առևտրային խմբաքանակները տարանցիկ երկրում՝ Վրաստանում, բեռնավորել են իբրև թե տուրիստական տրանսպորտային միջոցներում և կցել նույն քաղաքացիներին: Այնուհետև նշված եղանակով ապրանքները ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետով տեղափոխվել են Հայաստան, մաքսային կետում հայտարարագրվել որպես այդ քաղաքացիների անձնական ուղեկցող բեռ ու հանձնվել պատվիրատու սուբյեկտներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործել են մաքսային ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես` չեն կատարել ներկրվող ապրանքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով մաքսային պատշաճ հսկողություն իրականացնելու, այդ թվում` իրավախախտման դեպքերը հայտնաբերելու, արձանագրելու և բացառելու ուղղությամբ իրենց պարտականությունները: Այս պայմաններում Թուրքիայից Հայաստան ներկրված և վաճառքի համար նախատեսված ապրանքները պաշտոնատար անձանց թողտվությամբ օրենքով սահմանված կարգով չեն մաքսազերծվել, և դրանց մուտքը չի փաստաթղթավորվել: Արդյունքում՝ Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, և էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:


Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2019թ. հուլիսից Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք, նույն հանցավոր գործունեությունն իրականացնելու նպատակով, նախնական համաձայնության են եկել մի շարք քաղաքացիների հետ: Մասնավորապես` նրանց օգտին ՀՀ ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսային ձևակերպման հարցերի հետ կապված իրենց լիազորությունների շրջանակում կատարել են ակնհայտ ապօրինի գործողություներ, ինչպես նաև անգործություն են ցուցաբերել իրենց վերապահված մաքսային հսկողության գործառույթների նկատմամբ: Այս ամենի դիմաց քաղաքացիներից պարբերաբար ստացել են տարբեր չափերով կաշառք:

Նշված քրեական գործով տրված քննչական հանձնարարության շրջանակում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործով կազմավորված քննչական խմբում ընդգրկված քննիչների ու ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել ու ձերբակալվել են վերոնշյալ հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող մաքսային ծառայության պաշտոնատար 6 անձինք և 2 քաղաքացի:

Խուզարկություններ են կատարվել Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետում, ձերբակալվածների բնակարաններում, ինչպես նաև նրանց վարած տրանսպորտային միջոցներում, ինչի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող իրեր, քաղաքացիների անձնագրեր և պաշտոնական տարաբնույթ փաստաթղթեր:

Պետական եկամուտների կոմիտեն կարևորում է կոռումպացված աշխատակիցներին բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը` միաժամանակ հորդորելով քաղաքացիներին զերծ մնալ անօրինական եղանակով, այդ թվում` առանց օրենքով սահմանված պատշաճ ձևակերման ընթացակարգի և հայտարարագրման կամ հանցավոր գործունեություն իրականացնող անձանց կողմից կազմված խմբերում ընդգրկվելու եղանակով ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելուց:

website by Sargssyan