Այսօր՝ 17 հունվարի 2020թ., 00:00
Չեն վերադառնա․ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլն աշխատանքից ազատել են Վինձորի իրենց տան ողջ անձնակազմին Որքա՞ն գումար է հատկացվել «Արմաթ» լաբորատորիաների ծրագրին Ծննդատների փակման որոշումն անհիմն է. նախարարի տված պարզաբանումների մեջ որևէ խելամիտ հիմք ես չտեսա. Գևորգ Գրիգորյան (տեսանյութ) Ո՞ր երկիրն է Թուրքիայի թիվ մեկ բարեկամը. հրապարակվել են սոցհարցման արդյունքները Ռեալը պատրաստ է ամռանը գնել Մբապեին Մինչև 2020թ. ապրիլ սակագնի վերանայման հայտ «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից չի ներկայացվի. Մհեր Գրիգորյան Խամենեին Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային անվանել է ԱՄՆ-ի խամաճիկներ Ամեն ինչ նմանվում է 90-ականների Հայաստանին Գիտնականները գտել են մարդկանց ծերանալու 4 հիմնական տեսակ Սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների քանակը մի քանի օրվա ընթացքում կտրուկ ավելացել է․ ՍԱՏՄ Մարդկային խնդրանք իշխանական քարոզչամեքենային՝ հետ քաշեք դիակապտությամբ զբաղվող երեւույթներին․ Արփինե Հովհաննիսյան Կուտոյանն օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով․ ՄԻՊ Հնչել է 30-40 կրակոց․ Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ ՔԿ Ղարաբաղյան կարգավորման քայլերի իրականացման հարցում շարժ կա Ուրգանտին ՌԴ քաղաքացիությունից չեն զրկի «Երեկոյան Ուրգանտ» հեռուստածրագրում հնչած կատակի համար. Պոզներ «Իրանն ապտակ հասցրեց ԱՄՆ-ի ամբարտավանությանը` հարձակում գործելով Իրաքում ամերիկյան ռազմաբազաների վրա». Ալի Խամենեի Ալվինա Գյուլումյանը ընտրվել է ՍԴ փոխնախագահ «Գրեմմի»-ի նախագահին ազատել են պաշտոնից` մրցանակի հանձնման արարողությունից 10 օր առաջ Վիքիպեդիայում շատ արագ «արձանագրեցին» Կուտոյանի մահը Մերկելը Էրդողանի հետ կհանդիպի Ստամբուլում Հրայր Թովմասյանը լալիս է Իրանը կոչ է անում քաղաքական շահարկումներ չանել ուկրաինական ինքնաթիռի ողբերգությունից Քսենիա Պունտուսը պատմել է՝ ինչու է ընկել Նիկիտա Միխալկովի թոռան տան պատուհանից Տարօրինակ է Քաջարանի ծննդատունը կփակվի՞ Ամերիկացի ծաղրածուները պնդում են, թե աջակցում են իրանցիներին, սակայն նրանք ստում են. Խամենեի Իսպանիայում միլիարդատիրոջը դատապարտել են 18 ամսվա ազատազրկման եւ 52 մլն եվրո տուգանքի Պիկասոյի կտավի պատճառով Ուկրաինայի հրաժարական տված վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը դեռ աշխատում է բնականոն ռեժիմով, մինչ Զելենսկու «քաղաքական որոշումը» Մաքսիմ Գալկինը պատմել է իր և Պուգաչովայի դղյակի «հայկական» պատմությունը Գեորգի Կուտոյանի սպանության գույժով ցնցված եմ Լեսոտոյի վարչապետը հրաժարական կտա կնոջ սպանության պատճառով Կուտոյանի դիակը հայտնաբերել են նրա կինը և հայրը Հիմա արդեն հասկանում եմ` ինչ ասել է «եղբայրական ժողովուրդ». Մարիա Զախարովան անդրադարձել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականին Մանրամասներ` Կուտոյանի ինքնասպանությունից Վերջին տասը տարին պատմության մեջ ամենաշոգ տասնամյակն էր Կատուները նախընտրում են մարդու միսը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ՀՔԾ-ում քննվող գործերով որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել Լավրովը մեկնաբանել է նոր կառավարությունում հնարավոր նշանակումը Վարչապետը նոր նշանակում է կատարել Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չեն նվազել. հայտարարություն Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է Տեսախցիկները ֆիքսել են տերմինալից 778 հազար դրամ հափշտակելու մեջ կասկածվող անձանց Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել Ամերիկուհուն վայրի կենդանիներին կերակրելու համար տուգանել են 53 000 դոլարով Խափանման միջոցն ինքնանպատակ չէ. պաշտպանն Արա Բաբլոյանի խափանման միջոցի հարցը բողոքարկել է դատախազություն Հայաստանում լիցենզիա են ստացել 255 ճարտարապետներ եւ 110 կոնստրուկտորներ. Ճարտարապետների պալատ Շտապօգնությունը հրաժարվում է հիվանդին հիվանդանոց տեղափոխել՝ պարզաբանելով, որ հիվանդանոցում տեղ չկա․ահազանգ Բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով ԱԱԾ-ն շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք է բացահայտել. Թիրախում Արաբկիրի նախկին փոխթաղապետն է Հանրապետության տարածքում վաղը գիշերը ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա Մեղրին փոխանակելու հորինվածքի ակունքները Քադիրովին բարձր պաշտոն են առաջարկել. լրատվամիջոցներ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել Վաղը Երևանում կանցկացվի Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստ Արտերկիր որդեգրված որեւէ երեխա քրգործի քննության ընթացքում չի վերադարձվել ՀՀ. չի արվել որեւէ ԴՆԹ փորձաքննություն. ՔԿ 2019 թվականին հավատքի պատճառով հետապնդումների ենթարկված քրիստոնյաների թիվը հասել է 260 միլիոնի Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկան. Աննա Նաղդալյան ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը փորձում են հարթել առեւտրային տարաձայնությունները Երկիրը կտաքանա՝ հասնելով մինչեւ մարդկանց համար մահացու մակարդակի Փոխել Հայաստանին պարտադրվող կեղծ օրակարգը «ԴուխOFF»․ «Փակել ամեն ինչ ու բոլորին» Մոսկվայում օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է գրանցվել Երեւանը 380-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշում «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ կունենա ՏՏ ոլորտի ապագայի համար․ Արթուր Վանեցյան Եթե որևէ իշխանություն կմտածի իքս լրատվամիջոցին, որն իր քիմքին հարիր չէ, պատերազմ հայտարարել, ամենաանիմաստ զբաղմունքը կլինի. Նաիրա Զոհրաբյան Չինաստանի բնակչությունը գերազանցել է 1,4 միլիարդի ցուցանիշը Հարուստներն աղքատներից երկար են ապրում Ժիրինովսկին բացատրել է՝ ինչու Միշուստինի օրոք Ռուսաստանը լուրջ առաջընթաց կունենա Սաուդյան Արաբիայի իշխանությունները ԱՄՆ-ին մոտ 500 մլն դոլար են վճարել երկրում ամերիկյան զորքեր տեղակայելու համար Իբրահիմովիչի արձանից միայն ոտքերն են մնացել (լուսանկարներ) Էրդողանը հայտարարել է՝ Անկարան սկսում է զորքերը տեղակայել Լիբիայում Ադրբեջանում սկսվում է նախընտրական քարոզչությունը՝ կապված Միլի Մեջլիսի արտահերթ ընտրությունների հետ Վարդենյանց լեռնանցքում բուք է. 5 մարզերի ճանապարհերին մեկրասառույց է Բալային համակարգը պատգամավորներին չի վերաբերում Ուկրաինայի վարչապետը հրաժարականի դիմում է գրել Փաշինյանը ժամանեց ՔՊ գրասենյակ. Նա ձնագնդիկով խփեց լրագրողներին (տեսանյութ) Ադրբեջանցի դիվանագետը հայկական երգ կատարելու համար ծեծել է Թբիլիսիի ռեստորանի երաժիշտներին Միշուստինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամ է դարձել Չի ստացվում աշխատել ՀՔԾ-ի հետ, տպավորություն է, որ փորձում են ինքնադրսևորվել. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Պատգամավորները դեռ հանգստանում են
Հարցում

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:


Նա նշեց՝ ՀՅԴ ՀԵՄ-ը կենտրոնացած է իր թիվ մեկ օրակարգի վրա՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում վարվող քաղաքականություն և այդ քաղաքականության պատասխանատու Արայիկ Հարությունյանի հրաժարական:

«Մեր վերջին գործողությունից հետո ոստիկանության կողմից կիրառվեց անհամաչափ ուժ, որի միակ պատճառը և պատասխանատուն Արայիկ Հարությունյանն էր, որը պարզապես չգնաց հանդիպման, և ինձ թվում է՝ առաջիկա շաբաթում մենք էլի կունենանք համապատասխան ակցիա, որի մասին կտեղեկացնենք»,-ասաց Վարդանյանը:


Դիտարկմանը, թե շատերը պնդում են, թե Արայիկ Հարությունյանը հրաժարական չի ներկայացնելու, նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, թե «զրո քաղաքական ազդեցություն ունեցող ուժը» չի կարող հրաժարականի պահանջ ներկայացնել, Քրիստինե Վարդանյանն արձագանքեց.

«Մեզ մոտ ժպիտ է առաջացնում, երբ անընդհատ ասում են՝ մենք հասկանու՞մ ենք, որ Հարությունյանը հրաժարական չի տալու: Համաշխարհային պատմության մեջ, Հայաստանի պատմության մեջ այնպիսի դեմքեր են հրաժարական տվել, որ դրանից երկու շաբաթ առաջ չէին պատկերացնում, որ այդպիսի բան կարող է տեղի ունենալ: Զրո քաղաքական ազդեցություն ունեցող ուժին հակազդելու համար ամբողջ «Հանրային հեռուստաընկերության» եթերը մեկ օր տրամադրվում է այդ ուժի հակաքարոզչությանը: Եթե սա զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժն է, ես վախենում եմ պատկերացնել՝ ուժեղ ազդեցություն ունեցող քաղաքական ուժի դեմ ինչ է լինելու»:

Դիտարկմանը, թե նախարարի հրաժարականը պահանջողները սակավաթիվ են, ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչն արձագանքեց, թե շատերն իրենց աջակցում են՝ չցանկանալով հրապարակային ներկայանալ:

«Պատահական չէ, որ մեր քաղաքական հենասյուներից մեկը ժողովրդավարությունն է: Մենք պատրաստ ենք ցանկացած որոշում ընդունել, եթե համոզված ենք, որ դա ժողովրդի մեծամասնության կարծիքն է: Այդ տրամաբանությամբ շարժվելով՝ հասկանում ենք, որ միայն հանրային ուժեղ ճնշման դեպքում են հնարավոր պաշտոնյաների հրաժարականներ, ու մեր պայքարը շարունակելու մղիչ ուժն այն է, որ ճանաչելով հասարակությանը, շփվելով Հայաստանի մարզերի ու Երևանի բնակիչների հետ, հասկանում ենք, որ այս ոլորտներում վարվող քաղաքականությունն ու նախարարի վարած քաղաքականությունը անհասկանալի և անընդունելի են»,-ասաց նա, ապա հավելեց.

«Այլ հարց է, թե այդ մարդիկ ինչու հրապարակային տեսակետ չեն հայտնում կամ մեր կողքին չեն: Անցած տարի մարդկանց «սևի» ու «սպիտակի» բաժանելը վերջիններիս՝ տեսակետ հայտնելու խոչընդոտներից մեկն է: Վախենում են դեմ խոսելու հետևանքով պիտակավորվելուց, ֆեյքերի հարձակումներից»,-ամփոփեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամը:

website by Sargssyan