Այսօր՝ 20 հունվարի 2020թ., 00:00
Վիկիլիքսի հրապարակումները մարտի 1-ի մասին. ՄԱՍ 2 Շուտով ավտոմեքենաների գների կտրուկ անկում կլինի. մի բոլ փակովի մեքենա կլինի վաճառքում Հայաստանի ֆուտբոլի ընտրանու դարպասապահը վնասվածք է ստացել Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգը ձնամրրիկից հետո. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Որքա՞ն ամուր են մեր արմատները․ «Արմատ»-ի երրորդ սերիան Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի Խորհրդարանն այս տարի առաջին անգամ նիստեր է գումարել. Օրակարգում 43 հարց է (ուղիղ) «Պարո՛ն Էյվազով, ամոթ Ձեզ». գերմանացի երգիչը՝ ադրբեջանցուն Ինքդ քեզ չես խաբի․ Արփինե Հովհաննիսյան Իջեւանում եւ Նոյեմբերյանում ձյուն է տեղում. Սյունիքում մերկասառույց է ու մառախուղ Ինձ մի դարձրեք հանցագործ. ծեծված փոխգնդապետի հայրը դիմում է իրավապահներին Բեռլինի գագաթնաժողովի մասնակիցները Լիբիայի հարցով համատեղ հայտարարությամբ են ներկայացել «Ախր ինչպե՞ս բացատրեմ, որ հանկարծ ոչ ոք չնեղանա». Արման Աբովյան «ԱԺ-ում 2019-ի բյուջեից բաժանվել է ավելի քան 2 մլն դոլար պարգևավճար, որը համարժեք է Գյումրիում ավելի քան 100 բնակարանի» Մերկելը ռուսերեն է խոսել Պուտինի հետ (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր Եվրահանձնաժողովի ղեկավարը պատմել է Բեռլինում գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ հանդիպման մասին Կինը որոշել է փորձարկել իր հավատը և մխրճվել է դիմացից շարժվող ավտոմեքենայի մեջ ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հայաստանում ստեղծված էս անհամ մթնոլորտը բացել է իր ամենակուլ երախը` խորտակելով մարդկանց, ընտանիքներ ու ճակատագրեր. Սամվել Ֆարմանյան Չինաստանում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ապշեցուցիչ, անկասելի «Լիվերպուլ»․ «Յունայթեդը» նույնպես ձեռնունայն հեռացավ «Էնֆիլդից» (տեսանյութ) Այն, ինչ իր կյանքի գնով չտվեց Կուտոյանը, նույն ուժերը կփորձեն ստանալ Գևորգ Կոստանյանից Ի՞նչ է երևալու, 2 աղյուսաշեն մրոտած, ճաքած կամար․ ճարտարապետը՝ Հրապարակի տակ գտնվող շերտը թանագարան դարձնելու մասին Բեռլինում հայտարարվել է անվտանգության բարձրագույն աստիճան Պուտինի եւ Էրդողանի պատճառով Ալեքսանդր Ցեկալոյի երիտասարդ կինը սիրում է նկարել կիսամերկ (լուսանկար) Իրանը քննադատել է Մակրոնին` Պարսից ծոցի սխալ անվանման համար Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամա երեխային Երաժշտությամբ զբաղվել` նշանակում է կամուրջներ կառուցել, ոչ թե քանդել. գերմանացի հանրահայտ երգիչը դիմել է ադրբեջանցի տենորին Օդերևութաբանները անոմալ տաք եղանակ են կանխատեսում Մոսկվայում Մեդվեդևը բացատրել է ՌԴ կառավարության հրաժարականը Նաստյա Կամենսկիխը՝ մեքսիկական Playboy-ում (լուսանկարներ) ՍԴ-ի նկատմամբ ճնշումները հատում են իրավական և բարոյական կարմիր գծերը. կանգնած ենք ներքին իրավական անվտանգության խնդրի առջև. Գոհար Մելոյան Կոչ եմ անում գործընկերներիս բողոքի ձայն բարձրացնել այս վայրի շովինիզմի դրսեւորման դեմ․Վարդան Պետրոսյան Թուրքիան կոչ է արել ԵՄ-ին դադարել «թուրք կիպրացիների նկատմամբ կողմնակալ քաղաքականությունը» «Շատ եմ ցավում, պատրաստ չէի նման բան տեսնել».Արա Բաբլոյան Դիետա, որը կօգնի թողնել ծխելը ԵՄ-ն նախազգուշացրել է Թուրքիային Կիպրոսի մերձափնյա գոտում աշխարհագրական հետախուզության անթույլատրելիության մասին Գեորգի Կուտոյանը իր մասնագիտությամբ փայլել է. Տարոն Մարգարյան «Շատ ցավալի դեպք է».Դավիթ Շահնազարյան Թեհրանի օդանավակայանը դադարեցրել է թռիչքները, Թեհրան-Երևան չվերթը կժամանի կեսժամյա ուշացումով Մարդկայնորեն հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքից.Արմեն Աշոտյան Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, որին ես ճանաչել եմ․Արթուր Վանեցյան Արտակարգ դեպք Վիեննայի օդանավակայանում. Իսրայելցիները բացել են ինքնաթիռի դուռը եւ ծխել Զելենսկին դիմավորել է Իրանում ավիաաղետի հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխող ինքնաթիռը (տեսանյութ) Արմավիրում 11 ամսական երեխային ծեծելով սպանելու համար մեղադրվող խորթ հորը դատարանն արդարացրել է Թուրքիան պատրաստվում է բանտից բաց թողնել օրենքով գող Լավասօղլուին Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է. նրա մոտ հայտնաբերվել է կասկածելի փաթեթ Իրանի խորհրդարանում ներկայացվել է օրինագիծ Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կրճատելու մասին Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրա գիտակցությունը տեղն է Ռուսաստանցիները սիրում են հանգստանալ Թուրքիայում Թուրքիայում ռուսաստանցիները մեծ ակտիվությամբ տներ են գնում ՊՍԺ-ն գրավիչ առաջարկ կանի Գվարդիոլային Չեմ ասելու, որ փոխված 20 վերելակները դեռ չգիտեն՝ ով է սպասարկելու և սակագին թանկանալու է, թե ոչ․ նախկին թաղապետ Իրանը զգուշացրել է «եվրաեռյակին» Ինչպես լավացնել վահանաձև գեղձի վիճակը. պարզ խորհուրդներ 2019-ին ՊԵԿ-ում պարգևավճարները կազմել են շուրջ 5,6 միլիարդ դրամ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում Կոտայքում ունենք դպրոցներ, որտեղ դեռեւս ջեռուցումն իրականացվում է գազի, փայտի վառարաններով․ մարզպետ Հայտնի է Հյուսիսային Կորեայում նորանշանակ ԱԳ նախարարի անունը «Օսկար»-ի ամենաքննարկվող ֆիլմերը… Թրամփի՝ Ռուսաստանի հարցով խորհրդատու Էնդրյու Փիկը հրաժարվել է պաշտոնից Ֆրանսիական հայտնի ռեստորանը պատմության մեջ առաջին անգամ զրկվել է միշլենյան 3 աստղերից մեկից Արտետա. Մեզ նոր ֆուտբոլիստներ են անհրաժեշտ Թրամփի փաստաբաններն անվանել են իմփիչմենթը «ժողովրդավարության վրա վտանգավոր ճնշում» «Հանրային խորհրդի նախագահին վայել պահվածք չէր».Արծրուն Պեպանյան Ինչպես շվեդ գրոսմայստերը սիրեց հայերին եւ Հայաստանը. մենք նաեւ այսպիսին ենք 5 տարվա դադարից հետո Ադելը նոր երգ կթողարկի Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշում գործադրելու» ԱՄՆ-ի քաղաքականությունը Պաշտպան Սթիվ Կուկի տպավորիչ սեյվը, որի համար հեռացվեց խաղադաշտից (տեսանյութ) Բեյրութում ցուցարարների և ուժայինների բախման հետևանքով տուժածների թիվը հասել է 220-ի Ռոման Աբրամովիչի նախկին կինն ամուսնացել է. նրա ընտրյալը կրկին միլիարդատեր է (լուսանկարներ) Պանրի ամենաօգտակար 6 տեսակները Փարիզի օպերայի նվագախումբը փողոցում բացօթյա համերգ է տվել՝ հաջակցություն ցուցարարների (տեսանյութ) Էմիլի Ռատաժկովսկու բիկինիներն ավելի ու ավելի են փոքրանում (լուսանկարներ) Օրվա հանդիպումների անոնս Պուտինը դեմ է արտահայտվել նախագահի պաշտոնն անժամկետ զբաղեցնելուն Քոնոր Մաքգրեգորը 40 վայրկյանում հաղթեց Դոնալդ Սերոնեին (տեսանյութ) Եվրամիությունը քննադատել է Կիպրոսի ափերին հետախուզական և հորատման աշխատանքները շարունակելու Թուրքիայի մտադրությունը Եվրամիությունը զգալիորեն կրճատել է ֆինանսական օգնությունը Թուրքիային
Հարցում

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտարարություն է տարածել

ՀՅԴ երիտասարդական-ուսանողական 27 միությունների մասնակցությամբ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի կողմից «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում դեկտեմբերի 5-ից 7-ը կազմակերպված եռօրյա խորհրդաժողովն ավարտել է իր աշխատանքները, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը։

Խորհրդաժողովի հիմնական նպատակն էր ուսումնասիրել և հաստատել երիտասարդական-ուսանողական միությունների վերամշակած հայեցակարգը, ռազմավարությունն ու գործառույթները։

Խորհրդաժողովն, իր օրակարգում քննարկելով Հայաստանի, Արցախի, Ջավախքի եւ Սփյուռքի երիտասարդությանն առնչվող հարցերը, կատարեց հետևյալ հետևությունները․

Հայաստանում ներկա իրավիճակը առանձնանում է ներքին և արտաքին ճակատներում ի հայտ եկող բազմաթիվ զարգացումներով և մարտահրավերներով։ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները հանձնառու են հզոր, ժողովրդավար, սոցիալական եւ ազգային արժեքներով հայկական պետականության կերտման գործին։

Այս նպատակով ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները շեշտը պետք է դնեն սոցիալական բնույթի ծրագրերի, սոցիալական արդարության, բնապահպանական և այլ սոցիալ-տնտեսական բնույթի հարցերի վրա։

Խորը մտահոգություն հայտնելով ներքաղաքական իրավիճակի առնչությամբ՝ ժողովը հաստատեց, որ այս նպատակների իրագործումը ներկայումս իրականացվող հակադաշնակցական պայքարի պայմաններում լարված մթնոլորտում տեղի կունենա։ Անցնող շաբաթների ընթացքում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության իրականացրած աշխատանքները դրա լավագույն ապացույցներն են։

Արցախյան ազատագրական պայքարի հաղթական ավարտը ազգերի ինորոշման իրավունքի իրացմամբ Հայաստանի և հայության իդեալների իրականացման նախապայմանն է։ ՀՅԴ երիտասարդությունը իր անվերապահ մասնակցությունը կցուցաբերի այդ պայքարի առաջընթացի գործում։

Թուրքիայի կողմից մեր արդար իրավունքների հատուցման հարցը պետք է շարունակի գերակա լինել հայ երիտասարդության օրակարգում։ Պետք է երիտասարդությանը մղել նրան, որ Արևմտյան Հայաստանը ոչ միայն մեր պատմական հայրենիքը համարեն, այլ նաև գրավված հայրենիքը, որի ազատագրման նկատմամբ հավատը պետք է աներեր մնա։ Այս շրջանակներում պետք է հատուկ վերաբերմունքի արժանան 1920 թվականին կնքված Սևրի դաշնագիրը և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլոսնի իրավարար վճռի հարյուրամյակը նշվի 2020 թվականին։

ՀՅԴ երիտասարդները հանձնառու են հայակերտմանը միտված ջանքերով նպաստել Սփյուռքի համայնքերի հզորացմանը։ Երիտասարդության կողմից պետք է ջանք գործադրվի, որ Սփյուռքի վերակենդանացման օրակարգը գերակա դառնա։ Հատուկ ուշադրության է արժանի Միջին Արևելքի հայ երիտասարդությունը, որ տարածաշրջանի դժվար պայմաններում դիմագրավում է բազմաթիվ մարտահրավերների։

Ջավախքի հայկական դիմագիծը պահպանելու համար պետք է սատարենք ջավախահայության անհատական և հավաքական իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև օժանդակենք, որ ջավախահայության ընդհանրապես և մասնավորապես ջավախահայ երիտասարդների աշխատանքը նոր թափ ստանա։

Հիմնվելով նախապես սահմանված ռազմավարական ուղղությունների վրա՝ խորհրդաժողովը նաեւ հանգամանորեն անդրադարձավ ՀՅԴ Երիտասարդական գրասենյակի կողմից պատրաստված դաստիարակչական, «Դեպի Երկիր», ուսանողական, արտաքին հարաբերություններին և քարոզչական ոլորտներին վերաբերող ծրագրերին։

Խորհրդաժողովը նաև հաստատեց հետևյալ կետերը․

1․ Շեշտը դնել գաղափարական, քաղաքականացված, կարգապահ և քննադատական միտք ունեցող երիտասարդություն պատրաստելու վրա։ Ժողովը իր դժգոհությունը հայտնեց Հ.Յ.Դ. «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միության նախկին անդամների անկարգապահ եւ կասկածելի քայլերի համար, որը հակադարձ համեմատական է մեր ամրակուռ կառույցի գաղափարական հիմքերին։

2․ Լրացուցիչ հնարավորություններ ստեղծել, որ ՀՅԴ երիտասարդները Հայաստանում, Արցախում, Արմտյան Հայաստանում և Ջավախքում տարաբնույթ աշխատանքներ, ուխտագնացություններ, գործուղումներ, համախմբումներ և ուսուցողական աշխատանքներ իրականացնեն։

3․ Վերահաստատել ՀՅԴ ուսանողական միությունների կողմից համալսարանական շրջանակներում ՀՅԴ քաղաքական նպատակները ներկայացնելու և կուսակցության համար մտավոր ներհոսք ապահովելու կարևոր գործը։ Քաջ գիտակցելով, որ առաջադեմ ուսանողության համախմբման առաքելությունը ազգային նպատակների իրագործման գործում էական դեր ունի։

4․ Պատրաստել քաղաքականության մեջ կարող մարդկանց և միջազգային ու տեղական քաղաքականության մեջ հմուտ երիտասարդների։ Համաշխարհային երիտասարդական հարթակներում բարձրացնել Հայ դատի և միջազգային այժմեական հիմնախնդիրները (մարդկային տարրական իրավունքների ոտնահարում, սոցիալական անհավասարություն, կանանց նկատմամբ անօրինականություն, շրջակա միջավայրի աղտոտում, բնական հարստությունների անհավասար բաշխում, աղքատության դեմ պայքար):

5․ Ճիշտ օգտագործել զանգվածային լրատվության միջոցները և սոցիալական ցանցերը որպես ՀՅԴ երիտասարդական և ուսանողական նպատակները և գործունեությունը երիտասարդներին ճիշտ ներկայացնելու կարևոր գործիք։ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները ջանքեր պետք է գործադրեն կուսակցության որոշումներին համահունչ արդիական, գրավիչ, հետեւողական ու ներգործող քարոզչություն իրականացնելու համար:

website by Sargssyan