Այսօր՝ 01 դեկտեմբերի 2020թ., 00:00
Աղազարյանն ինձ ասաց՝ բա չիմացար ոնց «կզցրինք» Պուտինին ու պատմեց, թե ոնց Նիկոլ Փաշինյան, դու վայրկյան առաջ պետք է պատասխանատվության ենթարկվես. Տիգրան Ներսիսյան Ռեքվիեմ. Միքայել Մինասյանը հոլովակ է հրապարակել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը եւ 3 անդամ հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը Այսօր չունենք փրկության որեւէ շանս, որովհետեւ չենք սգում եւ չենք ցանկանում ընդունել իրականությունը․ Միքայել Մինասյան Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ Փաշինյանը եւ Գլխավոր դատախազը փորձել են քննարկել կոնկրետ գործեր. Արփինե Հովհաննիսյան Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել «5-րդ ալիքը» շահել է ոստիկանության դեմ դատը «դիմակի գործով» . Վայ Նիկոլ, փաստորեն դատարանում անձնագիր տալ-չտալու հարցն էլ ես դու կարգավորում, մեր լեգիտիմ ընկեր. Երվանդ Վարոսյան Չեղարկվել է Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ Դավաճանն այսօր փաստացի ցուցմունք տվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ. Ղազինյան Սա ոչ այլ ինչ է, քան գործադիր իշխանության կողմից արդարադատության նկատմամբ միջամտության փորձ Փաշինյանի «խնդրանքների» իրավական գնահատականը Իսկապես կարդացեք նախագահ Տեր-Պետրոսյանի գնահատականը․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի խորհուրդը Մարդկանց ընտրում են, որ որոշումներ կայացնեն. Մարդկանց չեն ընտրում, որ ինքը գա հարցնի՝ «Ի՞նչ որոշեմ». (տեսանյութ) Ո՞վ ես դու, Նիկոլ, կամ ի՞նչ ես դու, Նիկոլ Նարեկ Մանթաշյան. Դավաճան ստահակը կրկին զառանցել է Լսի, այ անպիտան, կարո՞ղ է ուզում ես Ռոբերտ Քոչարյանին խնդրես, որ դիմի իր ընկերոջը, որ քեզ գոնե 10 րոպե հանդիպման ժամանակ տրամադրի Նիկոլ դու ամոթ, թասիբ, նամուս բառերի իմաստը չգիտես Ջալալ Հարությունյանը առաջիկա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից. ՊՆ Ինչու՞ է գերագույն գլխավոր ֆեյքը իր մոտ կանչել դատավորներին Փրկել պետությունը Փաշինյանից. Գործողությունների ծրագիր Հայ Ազգի և պետականության կործանումը Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին Մնաց 12 ժամ... Երկիրը վիրավոր գազանի պես գալարվում է ցավերի մեջ, սա ստատուս է գրում Այս իշխանության և անձամբ Փաշինյանի համար, հայրենիքը, հայը որևէ արժեք չեն ներկայացնում Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից Ավի՜կս, էս ի՜նչ կսկիծ տվեցիր բոլորիս… Նիկոլը ոչ թե պետք է ստատուսներ գրի, այլ անհապաղ հրաժարական տա Փաշինյանի այսօրվա երկու գրառումների մասին՝ կարճ. ինչպես միշտ, նա սուտ է խոսում. երկրորդ նախագահի գրասենյակ Հոգեւոր Հայաստանը պարտվել է նոր Հայաստանին. Տավուշի թեմի առաջնորդ Սրանից ավելի խեղկատակ ղեկավար Հայաստանը չի ունենալու, նա ձեռք է տալիս Ադրբեջանին. Արմեն Աշոտյան Մտավորականների երթն ավարտվեց Երեւանում. նրանք նամակ փոխանցեցեին դեսպանատուն Այսօր չկա մի առաջնորդ, որ կարողանա ներկայիս հսկա բեռը միայնակ իր ուսերին տանել․Արմեն Սարգսյան Միքայել Մինասյան. Նիկոլը հրաժարվել է պահել Լաչինն ու Քարվաճառը (Փաստաթուղթ) Արյունոտ մեդալ Զինվորների ծնողներին խաբել են, որ լրատվամիջոցների ներկայության դեպքում ձեր երեխաների համար վատ կլինի. Հ.Հարությունյան Ամենածանր բանն է, երբ զինվորը հերոսի պես կռվում է, հանկարծ իրեն մենակ են թողնում. Վարդան Պետրոսյան Մարդն ինչպես կարող էր այսպես վարվել․ Էմմա Պետրոսյան Ես հիասթափված եմ այս իշխանությունից, հրաժարական չներկայացնող այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է և վերջը լավ չի լինելու. Միքայել Պողոսյան (տեսանյութ) Թող մեր տղերքը հետ գան, հետո կլուծենք սրանց հարցերը. Ռուբեն Մխիթարյան ՄԻԵԴ-ը բավարարել է հայկական կողմի դիմումները՝ գերության մեջ հայտնված 10 և ձերբակալված 3 անձանց մասին Մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից, հետո կկատարենք պայմանագրի պահանջը. Հրանտ Թոխատյան Ժամկետային զինվորների ծնողները 2 օր ժամանակ տվեցին Նիկոլ Փաշինյանին Նիկոլի եւ Արայիկի բոլոր կողմնակիցներն արժանի չեն ձեռքսեղմման. ինձ համար դուք հայ չեք, թուրքից վատն եք. Արամ Գաբրիելյանով Ռազմական դրությունը պետք է վերացվի. Էլինար Վարդանյան Հայ մասնագետներին մեկուսացրած Փաշինյանը դարձյալ ստում է Տավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին. ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլու Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծման հարցով դիմել է Պուտինին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը եւս մեկ անգամ ի ցույց դրեց նրա ավարտված քաղաքական ապագան. Արթուր Վանեցյան Հավաքների ազատության արգելքն այլեւս վերացված է. Արթուր Ղազինյան Սոթքի հանքը չի շահագործվում. աշխատողները մենակ են մնացել՝ ադրբեջանցիների դեմ, Հայաստանից որեւէ ներկայացուցիչ չկա «Ինքն իր ընտանիքի անդամի քայլերը չի կարողանում կանխի, ընկել է մեր հետևի՞ց, մարդ է ձերբակալում». Գևորգ Պետրոսյան Փաշինյանը շուտ է կտրվել իրականությունից և գտնվում է այլ իրականությունում. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը ՌԴ-ն Թուրքիայի հետ կապի մեջ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցերով Սոթքի բնակիչները չգիտեին, որ թուրքը գալու է և ասելու է՝ «ռադ եղեք ստեղից». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Պեսկով. Պուտինն ինտենսիվ երկխոսության մեջ է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, մենք ենք պահանջում բոլոր միջազգային կառուցներից Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան. Սոթքի բերած նոր ռիսկերը և Հայաստանի նոր լիդերները Թուրքն իմ գլխավերեւը կանգնած, ես ո՞նց անասուն պահեմ․ Սոթքում անորոշություն է Ի՞նչ է կատարվում Սոթքում ու հանքի հարակից տարածքում (տեսանյութ) ԵԼ․ Մխիթարյանը մասնակցեց «Ռոմայի» հաղթանակին, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ) Վերադարձրու զարդերս ու վճարիր պատվիրածդ հագուստի գումարը. Աննա Հակոբյանի նախկին վարսավիրը` Աննային Նիկոլը Հայաստանից Ադրբեջանին է զիջում երեք կիլոմետրանոց կարեւոր հատված, գուցե նաեւ Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում չեն անհանգստանում, որ թուրքերը Սոթքում են Փաշինյանը վերջին ճիգով եւ ամեն գնով փորձում է երկարաձգել սեփական իշխանության փլատակները. Լիլիթ Գալստյան «Իմ քայլը» իշխող դաշինքը դեմ քվեարկեց ռազմական դրության վերացմանը ԱԱԾ-ն այս պահին խուզարկում է ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ՝ Աշոտ Անդրեասյանի բնակարանը Հիմա, երբ արդեն մոտենում է ֆեյքերի տերերի հատուցման պահը մեծ խուճապ է սկսվել սրանց շրջանում. Նարեկ Սամսոնյան Իսրայելը սաուդցիներին թույլ է տվել ղեկավարել Արեւելյան Երուսաղեմում բարեգործական կազմակերպությունները Բերձորի առեղծվածը. ո՞ւմ վերահսկողության տակ է ի վերջո լինելու քաղաքը Իմ քայլը ռազմական դրությունն օգտագործում է իրենց խղճուկ գոյությունը երկարաձգելու համար Մեկ ամսվա գնացած երեխաները սեպտեմբերի 27-ից դիրք են պահել․ ժամկետային զինծառայողի մայր Եթե ԱԳ նախարարը չգիտի՝ պատերազմը սկսվում է, երբ դիվանագիտությունը պարտվում է՝ ես ոչ մի սպասում չունեմ իրենից. Մարուքյան Նիկոլ Փաշինյանը մեծ թյուրիմացության մեջ է, որ ասում է՝ հանրային պահանջ չկա․ Գեղամ Մանուկյան Չնայած ինչու եմ զարմանում, նամուս ունեցող մարդը դավաճանի կողքին չէր մնա. Աշոտյանը` նորանշանակ ԱԳՆ-ին
Հարցում

Ինչպես են տնտեսում իսկապես հարուստ մարդիկ

Ցանկացած սթափ դատող մարդ ձգտում է առավելագույնս ռացիոնալ ծախսել իր փողը։ Եվ մեծամասնությունն անկեղծորեն հավատում է, որ դա իր մոտ ստացվում է։ Սակայն միայն քչերը կարող են վստահաբար իրենց հարուստ անվանել։

Իսկ ինչո՞ւ է այնպես, որ տնտեսում են գրեթե բոլորը, սակայն հարուստ են դառնում շատ քչերը։ Ինչպե՞ս պետք է տնտեսել, որ բազմապատկես շահույթդ ու պահպանես դրա կայուն աճը տասնամյակների ընթացքում։

Ինչո՞ւ է անվճար իրը երբեմն շատ թանկ դառնում

Իզուր չեն ասում. «Ժլատը երկու անգամ է վճարում»։ Հարուստի փիլիսոփայություն ունեցող մարդը միշտ պատրաստ է իրեն անհրաժեշտ ապրանքների կամ ծառայությունների համար վճարել, և նա հասկանում է, որ արդարացի գինը երաշխավորում է բավարար որակ։ Այդպիսի ապրանքների ու ծառայությունների օգտագործման հետևանքների համար ստիպված չես լինի լրացուցիչ գումար վճարել։

Իսկ ամենաէժան ապրանքը գտած աղքատ մարդը, դրա հետ միասին, ստանում է խնդիրներ։ Էժան կոնֆետներն ալերգիայի աղբյուր են, էժան կաթնամթերքը մարսողության խանգարումների է հանգեցնում, էժան կոշիկները ոտքերն են ցավեցնում, էժան ակնոցը տեսողության խանգարումներ է առաջ բերում, ծով մեկնելու էժան ուղեգիրը նշանակում է՝ վատ հանգիստ, էժան վերանորոգումը հանգեցնում է հավերժ կաթացող ծորակներով ու պոկվող պաստառներով անտանելի կյանք, և այլն։

Եվ մինչ աղքատի մտածողություն ունեցող մարդը վերացնում է այդ տնտեսման հետևանքները, նրա հարուստ մրցակիցն իր ու իր ընտանիքի համար որակյալ իրեր գնելու փող է վաստակում՝ զարգացնելով իր բիզնեսը։

Որակյալ ապրանք գնելով՝ հարուստ մարդը շրջապատողներին կցուցադրի իր կարգավիճակը ու հաջողակ մարդու իմիջը, որին պետք է վստահել ու նրա հետ երկարատև համագործակցել։ Բացի դրանից, առավել թանկ ու որակյալ ապրանքն իր էժան համարժեքից ավելի երկար կծառայի, այսինքն՝ հարուստն այդ կերպ նաև կտնտեսի, քանի որ ստիպված չի լինի մոտ ապագայում կրկին գնել նույն իրից։

Աղքատի մտածողություն ունեցող մարդը պատրաստ է ամենաէժան ապրանքի փնտրտուքի վրա բավականին ժամանակ վատնել, գնել անորակ իր, ու արդյունքում՝ ստանալ ծով տհաճ զգացողություններ՝ կապված առողջության, տրամադրության, հեղինակության հետ, որոնք միշտ չէ, որ հնարավոր է ուղղել նույնիսկ լրացուցիչ ծախսերի դեպքում։

Օրինակ, եթե խնայես հուշանվերային արտադրանքի վրա, գործընկերներիդ մոտ հանգիստ կարող ես վաստակել մանր գծուծի կամ անհաջողակի համբավ։ Ոչ ոք միլիոնների գործարք չի առաջարկի այն մարդուն, ում ֆիրմային արտադրանքը կոպեկի արժեք ունեցողի տեսք ունի։

Ի դեպ, մղումը՝ ցուցադրել այն, որ սովորական իրը մարդը եռակի թանկ գնով է ձեռք բերել, հանկարծակի հարստացած աղքատի բնորոշ գիծն է։ Բայց եթե նա չսովորի ճիշտ ծախսել փողը ու չհասկանա «արդարացի գնի» էությունը, ապա անակնկալ հարստությունը հավանաբար նույնքան արագ կավարտվի։

Հաճախ անտրամաբանական բարձր գնով ապրանք գնելը գնորդի կողմից ամոթի զգացման ու հպարտության ու անլիարժեքության բարդույթի համադրման արդյունք է։ Այս գծերը բնորոշ են աղքատի մտածողություն ունեցող մարդկանց։

Իսկ հարուստը սիրում է սակարկել, բայց միայն մինչև այն ժամանակը, քանի դեռ առաջարկվող գինն արդարացի չի դառնա, այսինքն՝ մինչ գնվող ապրանքի արժեքը չի հավասարվի այդ մարդու պատկերացրած արժեքին։

Փոխարենը, եթե հարուստի փիլիսոփայություն ունեցող մարդուն, հույս ունենալով երկարատև համագործակցություն հաստատել նրա հետ, առաջարկում են ավելի ցածր գին, քան տվյալ ապրանքի միջին շուկայական արժեքն է, նա այդ խզումը փոխհատուցելու եղանակը կգտնի՝ թեյավճար թողնելու, նվեր անելու, հաճախորդներ ներգրավելու և այլ տարբերակներով։

Ինչպե՞ս սովորել ճիշտ գումար ծախսել

Վերջ տվեք էժան ապրանքների փնտրտուքի վրա ժամանակ ծախսել։ Ավելի լավ է այդ ժամանակ վաստակեք այնքան, որ բավարարի որակյալ ապրանքներ գնելու համար։ Սկսեք մանր կենցաղային գնումներից։ Ցրտին 4 ժամ փողոցները մի ընկեք էժան ապրանք գտնելու հույսով։ Չէ՞ որ, բացի ցածրորակ ապրանքներից, որոնք ակներևաբար իրենց արտաքին տեսքով չեն ուրախացնի ու երկար տարիներ չեն ծառայի, դուք պարզապես կարող եք մրսել ու հիվանդանալ։ Արդյունքում՝ ստիպված կլինեք ծախսել նաև դեղորայք ձեռք բերելու համար։

Մտածեք նաև այն մասին, որ մինչ դուք մեքենայով երթևեկում եք քաղաքում, օրինակ, ամենաէժան կարտոֆիլը գտնելու համար, դուք այնքան վառելիք կծախսեք, որ արդյունքում վերջինիս արժեքը կգերազանցի ձեր տնտեսած գումարը։

Հետո, ի դեպ, կարելի է սովորել նաև բժշկական ծառայությունների համար արդարացի գումարներ վճարել։ Եվ խոսքը չի գնում ամենաթանկ կլինիկաներ ցուցադրական այցելության մասին։ Բայց երբ խոսքը գնում է առողջության մասին, ծախսեք բարձրորակ մասնագետին դիմելու համար ու անվերջ փողեր մի ծախսեք ձևականորեն անվճար ծառայություններ մատուցող կասկածելի բժիշկների կողմից նշանակված դեղորայք ձեռք բերելու համար։

Ի վերջո, առողջությունը նույնպես ռեսուրս է, որը ֆինանսական հաջողություն է ապահովում։ Եթե մարդը ֆիզիկապես ի վիճակի չէ վարել ակտիվ, լիարժեք կյանք, նա չի կարող շատ գումար վաստակել՝ հատկապես պոլիկլինիկաներում ժամերով սպասելու դեպքում, այն ժամանակ, երբ մրցակիցները նույն այդ պահին գործարքներ են կնքում իր հաճախորդների հետ։

Արդարացված արժեքի հասկացությունն անխզելիորեն կապված է հարմարավետության անհրաժեշտ մակարդակի ու գնումների նպատակահարմարության հետ։ Եթե ձեզ հարմար է, եթե դա ձեզ ձեռք է տալիս ու դիսկոմֆորտ չի հարուցում, կարող եք, օրինակ, թռչել էկոնոմ դասով կամ միևնույն մեքենան վարել 10 տարի, ինչպես դա անում է հաջողակ ու հանրահայտ Ուորեն Բաֆետը։ Գլխավորն այն է, որ ձեր կենսակերպը ձեզ հաճույք բերի ու շահույթների կայուն աճ։

Աշխատեք միշտ արդարացի գին վճարել, ձեռք բերվող ապրանքի արժեքին համապատասխան գին։ Միևնույն ժամանակ, ավել գին մի վճարեք ապրանքի արժեքն արհեստականորեն, միտումնավոր բարձրացնող ոչ բարեխիղճ վաճառողներին։ Խաբելու, գողանալու նրանց ձգտումն աղքատ մարդու ճանապարհն է, իսկ դուք կանգնում եք հարստանալու ուղու վրա։

Զուգընկեր ընտրելիս նույնպես պետք է նախապատվությունը տալ հարուստի փիլիսոփայությունը կրող մարդկանց։ Նրանք խաբելու եղանակներ չեն փնտրի, քանի որ տրամադրված են փոխշահավետ համագործակցության։ Հարուստ մարդիկ չեն կառչի ձեր բառերից, այլ ազնվորեն կվճարեն պայմանագրում հստակ ներառված ձեր կողմից տրամադրվող բոլոր ծառայությունների համար։ Հենց դա էլ կդառնա փոխադարձ շահավետության ու աճող շահույթների երաշխիքը։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan