Հեղափոխական կինո. 5 ֆիլմ
Հեղափոխությունը հուզական է, հաճախ տրավմատիկ, էմոցիոնալ ու ոգեշնչող: Անդրադառնանք 5 հեղափոխական ու հետհողափոխական ֆիլմերի, որոնք թույլ են տալիս քաղաքական իրադարձությունները դիտարկել լրիվ այլ՝ արվեստի տեսանկյունից:
Շատ հեղափոխական կինո
«Բարև, ես եմ»
Ֆրունզե Դովլաթյան
Մեր հնգյակը կբացենք տեղական արտադրանքով՝ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ»-ով: Ֆիլմն առաջին հերթին պատմում է ճանաչված ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանի նվաճումների ու նրա կողմից Հայաստանում տիեզերագիտական լաբորատորիայի հիմնադրման մասին: Սակայն ֆիլմն, անխոս, նաև հետհեղափոխական, խորհրդային կարգերից նոր-նոր ձերբազատված Հայաստանի ու այդ Հայաստանում ապրող երիտասարդության մասին է:
Ֆիլմի սյուժեն մասամբ հիմնված է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր, հայ մեծանուն ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի կյանքի պատմության վրա: 1966 թվականին Ֆրունզե Դովլաթյանը «Բարև, ես եմ» ֆիլմով մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին:
Zabriskie Point/Забриски-пойнт
Միքելանջելո Անտոնիոնի
Այն համարվում է հիպիների մշակույթի կենտրոնական ֆիլմերից մեկը: Ֆիլմն ընդամենը մեկ օրվա պատմություն է: 20-ամյա Մարկն ու Դարյան տարբեր իրավիճակներից ու խնդիրներից պատահաբար գալիս հասնում են Մահվան հովիտ ու ծանոթանում: Աղջնակը քարտուղարուհի է, որն աշխատում է իր տնօրենի նախագծի վրա Ֆենիքսում, իսկ տղան՝ նախկին ուսանող, որը թանկարժեք ինքնաթիռ է գողացել: Նրանք զբոսնում ու զրուցում են անկենդան անապատում, փիլիսոփայում կյանքի իմաստի մասին ու սիրով զբաղվում:
The Dreamers/Мечтатели
Բեռնարդո Բերտոլուչի
Ֆիլմը նկարահանված է Գիլբերտ Ադերի համանուն վեպի հիման վրա: Կինոնկարի ետևում ընկած է 1968 թվականի Փարիզի ուսանողական շարժումը։
20-րդ դարի 60-ականներ, Փարիզ: Փողոցները ծածկված են փոշու ու ավերվածությունների մեջ, սակայն իրականությունը չի հուզում գլխավոր հերոսներին՝ նրանք ապրում են իրենց աշխարհում: Մեթյուն, Իզաբելն ու Թեոն սիրում են գինի խմել, սիրով զբաղվել և քննարկել իրենց սիրելի ֆիլմերը: Նրանց չի հուզում այն ամենն, ինչ կատարվում է դրսում:
Գրքե՛ր, ոչ թե հրացաններ,
Մշակո՛ւյթ, ոչ թե բռնություն:
Across the Universe/Через Вселенную
Ջուլիա Թեյմոր
ֆիլմը Ջուդի և Լյուսիի սիրո պատմության մասին է, ովքեր հանդիպում են և սիրահարվում 1968 թվականին Ամերիկայում: Աստեղից էլ հետևանքները. հերոսները անմասնակից չեն մնում ո՛չ քաղաքականությանը, ո՛չ Վիետնամի պատերազմին:
Բուռն ժամանկների պատճառով նրանց կյանքը հայտնվում է հասրակական իրադրությունների կիզակետում: Ֆիլմը մասնավորապես կգրավի Բիթլզ խմբի սիրահարներին, քանի որ հենց նրանց երաժշտության ուղեկցությամբ են տեղի ունենում բոլոր դեպքերը: Զույգը ստիպված է լինում շատ բաների միջով անցնել, որպեսզի վերջնականապես համոզվի, որ «All you need is love»…
Броненосец Потемкин/Պոտյոմկին զրահանավը
Սերգեյ Էյզենշտեյն
Սերգեյ Էյզենշտեյնի «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմի հիմքում ընկած է պատմական փաստ` ցարական զրահանավի նավաստիների ապստամբությունը 1905 թվականին: Ֆիլմի սյուժեն պարզ է ու մատչելի: Նավաստիները, ուժ չունենալով այլևս դիմադրելու հրամանատարների ծաղրուծանակին, ապստամբում են, ծովը նետում սպաներին ու նավի վրա բարձրացնում հեղափոխության կարմիր դրոշակը:
Սերգեյ Էյզենշտեյնը 27 տարեկան էր, երբ նկարահանեց համաշխարհային կինոարվեստի գոհարներից մեկը` «Պոտյոմկին զրահանավը», որը 1958 թ. Բրյուսելի համաշխարհային կինոփառատոնում դասվեց «բոլոր ժամանակների տասներկու լավագույն ֆիլմերի շարքը»: Կինոնկարն արդեն 20-ական թվականների վերջերին սկսել էր իր հաղթարշավը աշխարհի էկրաններում: