Այսօր՝ 26 սեպտեմբերի 2020թ., 00:00
Էրդողանը որոշեց հետ չմնալ Փաշինյանից Իրանում խիստ մտահոգ են Պեդրո. Մխիթարյանն ու Ջեկոն շատ կարևոր խաղացողներ են Ծառուկյանի կալանավորումը խլացրեց թշնամու հետ պայմանավորվելու մասին ինքնախոստովանական ցուցմունքը. Ղազինյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա. Հանդիպելու է Հռոմի Պապին Փաշինյանը հետեւեց Ալիեւի օրինակին Ինչու է ձերբակալվել Նոր Նորքի ոստիկանապետը Վարչախումբը խնդիր է դրել մեծացնել վարակվածների թիվը եւ այն բարդել ուսհաստատությունների վրա 2-րդ տիպի դիաբետի դեմ դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել դեմենցիայի դեպքում Victoria's Secret-ի «հրեշտակը» հայտարարել է նշանադրության մասին եւ ցուցադրել 250 հազար դոլար արժողությամբ մատանին (լուսանկարներ) Քվինսլենդի համալսարանի ուսանողն ապացուցել է ժամանակի մեջ ճանապարհորդելու հնարավորությունը Արգենտինացի պատգամավորը հեռացվել է աշխատանքից վիրտուալ նիստին անպարկեշտ պահվածքի համար Հինգ սովորույթ , որոնք կարող են փրկել սերն ամուսնության մեջ Համակարգը կայացել է, համակարգը գործում է 2020 թ. հոկտեմբերի 1-ից Երևանի և մարզերի մի շարք հասցեներում խմելու ջուրը կդառնա ժամով. հասցեների ցանկ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 429 նոր դեպք Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական բանտարկյալ է․ ԲՀԿ Սա քաղաքական դրդապատճառ ունեցող կալանավորում է Օրգանիզում ցինկի պակասը կարող է բարձրացնել COVID-19-ի բացասական հետեւանքների ռիսկը «Սիրուն հայուհի». Էմմին՝ գրավիչ կերպարում Պատգամավորի աշխատավարձը շեշտակի բարձրացնելու ենք, որովհետև այն շատ ցածր է. Տիգրան Ուլիխանյան Վարկային արձակուրդները եւ համաներումները Հայաստանում հնարավոր են Իշխող ուժը քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ Իշխանությունը «քցե՞ց» Խունդկարյանին. Նա ընդամենը 2 կողմ ձայն է ստացել Անկում՝ կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքից առաջ. Արա Գալոյան Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել Քաղաքական հետապնդում չկա՞. Հոգով կույրերի ժամանակը Մանրամասներ ՔՊ փակ նիստից. ինչ հարցեր են բարձրաձայնել պատգամավորները Սկանդալային առաջարկ. ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն Օրվա խաղերի անոնս Սնանկության դատարանի դատավորները դիմումներ են գրում. գործընթացը սկսված է Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. գործարքները նվազել են ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել Ծառուկյանին կալանավորեց ոչ թե Մացոն, այլ քաղաքական իշխանությունը Հիմա հասկանալի է, թե ինչու պետք չեն դատաիրավական բարեփոխումները Սահմանադրության մեջ «ՍԴ նախագահ» բառերը բոլոր տեղերում փոխարինել «ՍԴ վարչապետ» բառերով Այն, որ այս իշխանությունը, իր առաջնորդ «զրոյական կետով», փորձանք է մեր ժողովրդի գլխին, այլևս անհերքելի փաստ է Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց ՀՀ-ում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանություններն իրենց քաղաքացիներին կոչ են անում խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց ԱԱԾ-ի մոտ ԲՀԿ անդամներն ու Գագիկ Ծառուկյանի աջակիցներն են. ուղիղ Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը՝ ՈւՂԻՂ Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել. նա վիճարկում է Արսեն Թորոսյանի հրամաններից մեկը Տիգրան Ուլիխանյանը եւս վայր կդնի մանդատը Նարեկ Մանթաշյանը կառավարության շենքի մոտ դագաղ էր տեղադրել՝ ի նշան կորոնավիրուսից մահերի, որի համար բերման ենթարկվեց Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Գարո Փայլանին և ևս 6 անձի Փաշինյանը դիմեց ադրբեջանցի իր գործընկերներին` ասելով՝ եկեք չարտահոսենք գաղտնի ինֆորմացիա. Արթուր Դանիելյան Պաշտոնյան ինձ ասում է՝ դու դրսից ես եկել, իմ տան մեջ կանաչապատումը քանդում ես. Կասկադում քանդել են բեյրութահայի 5 տարվա սրճարանը Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն եւ ասում են՝ հիմա պիտի Գագիկ Ծառուկյանին կալանավորենք, որ չխոչընդոտի. Երեմ Սարգսյան Վարչապետը պետք է ԱԺ-ին պարզաբանում տա Ադրբեջանի հետ տարվող կոնֆիդենցիալ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ Կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից ու հրաժարվել ամենագետի բարդույթից․ «Իմ քայլի» նախկին պատգամավորը՝ իշխանություններին Միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել ՌԴ մեկնելու ցանկությամբ հանդես եկող քաղաքացիները դադարեցրին հացադուլը Մեկ օրում բացահայտվել է 80 հանցագործության դեպք ԵՄ հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է վարում Բաքվում ղարաբաղյան կարգավորման շուրջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի մեծ հեռուստամարաթոն «Արցախը եւ արցախահայության իրավունքներն միշտ եղել եւ մնալու են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում»․ Գարեգին Բ Չինական SinoVac-ը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պետք է պատրաստ լինի 2021 թվականի սկզբին Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին. Փոխնախարար Արման Խոջոյանն Արարատի մարզում է Տղամարդը մահացել է՝ ուտելով չափից շատ մատուտակով մարմելադ Տնտեսական անկման պայմաններում իշխող ուժը թվանկարչությամբ սխալ ազդակներ է տալիս բիզնեսին եւ ազգաբնակչությանը. Պարսյան Դատարանը հետաձգեց դատախազության եւ ՀՔԾ-ի որոշումների դեմ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի» բողոքների քննությունը Չավուշօղլուն որոշել է պաշտպանել Թրամփին եւ քննադատել է Փելոսիին Մենք անհանդուրժող ենք լինելու անտառի հաշվին սեփական կարիքները բավարարողների հանդեպ. Ռոմանոս Պետրոսյան ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական դեպքը. հարուցվել է քրեական գործ Կառավարությունն առաջարկել է երկրորդ լոքդաուն մտցնել Իլոն Մասկի հետ խոսակցությունից հետո Քանյե Ուեսթը հրաժարվել է ապրանքանիշի եկամուտներից Միխայիլ Եֆրեմովի 10-ամյա որդին վարակվել է կորոնավիրուսով Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը Մոսկվայի իշխանությունները տարեց մարդկանց խնդրել են տանը մնալ Թրամփը կընդունի առաջիկա ընտրությունների ցանկացած արդյունք, եթե դրանք անցնեն ազատ եւ արդար Ծովագյուղի ղեկավարին ձերբակալելու որոշում է կայացվել. ոստիկանապետերին ծեծելու հետքերով Քաղաքացի Փաշինյանը չհերքեց այն, ինչը գրում է ադրբեջանական մամուլը ու բարբաջում նրանց նախագահը Հորս արև, խփում են. քաշքշուկ և լարված իրավիճակ դատարանի դիմաց Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանի աչքը վիրահատել են եւ 14 կար են տվել «Վերադարձա Հայաստան, իմացա՝ թաղված եմ Ակնաշեն գյուղում, գերեզմանն էլ չկա». Արմավիրի մարզի բնակիչ (տեսանյութ) Ցանկացած նորմալ քաղաքական համակարգի դեպքում այսքանից հետո վարչապետը պիտի հրաժարական տար, իսկ ԱԱԾ-ն՝ լրջագույն կերպով զբաղվեր այս խնդիրներով 2020թ. հունվար-օգոստոսին 7 տոկոսով աճել է պետական հատվածի միջին վարձատրությունը և կրկնակի անգամ արագ, քան մասնավոր հատվածում Նիկոլ Փաշինյանը հաստատեց ադրբեջանական լրատվամիջոցների երեկվա լուրերն այն մասին, որ Ալևի հետ գաղտնի բանակցություններ կան Ասել եմ ու ասելու եմ՝ հեղափոխությունը եղել է դատարկ խոստումներ, երեք տարի ժողովուրդը սպասում է, այսօրվա պես խայտառակ վիճակ չի եղել. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Հարցում

Սերժ Սարգսյանն իմ ընկերը եղել է, կա ու կլինի. Բարսեղ Բեգլարյան (Տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը ծիծաղելի է, նա հափշտակություն չի արել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, իր մեկ այլ գործով դատական նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը։

Նշենք, որ Սերժ Սարգսյանին եւ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար)։

«Այդպիսի մեղադրանքը բացառված է, Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի «Ֆլեշի» հետ։ Հետո ի՞նչ, որ իմ ընկեր է, բոլորն էլ իմ ընկերն են։ Սերժ Սարգսյանն իմ ընկերը եղել է, կա ու կլինի»,- ասաց Բեգլարյանը»։

Բարսեղ Բեգլարյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը հափշտակություն չի արել. «Դա այնքան փոքր գործ է, նույնիսկ ծիծաղելի է՝ Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը։ Սերժ Սարգսյանը հափշտակող չէ, նա օրենքի տառին միշտ համահունչ է պահում իր գործունեությունը»։

Ճշտող հարցին՝ ինչ նկատի ունի ինքը՝ ասելով «փոքր գործ է», Բեգլարյանն ասաց. «Ստեղ ինձ համար գործ չկա, անլուրջ է ու ծիծաղելի»։

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչեւ նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17.041.300 լիտր դիզելային վառելիք: Ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերությունները:

Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրած «Մաքսհուր» ՍՊ ընկերության ներկայացուցչի հետ քննարկումների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար նշված ընկերության տվյալները համապատասխան որոշման նախագծով ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է, որ այլ մատակարարների առաջարկած՝ պետության համար շահավետ գների առկայության պայմաններում դրանց համեմատ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Անտեսելով այդ հանգամանքը՝ նա «Ֆլեշ» ՍՊ ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը եւ մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Արդյունքում` ՀՀ կառավարությանկողմից 2013 թվականի փետրվարի 7-ին ընդունված որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդի հաշվից 17.041.300 լիտր դիզելային վառելիքի մատակարարման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրվել 1.789.336.500 ՀՀ դրամ, որն էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջեւ 2013 թվականի փետրվարի 14-ին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա 2013 թվականի փետրվարի 21-ին փոխանցվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերության բանկային հաշվին:

Հետագայում ՀՀ կառավարության որոշմամբ պահանջվող վառելիքի քանակը լրացվել է մինչեւ 17.343.530 լիտր, իսկ տրամադրված գումարի չափը՝ մինչեւ 1.821.070.650 ՀՀ դրամ, որի կապակցությամբ 2013 թվականի մարտի 19-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջեւ կնքված պայմանագրով 2013 թվականի ապրիլի 2-ին նշված ընկերությանն է փոխանցվել եւս 31.734.150 ՀՀ դրամ:

Արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչեւ հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12.088.334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 1.269.275.070 ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846.183.380 ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423.091.690 ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Չիրացված վառելիքի մնացած մասի՝ 5.255.196 լիտրի համար տրամադրված 551.795.580 ՀՀ դրամը, ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ թողնվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը՝ ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար: ՀՀ կառավարության հիշյալ որոշման հիման վրա 2013 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջեւ կնքվել է «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագիր, համաձայն որի՝ տրամադրված 551.795.580 ՀՀ դրամ սուբսիդիան վերաձեւակերպվել է 6.131.062 լիտր դիզելային վառելիքի համար:

Արդյունքում` ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի սեպտեմբերի 12-ից մինչեւ նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 3.303.431 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 297.308.790 ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231.240.170 ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 66.068.620 ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan