Սոցիալական արդարությունը վերականգնելու համար պետք է 13-րդ թոշակ ստանան թոշակառուները
Զոհրապ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Տնտեսության մեջ պետք է փող ներարկվի, մեծ հաշվով ոչինչ է, երբ այս կամ այն միլիոնատիրոջ ունեցվածքն ավելանում է ևս միքանի միլիոն դոլարով, հաստատ նա արդեն վաղուց դրսում բիզնեսներ է դրել, իսկ Հայաստանում իր աշխատակիցներին տալիս է չնչին չափերի աշխատավարձ:
Այսինքն այս մարդու փող ունենալ չունենալը ոչինչ է: Երկրի ներսում գումար ծախսողները միջին ու աղքատ խավն է, նորանք են ամեն օր խանութ մտնում , մի քիչ եկամուտ թողնում խանութի տիրոջը, առաքիչին ու աշխատողին, նրանք են գնում հանգստանալու հայկական ինչ որ հանգստավայր, այլ ոչ թե հարուստները, նրանց հին մեքենաներն են հաճախ գնում արհեստավորի մոտ և այսպես շարունակ:
Այսինքն պետք է ժամանակ առ ժամանակ այս մարդկանց բանկային քարտերի վրա կողմնակի ինչ որ գումար նստի, տարեկան գոնե 3-4 անգամ: Ինձ թվում է, որ սոցիալական արդարությունը վերականգնելու համար պետք է հենց այս տարի 13-րդ թոշակ ստանան բոլոր թոշակառուները, չէ որ պետական ապարատը ստանում է մեծ պարգևավճարներ, որոնք նույնիսկ միլիոնների են հասնում, իսկ օրինակ երկու միլիոն դրամ մեկ մարդու տալու փոխարեն կարելի է 40 թոշակառուի տալ 13 րդ թոշակ: Սա կբերի ոչ միայն մարդկանց տրամադրության բարձրացման, այլևս լուրջ խթան կհանդիսանա տնտեսության համար:
50000 դրամով Շվեյցարիա չես թռնի, այդ գումարն ամենայն հավանականության կծախսես քո թաղի խանութում՝ նպաստելով շրջանառության աճին: Համաձայնեք, որ անարդար է, երբ տարեվերջյան պարգևատրումները չեն վերաբերում թոշակառուներին ու ցածր աշխատավարձով ապրողներին, պետք է մտածել այս մասին ու իրական քայլ կատարել տնտեսության աշխուժացման ուղղությամբ: Ի դեպ՝ ԱՄՆ-ում նման փորձ եղել է, կարծեմ Օբամայի կառավարման ժամանակ ու տվել է լավ արդյունք»: