Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սամվել Կարապետյանը Շվեդիայում պարտվեց Շիրակի թեմի առաջնորդի գործը դատարանում է Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացրել է 6,000-րդ դիտորդությունը Թրամփը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Ալեքս Ռաուֆօղլու Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ է Ճարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն Մեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումը Հայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համար «Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց

Դատարկության պահ. գիտնականները մարդկային գիտակցության նոր վիճակ են բացահայտումՍամվել Կարապետյանը Շվեդիայում պարտվեցՄոսկվան ամեն ինչ անում է հացահատիկով բեռնված մեքենաների մուտքը Հայաստան ապահովելու համարԱդրբեջանցի շիաները դժգոհ են Ադրբեջանում Իսրայելի հսկայական ազդեցությունիցՇիրակի թեմի առաջնորդի գործը դատարանում էՆիկոմեդիայից մինչև Սպարտա. ինչպես էին երկրաշարժերն ու ցունամիներն ավերում հին քաղաքակրթություններըՊավել Դուրովի սիրելին տոնեց 25-ամյակը քաղցր լոգանքովՀայաստանում ԵՄ առաքելությունն իրականացրել է 6,000-րդ դիտորդությունը«Московский комсомолец»-ը Այվազովսկու հուշարձանը քանդած Ադրբեջանը համեմատել է նացիստական Գերմանիայի հետՈւկրաինայում հայտարարել են՝ Ռուսաստանը հորինում է Ուկրաինայում զորահավաքի հետ կապված միջադեպերըԵրևանում կանխատեսվող առավելագույն ջերմաստիճանն օգոստոսի առաջին տասնօրյակում կլինի 40-42 աստիճան. Գագիկ ՍուրենյանՎերաքննիչ դատարանն Արմեն Աշոտյանի նկատմամբ սահմանել է վարչական հսկողության բավականին խիստ տարբերակԻրանի ԱԳՆ-ը բացառում է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունըՄոսկվայում սկսվել է Crocus City Hall-ում ահաբեկչական հարձակման գործով դատավարությունըԻնչպիսին է Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանըԹրամփը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Ալեքս ՌաուֆօղլուԼիտվայի կառավարությունը հրաժարական է տվելԻրանը վերահաստատում է իր դիրքորոշումըԼաշա Տալախաձեն Վարազդատ Լալայանի և Գոռ Մինասյանի հետ այցելել է Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԻտալիան պայմաններ չի տեսնում Պաղեստինը ճանաչելու համար, ասում է ԱԳ նախարարըԹրամփը հատել է բոլոր սահմանները․ Բրազիլիայի նախագահ դա ՍիլվաԻ՞նչ է մոռացել Խաչատուրյանը ԹուրքմենստանումԹրամփի հատուկ բանագնացն այս շաբաթ կայցելի ՌուսաստանԻ՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ էՎերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՏրանսպորտի վճարային համակարգում արված փոփոխությունները (տեսանյութ)Լուկաշենկոն տուն է գնացել (լուսանկարներ)Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՊետերբուրգում 14-ամյա ադրբեջանցին այրել է ոստիկանության նախկին տեղամասային կետըՃարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն ԹշվառներըՏեսչական մարմնի ղեկավարն ընդունել է «Գումի» շուկայի մսավաճառներին«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա Աղեկյան35 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահԻսրայելը ցանկանում է ընդլայնել ռազմական գործողությունները ԳազայումՄեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումըՀնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառովԱվստրալիայում ձյուն է տեղացել. կենգուրուները խրվել են ձյան մեջՕտուբանջոն հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմինՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմԹուրքիայում անզգայացնող գազի արտադրության գործարանում պшյթյուն է որոտացել. զпհվել է երկու բանվորՀայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համարՔանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsTodayԱրեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցելՑերեկային ժամերին սպասվում է +40 աստիճան տաքություն«Զվարթնոցից» առեւանգել են խոպանից վերադարձած երիտասարդին եւ փորձել ստիպել վերադառնալ ՌուսաստանԹրամփը նշել է, որ իր կինը հավանում է ՊուտինինՃապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետիԵրևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել է
Աշխարհ

Պենտագոնից հայտնել են, որ կշարունակեն Թուրքիային համոզել Ս-400-ից հրաժարվել

Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ հասնելով նրա հրաժարվելուն Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից: Տեղեկությունը հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական գործերի տեղակալ Ջոն Ռուդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Խոսքն, իհարկե, ինքնիշխան որոշումների մասին է: Եվ մենք հարգում ենք սեփական ապագայի վերաբերյալ ինքնիշխան որոշումներ ընդունելու Թուրքիայի կառավարության իրավունքը: Այդուհանդերձ, այդ ինքնիշխան որոշումները հետեւանքներ ունեն»,- ասել է ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավարի տեղակալը: Նա մեկնաբանել է Անկարայի կողմից Ս-400 ԶՀՀ-ի գնման շուրջ իրավիճակը: «Մենք չափազանց մտահոգված ենք [Թուրքիայի] այդպիսի գործողությունների շարունակմամբ: Երբ [Թուրքիայի] նախագահ Թայիփ Էրդողանը [նոյեմբերին] այցելեց Վաշինգտոն, այս հարցը էական տեղ է գրավել 2 առաջնորդների բանակցությունների օրակարգում: Գիտեմ, որ ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ նույնպես խոսել են նախագահ Էրդողանի հետ, երբ նա այստեղ էր [ԱՄՆ մայրաքաղաքում], այդ ոլորտին առնչվող մտահոգության մասին»,- նշել է Ռուդը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները «թուրք գործընկերների հետ այս հարցով հետագա հանդիպումներ ու բանավեճեր են ունեցել»: «Կարճ պատասխանն այն է, որ մենք այդ հարցից չենք հրաժարվել: Մենք շարունակում ենք այս ուղղությամբ թուրքերի հետ փոխգործակցել՝ նրանց համոզելու համար կանգնել այլ ճանապարհի վրա: Չէ՞ որ հին ասացվածք կա՝ անկախ հանգամանքից, թե սխալ ճանապարհով որքան հեռու եք գնացել, երբեք ուշ չէ շրջվել ու վերադառնալը: Մենք կշարունակենք նրանց հետ փոխգործակցել՝ փորձելով դա կարգավորել դրական կերպով»,- շեշտել է Պենտագոնի ղեկավարի տեղակալը:

Առանց կոնկրետության

ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը հրաժարվել է հայտնել՝ Թուրքիայի համար բավարա՞ր կլինի արդյոք Ս-400-ի «ապաակտիվացումը», որպեսզի իրավիճակը կարգավորվի: Ռուդը հստակեցրել է, որ նման կարգի մանրամասները քննարկվում են Թուրքիայի եւ ԱՄՆ մասնագետների կողմից:

«Բնականաբար, մենք նման կարգի քննարկումներ վարում ենք թուրքական կառավարության հետ: Հավանաբար, ավելի լավ կլինի, որ ես այդ ամենը, որոշակի կոնկրետությունը թողնեմ միջկառավարական շփումների ուղիներին: Մեր մտահոգությունը վերաբերում է Ս-400-ի գնմանը: Ինչպես ասացի, մենք պարզապես չենք համարում, որ դա համատեղելի է F-35-ը տնօրինելու եւ այդ ծրագրին մասնակցելու հետ: Դրանք [Ս-400 համալիրները] ուղղակի նաեւ օպերատիվորեն համատեղելի չեն լինի ՆԱՏՕ-ի մնացյալ համակարգերի հետ: Ուստի մենք Թուրքիայի այս քայլն անհաջող ենք համարում: Կրկնում եմ՝ դա իրենց ինքնիշխան որոշումն է: Սակայն այդ որոշումները հետեւանքներ ունեն»,- ասել է Ռուդը:

Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ում միակ առաջնորդը չէ, որը Էրդողանի հետ Ս-400-ի հարցով երկխոսություն է վարում: «Նա ՆԱՏՕ-ի միակ ներկայացուցիչը չէ, որը բարձր մակարդակով այս թեմայով խոսել է նախագահ Էրդողանի հետ, քանի որ Ս-400 համալիրը համատեղելի չէ, չի կարող համատեղելի լինել եւ երբեք համատեղելի եւ օպերատիվորեն համատեղելի չի լինի ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի հետ: Իսկ ՆԱՏՕ-ի սկզբունքներից մեկն է, որը մենք, իհարկե, մշտապես պնդում ենք, մեր ուժերի օպերատիվ համատեղելիությունը, դրանց ունակությունը միասին մասնակցելու ռազմական գործողություններին, միասին աշխատելու, դաշինքը միասին պաշտպանելու: Այս պատճառով մենք չափազանց հստակ ենք արտահայտել մեր մտահոգությունը Թուրքիայի կողմից Ս-400-ը իր ուժերին ինտեգրելու շարունակման պատճառով»,- հայտարարել է Ռուդը:

Ռուդն արձանագրել է, որ «Թուրքիան մնում է ԱՄՆ դաշնակիցը, ՆԱՏՕ-ում դաշնակիցը»: «Դուք կշարունակեք տեսնել նրանց հետ մեր անչափ հզոր փոխգործակցությունը հարաբերությունների ամբողջ սպեկտրով»,- խոստացել է Պենտագոնի ղեկավարի տեղակալը:

Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն չի վերականգնի Թուրքիայի անդամակցությունը 5-րդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ծրագրին, քանի դեռ Անկարան Ս-400 ԶՀՀ է տնօրինում: «Ինչպես դուք հիշատակեցիք, դա հետեւանքներ է ունեցել F-35-ի ծրագրին Թուրքիայի մասնակցության համար, եւ դա կպահպանվի»,- կանխատեսել է Ռուդը:

Նա, սակայն, խոստովանել է, որ ԱՄՆ-ն Անակարյի կողմից Ս-400-ի գնման հետ կապված կասկածի տակ չի դնի ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը: «Ինչ վերաբերում է [Հյուսիսատլանտյան] դաշինքում Թուրքիային ապագային, ապա նա, անկասկած, ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ է: Բայց մենք կցանկանայինք, որ թուրքերն իրենց ավելի կառուցողական լինեին ՆԱՏՕ-ի որոշակի ծրագրման առնչությամբ: Նրանք դա կապել են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին (Սիրիայում քրդական զինված կազմավորումներ) վերաբերող իրենց մտահոգության հետ: Մենք այս հարցում կշարունակենք թուրքերի հետ փոխգործակցել ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ միասին: Բայց ես կասեի, որ կան հարաբերությունների այլ ասպեկտներ, որոնցով մենք լավ աշխատում ենք միասին: ԱՄՆ-ն պահպանում է Թուրքիայում [ռազմական] բազաները, մենք պրոֆեսիոնալ զինվորական մակարդակում լայնածավալ փոխգործակցություն ունենք թուրք գործընկերների հետ, եւ այն լավ է առաջ ընթանում»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը:

Պատժամիջոցների սպառնալիք

2017 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը հայտնել էր Թուրքիայի հետ 2,5 մլրդ դոլար արժեքով Ս-400-ներ մատակարարելու պայմանագիր կնքելու մասին: Թուրքիայի կողմից Ս-400 գնելու դեմ ակտիվորեն հանդես են գալիս ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն: Սպիտակ տունը հուլիսի 17-ին հայտարարել էր, որ Ս-400-ներ ձեռք բերելու Թուրքիայի որոշումը անհնար է դարձնում նրա հետագա մասնակցությունը F-35-ի արտադրության ծրագրին: Դրանից բացի, ԱՄՆ-ն կարող է Թուրքիայի դեմ սահմանափակող միջոցառումներ կիրառել:

Այսպիսի սահմանափակումների ընդունումը նախատեսված է 2017 թվականին ԱՄՆ-ում ընդունված CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքով: Այս իրավա-նորմատիվային ակտը, մասնավորապես, նախատեսում է ԱՄՆ կառավարության կողմից պատժամիջոցների սահմանում այն պետությունների դեմ, որոնք Ռուսաստանի հետ նրանից զենք եւ ռազմական տեխնիկա գնելու խոշոր պայմանագրեր են կնքում: