Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան (տեսանյութ) Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյան» Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն՝ ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Սրտի խնայող դեֆիբրիլացիա. մշակվել է սրտի ռիթմի խանգարումների բուժման ավելի մեղմ մեթոդ Գիտնականներն ամենավտանգավոր պատասխանները տվող «թունավոր» արհեստական բանականություն են ստեղծել Չինաստանում թալանված հնագույն դամբարանում 15 բրոնզե ծիսական զանգ է հայտնաբերվել Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ (տեսանյութ) Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր
Հարցում

«Էս ի՞նչ չուզող հարեւանի տրամաբանություն է. մեկի հարցը լուծում ես՝ մյուսը գալիս կառավարության դեմն է պառկում». Փաշինյան

 

Մեր կառավարությունն իր գործունեության ընթացքում բախվում է սոցիալ հոգեբանական կամ քաղաքակրթական մի շարք խնդիրների: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ մի սուբյեկտի, մի խմբի, մի բնակավայրի խնդիր լուծում ենք, պարտադիր չուզող հարեւանի տրամաբանությամբ հայտնվում է մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ, որ ասում է՝ ինչու իր հարցը լուծեցի, ոչ թե մերը: Սա իրականում քաղաքակրթական եւ սոցիալ-հոգեբանական խնդիր է: Երբեմն տպավորություն է, որ ավելի լավ է ոչ մի բան չանել, որպեսզի բոլորը հանգիստ համակերպված հուսահատության հետ իրենց յուղի մեջ տապակվեն: Սա լուրջ պրոբլեմ է, որովհետեւ 30 տարի կուտակված խնդիրները մեկ գործողությամբ հնարավոր չէ լուծել: Եթե փորձենք այդպես լուծել, շատ արագ եկիրը կկանգնի կոլապսի առաջ»,-ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ Հայաստանը երբեք էլ ուժեղ չի եղել շատ պրիմիտիվ մի քաղաքակրթական մեխանիզմում՝ հերթ կանգնելու գործում. «Բոլորը աշխատել են առաջինը վազել եւ բռնել այդ ծառայություն մատուցող կոկորդից, որ առաջինը հենց իրենց մատուցի: Սա լուրջ քաղաքակրթական խնդիր է եւ ես ուրախ եմ, որ ՀՀ-ում սկսվել է տարածվել, մասնավորապես բանկային համակարգում, հերթ արձանագրող սարքերը դրվել են: Մենք պետք է բոլոր այն տեղերում, որտեղ նման խնդիր կա, պարտադիր դարձնենք հերթագրող մեքենաների տեղադրումը»:

Փաշինյանը խոսեց եւս մեկ քաղաքակրթական խնդրի մասին. «Ես այդպես էլ չեմ հասկանում, թե ինչու է ՀՀ-ում շինարարություն անել նշանակում աղբ տարածել ամենուր: Ես չեմ հասկանում, թե ինչու համապատասխան տեսչությունը չի տուգանում այն շինարարների նկատմամբ, որոնք շինարարություն ասելով հասկանում են աղբ կուտակել հնարավորինս լայն շառավղով: Շինարարը ամեն օր պետք է իր շուրջ մաքրի աշխատանքի սկզբից եւ վերջից: Քաղաքաշինության կոմիտեն այստեղ ունի լուրջ անելիք:

Ես նաեւ չեմ հասկանում, թե ինչու շինարարությունում աշխատել նշանակում է աշխատել տնից վերցրած հին շորերով: Էդ մարդիկ պետք է համազգեստ ունենան: Դա նույնն է, որ մենք կառավարության նիստի գալիս տանն ինչ մաշված շոր ունենք, հագնենք գանք ցնցոտիներով նստենք կառավարության նիստի: Շինարարական կազմակերպությունները միլիոններ են աշխատում, իրենց համար դժվա՞ր է, միջոց հատկացնել եւ ամենաէժան համազգեստը գնել աշխատակիցների համար:

Մենք տեղեկություն ունենք, որ Արծվաշենի մեր սիրելի հայրենակիցները պատրաստվում են կառավարության դիմաց բողոքի ակցիա անել: Դե յուրե արձանագրված է, բոլոր այդ մարդիկ ստորագրել են պարտավորություն, որ պետությունն իրենց նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները կատարել է: «Մեզ ասում են՝ այն ժամանակ իշխանությունը բիրտ է եղել, մեզ պարտադրել է, որ այդ փաստաթուղթը ստորագրենք: Շատ լավ, բայց հիմա ի՞նչն է պատճառը, որ այս դրսեւորումը տեղի է ունենում: Պարզ պատճառով, որովհետեւ 1,2 մլրդ դրամ տրամադրել ենք փախստականների կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Փախաստականները սկի դա չեն ստացել: Էս ի՞նչ երեւույթ է չուզող հարեւանի տրամաբանությամբ, թե ինչի՞ իր հարցը լուծեցինք: Կամ մեզնից ակնկալվում է, որ մենք էլ բիրտ լինե՞նք:

Նույնը Ամուլսարի վիճակի շուրջ էր. մենք ասում էինք՝ ժողովուրդ ջան, 5 տարի այս ամենը ձեր աչքի առաջ տեղի էր ունենում, ինչո՞ւ չէիք ձեր ձայնը բարձրացնում: Ասում էին՝ մեզ կբռնեին, իշխանությունը բիրտ էր: Այսինքն մեր ակնկալիքն է, որ միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ է կարելի նորմալ հարաբերություն հաստատել»,-հայտարարեց Փաշինյանը:

«Մենք նեյնիմ-նեյնիմ չենք անելու, չենք վախենալու հարցեր լուծել ինչ է թե ում հարցը լուծում ենք, չուզող հարեւանը դուրս է գալու ասի՝ բա ինչի՞ իմ հարցը չեք լուծում: Հերթ կանգնեք, ժողովուրդ ջան, բոլոր հարցերն էլ լուծելու ենք, բայց զոռբայության տրամաբանությունից դուրս եկեք: Մեկի հարցը լուծում ես՝ մյուսը գալիս կառավարության դեմն ա պառկում, ինչքա՞ն կարելի է»,-ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan