Այսօր՝ 25 հունվարի 2020թ., 00:00
Մոդելն առաջին անգամ առանց ֆոտոշոփի լուսանկարներ է հրապարակել և զարմացել քննադատությունից Չինաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերն արագանում են. ծանր իրավիճակի մասին զգուշացրել է երկրի ղեկավար Սի Ծինփինը Փաշինյանն ունի եզակի տաղանդ իր երբեմնի դաշնակիցներին հնարավորինս թշնամացնելու. Դավիթ Խաժակյան Քաղավիացիայի կոմիտեում առերևույթ խախտումների առթիվ քրեական գործ է հարուցվել Զելենսկին նշել է, թե որն է իր գլխավոր նախագահական հավակնությունը Ի՞նչ է տեղի ունեցել զբոսաշրջային այցելությունների հետ Բացահայտ սուտ՝ օտարեկրյա ներդրումները ոչ թե աճել են, այլ՝ նվազել Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որեւէ փաստական տվյալներ չեն ստացվել. ՔԿ «Կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» փնտրիր քո շրջապատում, Նիկոլ. Էդուարդ Շարմազանով Գործազուրկների թիվը ոչ թե նվազել է, այլ՝ աճել, վարչապետն այլ բան է ասում Տիգրան Բարսեղյանի գոլը նպաստել է «Աստանայի» հաղթանակին Պորտուգալիայում ՌԴ Կառավարության մեջ փոփոխությունները չեն ազդի Հայաստանի հետ հարաբերությունների դինամիկ զարգացման վրա. դեսպան Արարատ-2-ը Դիլիջանին հաղթել է ջախջախիչ հաշվով Թբիլիսիում վերելակում նորածին երեխա է հայտնաբերվել «Լեսթերն» Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչում է (տեսանյութ) Ինչպես են պարում Ձախ Հարութն ու Արմենչիկը Տիգրան Ասատրյանի երգի ներքո Պարոն Թովմասյանը հրաժարվել է շատերի պես «պաչել Փաշինյանի աջը». Գագիկ Համբարյան Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ ԵՔՎ պետին և ՊՊԾ գնդի հրամանատարին (տեսանյութ) Գինու գործարանի աշխատակիցը պատահաբար կոյուղու մեջ է լցրել մի քանի հազար լիտր գինի եւ զրկվել աշխատանքից Հունվարի 8-ի հրթիռակոծության հետևանքով ԱՄՆ 34 զինծառայողներ գանգուղեղային վնասվածքներ են ստացել Իրանը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ անգամ Սոլեյմանիի սպանությունից հետո, վստահեցնում է Զարիֆը Էրդողանը մեկնել է Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի տարածք Մարադոնան հրաժարվել է գլխավորել Վենեսուելայի հավաքականը Նիկոլ Փաշինյանի աչքին բոլորը «Աշոտյան» են թվում. Էդմոն Մարուքյանի արձագանքը Հրայր Թովմասյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին. նա 20 օր ժամանակ տվեց վարչապետին Անաստասիա Կվիտկոն բոյկոտում է ձմռանը՝ կրելով միայն սեքսուալ բիկինի (լուսանկարներ) Պոլսո պատրիարքարանը պայքարում է՝ վերականգնելու «Սանասարյան տան» հանդեպ իրավունքները Աշխարհի ամենագեղեցիկ կինը մասնակցել է Ժան Պոլ Գոտյեի վերջին ցուցադրությանը մարմինը գրեթե ամբողջովին մերկացնող թափանցիկ զգեստով (լուսանկարներ) Հայաստանում ՀՅԴ-ի քաղաքական ապագան ուղղակի շատ մշուշոտ կդառնա. Նիկոլ Փաշինյան Հ. Թովմասյանը 1996-ին պայքարում էր կեղծված ընտրությունների դեմ, հիմա պիտի պատասխան տա կեղծման համար․Պեպանյան Վրաստանի ՆԳՆ-ն շրջված մեքենաների քարոզարշավի համար ծախսել է ավելի քան կես մլն լարի Փարիսեցիությո՞ւն, ցինի՞զմ, անձի երկվությո՞ւն, թե՞ բոլորը միասին Իմ քայլը խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը. Նիկոլ Փաշինյանը գոհ է Ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չելենջը». Մասիս Մայիլյան Մամուլի ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ մեղադրանքը եւ ես նախապես մեղավոր ճանաչվեցի. Արսեն Բաբայան Փաշինյանը պարզաբանեց, թե ինչպիսի պատկերացումներից ելնելով են հրաժարվել «վեթինգ» բառից Փաշինյանն ակնարկեց, թե ով է կանգնած Ամուլսարի խնդրի հետեւում Գիտեք՝ ինչո՞վ է տարբերվում իմ կոստյումը Սերժ Սարգսյանի կոստյումից. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2015 թվականին կատարվածը վերագրեց 2019-ին ԱԺ խոսքային փոխհրաձգությունները. Նարինե Դիլբարյան, Գեղամ Նազարյան Վարչապետը բյուջեի խնայողության մասին հիշեց, երբ հերթը հասավ լրագրողներին (տեսանյութ) Վարչապետի հայտարարությունից հետո Վահե Գրիգորյանը պետք է լքի ՍԴ-ն Հայկական ծագման պատճառով Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցին չեն ընդունել Բաքվում Աշոտ Ղուլյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը Ծիծաղելի միջադեպ՝ Փաշինյանի թիկնազորի անդամից (տեսանյութ) Յութուբում «պոիսկ» տվեք գտեք կարգին հաղորդումը, որ ասում է ես ամեն ինչ գիտեմ. Փաշինյանը՝ Վանեցյանի մասին (տեսանյութ) Աֆրիկայում BBC լրատվականի խմբագիրը լքում է իր պաշտոնը հետտրավմատիկ խանգարման հետեւանքով Նիկոլ Փաշինյանը՝ իր պապական տան զուգարանի, սև նասկիների և չներկված դարպասների մասին (տեսանյութ) Հայտնի են տարվա լավագույն քաղաքներն ընտանիքների համար Գերմանիայում բնակվող արտասահմանցիների թիվը հասել է ռեկորդային մակարդակի Առաջին անգամ եմ լսում այդպիսի բան, եթե նման երևույթ կա՝ մտահոգում է. վարչապետը՝ Վահե Գրիգորյանի՝ աշխատանքի չներկայանալու մասին Պոմպեոն նախատել է լրագրողին Ուկրաինայում նախկին դեսպանի մասին հարցերի պատճառով Թրամփը մասնակցել է հղիության արհեստական ընդհատման դեմ ակցիային` դառնալով պատմության մեջ այդ քայլին դիմած ԱՄՆ առաջին նախագահը (լուսանկարներ, տեսանյութ) Զելենսկին պատմել է, որ արդեն հաջորդ օրը գիտեր, որ Իրանն է խոցել ուկրաինական ինքնաթիռը (տեսանյութ) Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման համար մեղավոր անձը բանտում է Հեղաշրջման փորձ Հայաստանում չի եղել և չի էլ կարող լինել (տեսանյութ) Առաջիկա օրերին՝ առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել Լիբանանցի նախարարը կառավարության առաջին նիստին նախընտրել է գնալ տաքսիով, քան թիկնապահներով ավտոշարասյամբ Ավստրալիայի եւ Նոր Գվինեայի ջրերում հայտնաբերվել են «քայլող» շնաձկներ (տեսանյութ) Գիտնականները վերաստեղծել են հնագույն եգիպտական մումիայի ձայնի հնչյունը Քաղաքացիներին արհամարհող վարչապետը չարիք է Հայաստանի քաղաքացիների համար. Փաշինյանին բողոքի ակցիայով դիմավորեցին (Տեսանյութ) «Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ թե ժողովրդի՞ն». Արմեն Աշոտյանը` Փաշինյանին Փետրվարին Երկիր մոլորակի կողքով պոտենցիալ վտանգավոր աստերոիդ կանցնի Էլեկտրոնային ծխախոտի օգուտը կասկածելի է, իսկ վնասը՝ ակնհայտ. ԱՀԿ Ֆրանսիայում բանանով արկղում գրեթե կես տոննա կոկաին են գտել Գերմանիայում Tesla գործարանի տարածքում հայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից 25 չպայթած ռումբ Այս մշակութային կոլեկտիվները պետք են եղել, որ գնան նախընտրական քարոզարշավներին՝ ճառեր ասեն. Նիկոլ Փաշինյան Երեւանում 29-ամյա կնոջ պտուղը մահացած է ծնվել. ամուսինը մեղադրում է բժիշկներին Մբապե. Չեմ կարողանում հանգիստ շրջել Փարիզի փողոցներում Թուրքիայում ուժեղ երկրաշարժից հետո բնակիչները գիշերել են սպորտ դահլիճներում ու մզկթիներում (լուսանկարներ) Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական. Արծրուն Հովհաննիսյանը՝ ՊՆ տարբերանշանի նոր տարբերակի մասին Սակավահող երկրի անմշակ հողերն անթույլատրելի «շռայլություն» են Աչաջրի ծննդատան գործունեությունը շարունակելու համար դրամահավաք է սկսվել՝ Արսեն Թորոսյանը թող վաճառի մեքենան և գումարը հանգանակի. Նունե Ավանեսյան Լավ պրծանք, որ Շուշիի ազատագրումը քո անձի հետ չես կապել. Շարմազանովը՝ Փաշինյանին Կոկա-Կոլայի ստեղծողը թմրամոլ էր, որը մահացել է՝ առանց գրպանում որևէ գրոշ ունենալու Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում Խնձորի արտահանումն աճել է. ամանորյա ուղերձն էլ հեռարձակվել է ուղիղ եթերում. 100 փաստ վարչապետից ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը․ վարչապետը ներկայացնում է 100 փաստը Ատելության կուսակցության բարոյականության գլխավոր լակմուսի թուղթը. Միհրան Հակոբյան 2019 թ. ՀՀ պետական պարտքն աճել է 5,8 տոկոսով
Հարցում

Կենսաթոշակը կվճարվի միայն անկանխիկ եղանակով

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթին, որը նպատակը կենսաթոշակների եւ խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է։

Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նշեց, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով սահմանված է կենսաթոշակի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

Միաժամանակ, նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան մեկ անգամ ներկայանալ բանկ եւ հայտարարություն ստորագրել Հայաստանում լինելու մասին:

Սակայն բանկ ներկայանալու վերաբերյալ օրենքի պահանջը խոչընդոտում է բանկի տարածքից դուրս խնդրո առարկա հայտարարությունը վերցնելու հնարավորությունը։

Ըստ այդմ, նպատակահարմար է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգեւավճարների, պատվովճարների եւ այլ ծրագրերի վճարումներըանկանխիկ եղանակով կատարելը:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանվում է խնամքի նպաստի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ խնամքի նպաստի վճարվում է ծնողի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Այդ հոդվածով հստակեցված չէ, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով, իսկ 28.1-ին հոդվածի 6.1-ին մասի համաձայն` խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով։

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով։ Ընդ որում, առաջարկվում է բացառություն սահմանել հետեւյալ դեպքերում.

կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, կենսաթոշակը վճարվում է լիազորագրով, կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին:

Ընդ որում, կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է միայն կանխիկ եղանակով, իսկ վերը նշված մնացած դեպքերում՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ անձի ընտրությամբ։

Նախատեսվում է նաեւ բացառապես անկանխիկ եղանակով վճարել կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը (բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային), կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը եւ թաղման նպաստը` անկախ բնակության վայրից:

Իսկ 35-րդ հոդվածի 6-րդ մասում կատարվող փոփոխությամբ առաջարկվում է հանել Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վերաբերյալ հայտարարությունը բացառապես բանկի տարածքում տալու պահանջը՝ Կառավարությանը վերապահելով հայտարարությունն անձամբ բանկ ներկայացնելու ընթացակարգ սահմանելու լիազորություն:

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով։

Առաջարկվում է բացառություն սահմանել այն դեպքում, երբ ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է։

Ինչպես եւ կենսաթոշակների դեպքում, առաջարկվում է հստակեցնել, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով։

Հարկ է նշել, որ կենսաթոշակի եւ խնամքի նպաստը լիազորագրով միայն կանխիկ եղանակով վճարելու պահանջը բխում է վճարման գործընթացի առանձնահատկություններից:

Այսպես,եթե լիազորված անձը եւս կենսաթոշակառու է եւ ինքն իր հերթին լիազորում է այլ անձի ստանալու իր կենսաթոշակը, ապա ստացվում է, որ առաջին կենսաթոշակառուին կենսաթոշակը վճարվում է վերալիազորման կարգով տրված լիազորագրով, ինչն ուղղակիորեն հակասում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասին:

Միաժամանակ, անցումը կենսաթոշակների անկանխիկ համակարգի անցնցում իրականացնելու համար, նախատեսվում է անցումը կատարել փուլային տարբերակով` նախ Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում (2020-ի հուլիսի 1-ից), ապա հաջորդաբար` մնացած քաղաքային բնակավայրերում (2021-ի հունվարի 1-ից), 1000-ից ավել բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ վերջում՝ մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում։

website by Sargssyan