Ինչ է տեղի ունենում բջջի միջուկում՝ քաղցկեղի առաջացման ժամանակ․ ներկայացնում են գիտնականները
Այս թեմայով
Արդեն վաղուց էր հայտնի, որ որոշ գեներ չափազանց ակտիվանալիս կարող են առաջացնել քաղցկեղ, սակայն թե կոնկրետ ինչ է տեղի ունենում բջջամիջուկներում այդ ժամանակ, երկար ժամանակ գիտնականների համար առեղծված էր։ Շվեդիայի Կարոլինյան ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են մինչ այժմ անհայտ մեխանիզմ, որը ավելացնում է քաղցկեղի առաջացման գենետիկ գործոնը։ Այս մասին հայտնում է Nature Genetics հանդեսը։
Գիտնականների ուշադրությունը գրավել է MYC գենի էքսպրեսիայի վրա, որը կոդավորում է սպիտակուց-գործոն տրանսկրիպցիան։ Այս մոլեկուլը կարգավորում է բոլոր հայտնի գեների եւ քրոմատինի 15 տոկոսը։ Այս գենը կարեւոր նշանակություն ունի բջջի նորմալ զարգացման համար, սակայն եթե այն դառնում է գերակտիվ, կարող է առաջացնել քաղցկեղ։ Սրանով է պայմանավորված, որ այն նաեւ անվանում են պրոտոօնկոգեն սպիտակուց։
Գիտնականները երկարատեւ հետազոտություններից հետո գտել են, թե ինչն է գերակտիվացնում այս գենին եւ ինչպես է այդ գերակտիվացման պայմաններում սկսում զարգանալ չարորակ նորագոյացությունը։ Միաժամանակ նաեւ, որոշակի բուժանյութերով, հնարավոր է եղել նվազեցնել այդ գենի ակտիվությունը, գերակտիվացնող մեխանիզմը ճնշելով։