Թուրքիայի քրդամետ կուսակցության նախկին համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը բանտում գիտակցությունը կորցնելուց հետո հոսպիտալացվել է
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Նոյեմբերի 26-ին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, ներկայում քաղբանտարկյալ Սելահեթթին Դեմիրթաշն Էդիրնեի բանտում կորցրել է գիտակցությունը: Այս մասին տեղեկացնում է t24.com.tr կայքը՝ հղում անելով Դեմիրթաշի եղբորն ու փաստաբանին՝ Այգյուլ Դեմիրթաշին:
Եղբոր խոսքով՝ Դեմիրթաշը սուր ցավ է զգացել կրծքավանդակի շրջանում, շնչառական խանգարում է ունեցել և կորցրել է գիտակցությունը:
Նրան առաջին օգնություն է ցուցաբերել իր բանտախցի ընկեր Աբդուլլահ Զեյդանը:
Եղբոր և մյուս փաստաբանների ու բժիշկների բազմաթիվ պահանջներից հետո Դեմիրթաշին հոսպիտալացրել են միայն երեկ՝ դեկտեմբերի 2-ին:
Բժիշկները նշել են, որ Դեմիրթաշի կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում`կուսակցության արդեն նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: ԺԴԿ պատգամավորներին մեղադրում են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար:
Սելահաթթին Դեմիրթաշը գտնվում է թուրքական Էդիրնե նահանգի բանտում, նրա դեմ դատական գործընթացը շարունակվում է: