«Մենք կարող ենք նրանց առաջարկել մնալ փողոցներում». Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակը ընդդիմության մասին
Վրաստանի հանրապետության խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն ընդդիմության հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ իրենք մտադրված չեն ինչ-որ բան առաջարկել և միակ բանը, որ կարող են առաջարկել՝ դա փողոցներում մնալն է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
«Մենք նպատակահարմար չենք գտնում ինչ-որ բան առաջարկել: Այդ նրանք պետք է առաջարկեն: Մենք կարող ենք առաջարկել նրանց, օրինակ, մնալ փողոցներում: Նրանց փողոցում մնալը մեզ ավելի է քաղաքականապես մոտիվացնում, որովհետև նրանք այդպիսով հետընթաց են ապրում: Այդ իսկ պատճառով նրանք պետք է առաջարկներ անեն»,-նշել է Կոբախիձեն:
Կոբախիձեն նշել է նաև, որ ընդդիմության առաջարկած ընտրական համակարգի «գերմանական մոդելը» հակասում է Վրաստանի սահմանադրությանը և իրենք կարող են հստակ փաստարկներով իրենց ընդդիմադիր գործընկերներին համոզել դրանում: