Արցախի ԱԺ-ն 1․4 մլն դրամ կնվիրաբերի Համահայկական հիմնադրամին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական կազմը և աշխատակազմը երեկոյան տեղի ունենալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին կնվիրաբերեն 1 400 000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի այս տարվա հանգանակության միջոցներով Արցախում և Հայաստանում կիրականացվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագիրեր: