Արցախում տեղի է ունեցել պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ–աշխատակազմի ղեկավար Արայիկ Լազարյանը քննարկման է ներկայացրել ««Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է օրենքը համապատասխանեցնել ԱՀ Սահմանադրությանը: Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել օրինագիծը հերթական նիստում քննարկելուն: