Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
Հարգելի Նիկոլ Փաշինյան
Ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ դուք խեղաթյուրեցիք մեր պատմությունը Նժդեհի հետ կապված ասելով, որ նա կռվել է Սարդարապատում, մինչդեռ իրականությունը լրիվ այլ է: Դուք նման եք մի աշակերտի, ով դասին պատրաստ չլինելով, ամեն բան հորինում է, միայն թե զանգը շուտ հնչի և նա փախնի: Դուք չեք ամաչու՞մ: Դուք վարչապե՞տ եք, թե՞ անպատասխանատու պոպուլիստ:
Եվ դուք չեք սահմանափակվում այս ամենով, մի բան էլ հայտարարում եք, որ Ղարաբաղյան խնդրում դուք նախընտրում եք ձեր, այլ ոչ թե ձեր նախորդների բանաձևերը:
Պրն. Փաշինյան, իսկ ի՞նչ էին ասում նախորդները: Նախորդները ասում էին, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և որևէ պետություն կամ այլ պետության առաջին դեմք, իրավունք չունի խոսել տարածքային ամբողջականության մասին (Ռոբերտ Քոչարյան): Նրանք չէին սահմանափակվում սա ասելով, մի բան էլ ասում էին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում (Սերժ Սարգսյան): Բացառությամբ Լևոն Տեր Պետրոսյանի, ով Արցախը դուրս թողեց բանակցային սեղանից (Լավրովի հայտարարությունը):
Պրն. Փաշինյան, ի՞նչ ասել է թե սեփական բանաձևս եմ նախընտրում: Դուք առաջարկում եք մի բանաձև, որը չի բխում թե՛ Հայաստանի շահերից և թե՛ Արցախի շահերից: Ըստ ձեր բանաձևի, խնդրի կարգավորումը պետք է բխի ադրբեջանցիների շահերից ևս, ինչպես կասեր դասականը՝ իյա՞, իրո՞ք: Ինչպես նաև պետք է լավ հիշեք, ՌԴ ԱԳՆ-ի այն հայտարարությունը, ըստ որի դուք փակուղի եք մտցրել բանակցային գործընթացը:
Պրն. Փաշինյան, ձեր կառավարության մեկ ու կես տարին ուսումնասիրելով դուք ձախողված եք և այս ամենը հաշվի առնելով, հեռու մնացեք և՛ Արցախից, և՛ Ղարաբաղյան խնդրից: Սա Հայաստանի Հանրապետությունն է, այլ ոչ թե Հայկական Ժամանակ օրաթերթը: Մի ամբողջ ազգի անվտանգության խնդրի հարց է, այլ ոչ թե հերթական նյութի լայքերի քանակի ապահովում: Ես պատկերացնում եմ ձեր կնոջ զարմացած հայացքը, երբ դուք կրկին անում եք անպատասխանատու հայտարարություններ:
Եթե իրապես հայրենասեր եք և պետականամետ, ապա րոպե առաջ պետք է հրաժարական տաք:
ՀՀ քաղաքացի Տիգրան Վարդանյան