Իրանում ավելի քան 100 ցուցարար է մահացել
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանի 21 քաղաքում զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ առնվազն 106 ցուցարար է մահացել: Այս մասին տեղեկացնում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
«Տեսանյութերը, ականատեսների վկայությունները և այն տեղեկությունները, որոնք հավաքվել են Իրանից դուրս գտնվող ակտիվիստներից ցույց են տալիս սարսափելի պատկեր, թե ինչպես են Իրանի անվտանգության ուժերն ապօրինաբար սպանում մարդկանց»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունը նշել է, որ մահացածների թիվը մոտավոր է, քանի որ ստույգ տվյալներ իմանալը շատ դժվար է՝ Իրանում համացանցի անջատման պատճառով: Որոշ տվյալների համաձայն՝ զոհերի թիվը կարող է հասնել 200-ի:
Իրենց հերթին, իրանական պետական ԶԼՄ-ները հաղորդել են միայն մի քանի ցուցարարի և անվտանգության 4 աշխատակցի մահվան մասին:
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 16-ին և ընթանում են բենզինի գնի բարձրացման դեմ: