1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 16 դեկտեմբերի 2019թ., 00:00
Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակչի զույգերը «Վաճառողուհուց վարչապետ». Էստոնիայի ՆԳ նախարարը՝ Ֆինլանդիայի նոր վարչապետի մասին Զիդան․ Մենք արժանի էինք ավելի լավ արդյունքի Ո՛չ, այո՛. Հայկ Մարությանը խուսափեց լրագրողների հարցերից Վերաքննիչ քրեական դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը․ ուղիղ «Ջոն եւ Սոսի Բալյան հիմնադրամը» 1,65 մլն դոլար է հատկացրել «Էրեբունի» թանգարանի նոր շենքի կառուցմանը Տեղի է ունեցել Հայաստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը Լուկաշենկոն առաջարկել է առանց դատուդատաստանի նստեցնել պաշտոնյաներին «գալոչկա դնելու» համակարգի պատճառով Տաթեւիկ Ռեւազյանը գտել է քաղավիացիայում աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու ուղին Թրամփն իմփիչմենթի վերաբերյալ Fox News-ի հարցման արդյունքները ոչ ստույգ է որակել Ձնամաքրման տեխնիկան մինչեւ վերջ համալրված չէ, ուստի կարող է անհրաժեշտ լինի ներգրավվել այլ ընկերությունների. Մարության Իսկ կարող էի՞նք Քայլող մարդը մի քիչ ավելի մարդկային տեղում դնել. Սարհատ Պետրոսյան Մեզ դիմել է մեկ ավիաընկերություն եւ եթե ամեն ինչ նորմալ անցնի, մենք կունենանք տեղական փոխադրող. Տաթեւիկ Ռեւազյան Դուք ասում էիք` հպարտ եմ, որ իմ որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը. Թ. Վարդանյանը` քաղաքապետին ՀՀ-ն ռազմավարական կարեւորություն ունի. Նիդերլանդների ԱԳՆ-ն՝ Երեւանում դեսպանատուն բացելու մասին Հայտնի է, թե քրեական օրենսգրքի որ հոդվածներով է մեղադրվում է Ռուբեն Հայրապետյանը Երեւանում կտեղադրվի «Քայլող մարդը» քանդակը ԱՄՆ-ն փորձարկել է ռուսական С-400 համակարգը հաղթահարող հրթիռ Դավիթ Խաժակյանը դիմել է գլխավոր դատախազին եւ պահանջում է քրգործ հարուցել Wizz Air-ը ապրիլից կսկսի չվերթներ իրականացնել Վիեննա եւ Վիլնյուս. Գները սկսվում են 25 եվրոյից Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Թրամփի փաստաբանը հայտարարել է Ջո Բայդենի որդու դեմ մեղադրանքների մասին «Էսօր ու՞մ տուն շնորհքով ներխուժենք…»․ Մկրտիչ Արզումանյան Գանձաքար գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր 10 շատ անկեղծ պատճառ, թե ինչու են մարդիկ դավաճանում Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի դատական նիստը կրկին հետաձգվել է Իրանում արգելվել է պետական ընկերությունների ներկայացուցիչներին ոչ պարտադիր արտասահմանյան այցեր իրականացնել. լրատվամիջոցներ Պենտագոնում մեկնաբանել են ամերիկյան ռազմաբազաների հնարավոր փակման մասին Էրդողանի խոսքերը Չինաստանի ԱԳՆ-ն առայժմ չի հավաստել ԱՄՆ-ի հետ գործարքի կնքման հնարավորությունը «Պաշտոնական թուղթ է կեղծվել». Դավիթ Խաժակյան Մակրոնը խնդրել է վերադարձնել Նապոլեոնի մտերիմ զինակցի՝ Ռուսաստանում հայտնաբերված մնացորդները «Գուցե փորձեք «ասֆալտին փռելը» կամ «թաթիկներ կտրելը» արտահայտությունն արդարացնել ու ասել՝ դա բռնության կո՞չ չէ». Անի Սամսոնյանը՝ Մարիա Կարապետյանին «Սարքել են, 100 %-ոց սուտ է». Հայկ Մարության Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել ծանրաբեռնված մայրուղու վրա (տեսանյութ) Եթե մեր ավիաընկերությունները շուտ դիմեին Եվրոպա թռչելու համար, խնդիրն ավելի շուտ կառաջանար. Տաթեւիկ Ռեւազյան Լիբանանի մայրաքաղաքում շարունակվում են ավերածությունները եւ ոստիկանների դեմ դիմակայությունը Ֆրանսիական պրոֆմիությունները տարակարծիք են Ծննդյան տոներին գործադուլների հարցում Կարգին Հայկոյի կարգին տրանսպորտը Ֆրանսիան Սուրբ Ծննդյան տոներին կարող է մնալ առանց երկաթուղային տրանսպորտի Դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք․ Անի Խաչատրյան 2020-ի բյուջեի և սպասվող թանկացումների մասին (տեսանյութ) Խորհրդարանի մշտական հանձնաժողովը քննարկում է ատելության հրահրման դեմ պայքարի խումբ ստեղծելու հարցը Ինչ-որ մեկը ծաղրում է մեր պետականությունը Մենք դարձել ենք անարդյունավետ գործող մարմին․ Դավիթ Խաժակյան Հայտնում եմ, որ որպես քաղաքացի ունեմ իմ քաղաքացիական դիրքորոշումը Ահազանգ. Ոստիկանը՝ ապօրինի եւ դաժան շնամարտերի մասնակից Գիտնականները գտել են ալկոհոլի և ուռուցքների միջև կապը Երթուղայինի դուռն ընկավ հենց ընթացքի ժամանակ. (լուսանկարներ, տեսանյութ) «Հայփոստ»-ի աշխատակիցը յուրացրել է քաղաքացու կենսաթոշակը. Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանը 7 միլիոն դոլարի պարտք ունի Ադրբեջանին ԱԱԾ-ում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ. Օրակարգում ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներն են եղել Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է փակել 2 ռազմաբազաներին հասանելիությունը, Պենտագոնի պատասխանը սպասեցնել չտվեց Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու բողոքը Wizz Air բյուջետային ավիաընկերությունը չվերթներ կկատարի Հայաստան․ ասուլիսը՝ ուղիղ Ի հավելումն «Անտիֆեյք»-ի հետաքննության Դա սադրանք էր, որի նպատակն էր հասարակության աչքերում «փչացնել» ԱԳ նախարարին ԼՂ խնդրի կարգավորման հարցում Փաշինյանի մոտեցումը, փաստացիորեն, սպասարկում է Ադրբեջանի շահերը. Վիտալի Բալասանյան Մաքսատան տարածքում մեքենան տեղաշարժելու համար՝ 5000 դրամ․ ահազանգ Մի քանի դիտարկումներ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ «Նախահարսանեկան» հետազոտություն Ադրբեջանում․ 135 մարդու մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել Ամենօրյա սովորություններ, որոնք ծերացնում են ձեզ Ֆրանսիան հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսելու անհրաժեշտության մասին Նոր մանրամասներ` Երևանում 3 պատանիներին դանակահարության դեպքի վերաբերյալ. հայտնի է կասկածյալի ինքնությունը Ամոթից կմեռնեի. Արսեն Բաբայանը՝ պետական համակարգի մասին Բավարիայում հնարել են յուրահատուկ միջոց ճանապարհներին մերկասառույցի դեմ պայքարելու համար ՀՀ արտաքին քաղաքականությունը վերահսկվում է Սորոսի գրասենյակի կողմից․ քաղաքագետ Ուկրաինան արտաքսել է ադրբեջանցի բլոգերին, Բաքվում նրան կալանավորել են Մխիթարյանը փոխարինման մտավ և 4 րոպե անց դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ) Սենատում համարում են, որ իշխանությունից Թրամփի հեռացումը մեծ վնաս կհասցնի ԱՄՆ-ին Զիմբաբվեի փոխնախագահի տիկինը կալանավորվել է մեքենայությունների եւ փողերի լվացման մեղադրանքով Ֆրանսիան Արգենտինային կարտահանձնի ռազմական դիկտատուրայի ժամանակ զանգվածային սպանություններում կասկածվող Սանդովալին Էրդողանը ԱՄՆ-ին սպառնացել է ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ընդունմանը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաջորդ շաբաթ կհաստատի Թրամփի դեմ մեղադրանքները իմփիչմենթի շրջանակում. Շիֆ Հայաստանի նախագահն առաջարկել է Ռուսաստանի էկոնոմիկայում ներգրավել արտերկրից հայ ներդրողներին Գնաճը մեզ հետապնդում է նախատոնական օրերին․Արմեն Պողոսյան Նոր իշխանավորները վերամբարձ, արհամարհական դիրքերից են շփվում պետական ծառայողների հետ. Նարեկ Մալյան «Բռնարարը դու ես». Թուրքիայի պատգամավորները խորհրդարանում երգել են այդ երգը՝ բողոքելով կանանց սպանությունների դեմ Իմ ղեկավարած քաղաքում լկտիությունը ջախջախվելու է, սանձարձակության հետ կոմպրոմիս չի լինելու. Դավիթ Խուդաթյան Արտակարգ դեպք Երեւանում. 7 անգամ կրակել են ոստիկանական ավտոմեքենայի վրա Ալիևի օգնականը հայտարարել է, որ Հայաստանը խոչընդոտում է Ղարաբաղի շուրջ բանակցություններին
Հարցում

Նոր զուգարանների համար՝ 5 միլիոն դրամ, բուկլետների համար՝ 18 միլիոն

Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 107,120,136.4 հազար դրամի չափով` Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 83,077,572.1 հազար դրամի դիմաց:

«Առողջապահության մասը լրիվ խայտառակություն է, աբսուրդ: Զիմբաբվեն ու Մոզամբիկը հաստատ առողջապահական ավելի լավ ծրագիր ունեն, քան այն, որ այսօր ներկայացվել է Երևան քաղաքում: Սա ընդամենը մի մեծ գյուղի սպասարկման համար գրված ծրագիր է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ներկայացված նախագծի մասին՝ ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը:

«Առողջապահական կազմակերպությունների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար նախատեսված գումարը 179 միլիոն 600.000 դրամ է՝ 2019թ.146 միլիոն 310.000-ի փոխարեն: Չկա, թե , օրինակ՝ ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարքերը, բիոքիմիական անալիզատորներն ինչի հիման վրա են գնում: Եթե բյուջե ես ներկայացնում, պետք է ասես՝ համաձայն մոնիտորինգի արդյունքների՝ հետևյալ սարքերի գնման խնդիրն ունենք: Ի՞նչ սարքեր ես գնելու. նույն միջին կարգի ուլտրաձայնային սարքերի գինը մոտ 25.000-30.000 դոլար է: Չկա հստակ գրված, թե ո՞ր սարքից՝ ինչքա՞ն են նախատեսում գնել: Կամ, ինչպե՞ս են որոշել թվարկված տեխնիկան գնել, կարող է՝ ուրիշ նյութերի կարիքը կար:

Կամ, դու նոր սարք ես գնում, բայց բժիշկները լիարժեք վերապատրաստված չեն, և, եթե սրա արդյունքում բնակիչը լիարժեք չի վստահում բժշկին, խոսքն ինչի՞ մասին է:

Մյուս կետն առողջապահական օբյեկտների հիմնանորոգումն է, որի համար 250 միլիոն դրամ են տալիս՝ շտապ օգնության առաջին, երկրորդ, չորրորդ ենթակայաններն ու երկու պոլիկլինիկաների տանիք վերանորոգելու նպատակով:

Բյուջեում չի խոսվում գոնե մեկ պոլիկլինիկայի հիմնանորոգման մասին: Ինչպես նաև՝ ընդամենը 13 միլիոն 250.000 դրամ են հատկացնում համակարգչային, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություն 250 անձի տրամադրելու համար: Այսինքն, Երևանում, որ 1 միլիոնից ավելի մարդ է բնակվում, ընդամենը 250 հոգու մասին է այստեղ խոսք գնում»,- մանրամասնեց ավագանու անդամը:

Միքայել Մանրիկյանի փոխանցմամբ՝ 2020 թվականի բյուջեով նախատեսվում է 14 միլիոն դրամ հատկացնել հասարակական զուգարանների պահպանման և վերանորոգման համար, որից, մասնավորապես, 9 միլիոն դրամ՝ այդ զուգարանների պահպանման, և 5 միլիոն դրամ՝ երկու նոր զուգարան Արաբկիր վարչական համայնքում կառուցելու համար:

«Հարց՝ ինչո՞ւ երկու զուգարան և ինչո՞ւ հենց Արաբկիրում: Ի դեպ, 2020 թվականի բյուջեով նախատեսվում է 148 միլիոն հատկացնել ներդրումային ծրագրերին, որից 18 միլիոնը նախատեսվում է ներդրումային ծրագրերի վերաբերյալ տարատեսակ տեղեկատվական բուկլետների, կատալոգների տպագրության համար: Այսինքն՝ ստացվում է այնպես, որ նոր զուգարաններ կառուցելու համար 5 միլիոն դրամ ենք տրամադրում, իսկ բուկլետների համար՝ 18 միլիոն:

Խայտառակություն է նաև կանաչապատման ծրագիրը: Հատկապես Սարալանջի հատվածը դեռևս գարնանը պետք է կանաչապատեին, չարեցին, որովհետև 4-5 ամիս է՝ չունենք Կանաչապատման վարչության պետ: Այս բյուջեով նախատեսել են ՀՈԱԿ ստեղծել և գումար հատկացնել: Դեռ չի ստեղծել, բայց գումար է հատկացնում»,- նկատեց ավագանու անդամը:

Միքայել Մանրիկյանը տեղեկացրեց նաև, որ իրենց առաջարկներն ու դիտողություններն են ուղարկելու քաղաքապետին:

«Առաջարկելու եմ, որ առողջապահական բյուջեն ավելանա մի քիչ ու գոնե պոլիկլինիկաների միայն կտուրները չվերանորոգեն»,- եզրափակեց ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

 

website by Sargssyan