«Մառշուտնու շոֆեռը» սպառնում է կտրել «Բանակում» սերիալից հայտնի Մինասի վիզը. «Իմ կյանքը վտանգված է». սկանդալային տեսանյութ
«Մի հատ շատ հետաքրքիր դեպք եղավ: Պարզվում ա, օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ մի ինչ-որ գազելի շոֆեր կարա դանակ հանի ու օրը ցերեկով ուզենա իմ վիզը կտրի՝ ոչ ավել, ոչ պակաս կնոջս աչքի առաջ: Դեպքը որ եղել է, դիմացի մայթում կանգնած էր ոստիկանության մեքենա, հույս կար, որ կենդանի կմնայի, բայց ոչ մի ձայն-ծպտում չլսվեց»,- նշում է դերասանը և հավելում, որ այսուհետ իր մեքենայում էլ է սառը զենք պահելու:
«Ու թող ոստիկանները գան ու փորձեն վերցնել էդ զենքը: Կյանքի գնով էլ չեն կարողանալու վերցնել զենքը, քանի որ իմ կյանքն է վտանգված»:
Այս մասին տեսանյութում հայտնում է դերասան Արտյոմ Կարապետյանը, ով հանրությանը հայտնի է «Բանակում» սերիալից հայտնի Մինասը:
Մանրամասները՝ տեսանյութում: