Խաչատուրյան քույրերի պաշտպանները ցանկանում են, որ գործը քննի երդվյալ ատենակալների դատարանը
Այս թեմայով
- Գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել Խաչատրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունը
- ՌԴ ՔԿ-ն ներկայացրել է Խաչատուրյան քույրերի հոգեբանական փորձաքննության արդյունքները
- ՌԴ Քննչական կոմիտեն ավարտել է հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործի քննությունը
- Միխայիլ Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել. նոր մանրամասներ
Հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի պաշտպանները նոր միջնորդություն են ներկայացրել դատարան: Նրանք պնդում են, որ բուն դատավարությունը կայանա երդվյալ ատենակալների մասնակցությամբ:
Պաշտպանական խմբից Ալեքսանդր Լիպցերը հայտնել է, որ երդվյալ ատենակալնրի դատարանը շատ ավելի օբյեկտիվ դատաքննություն կիրականացնի: Նաև Լիպցերը նշել է, որ պաշտպանական կողմը դիմելու է դատարան քույրերի նկատմամբ քրեական գործը կարճելու միջնորդությամբ:
Ըստ վերջին տեղեկությունների՝ մեղադրող և պաշտպանական կողմերը ամբողջությամբ ծանոթացել են գործի նյութերին և մեղադրական եզրակացության հաստատումից հետո գործը փոխանցվելու է դատարան:
Փաստաբանի ենթադրություններով՝ գործը վարույթ կընդունվի դեկտեմբերին: