Հայտնի են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների աշխատավարձերի չափերը
Պետական պաշտոնյաների վարձատրության կարգավորումների հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի աշխատավարձի գործակիցը 14 է, իսկ հանձնաժողովի անդամինը՝ 12։ Այս մասին այսօր հայտնեց Էդգար Շաթինյանը, որ հանձնաժողովի անդամ է նշանակվել «Իմ քայլը» խմբակցության առաջադրումով։
Սա նշանակում է, որ հանձնաժողովի ապագա նախագահը (ընտրվելու է հանձնաժողովի 5 անդամների կազմից) ստանալու է պաշտոնյաների բազային աշխատավարձի 14-ապատիկը, հանձնաժողովի անդամը՝ 12-ապատիկը։ Բազային աշխատավարձը 66 հազար 140 դրամն է, ըստ այդ պաշտոնյաները կստանան․
հանձնաժողովի նախագահը՝ 925 հազար 960 դրամ,
հանձնաժողովի անդամները՝ 793 հազար 680 դրամ։