«Ռուսթավի 2»-ի նախկին տնօրեն Գվարամիան խոստացել է բռնաբարել Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդների մայրերին
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն, ներկայում «Մթավարի արխի» հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիան, որն ավելի վաղ հայտնի էր դարձել իր արտահայտած ցանկությամբ՝ միզել Ռուսաստան արտահանվող «Բորժոմի»-ի ու գինու մեջ, նորից իրեն վիրավորական արտահայտություններ է թույլ տվել, գրում է vz.ru կայքը:
Նա վրդովվել է Թբիլիսիում ընդդիմադիրների բողոքի ակցիան կոպտորեն ցրելու առնչությամբ և հայհոյանքներ տեղացել իշխանությունների հասցեին՝ խոստանալով բռնաբարել իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդների մայրերին:
Սոցիալական ցանցերում Գվարամիայի գրառումը հայտնվել է նոյեմբերի 18-ին: Դրանում նա բազմաթիվ հայհոյանքներ է կիրառել և կոշտ քննադատության է ենթարկել իշխանություններին: Նա երկրի իշխանությունների ներկայացուցիչներին անվանել է դավաճան և խոստացել է վճռական հարված հասցնել իշխանությանը:
«Կամ մենք ենք մնում այս երկրում, կամ կլեպտոկրատ և կոռուպցիոներ Բիձինա Իվանիշվիլին: Ուզուրպատորը պետք է գնա, հակառակ դեպքում նա մեզ կթողնի առանց հայրենիքի»,- գրել է Գվարամիան Facebook-ի իր էջում: