Այսօր՝ 02 դեկտեմբերի 2020թ., 00:00
Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Առաջիկայում սպասվում է մեծ և վճռական հանրահավաք. Փաշինյանի դեմ պայքարը նոր հունով կշարունակվի. Իշխան Սաղաթելյան Որպես բժիշկ՝ հրաժարվում եմ նման ոստիկաններին բուժօգնություն ցուցաբերելուց. Մանրիկյան Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով Իջևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվել. քաշքշուկ է սկսվել ոստիկանների հետ Համապետական հանրահավաք՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում Ապօրինի գույքի պոտենցիալ գնորդը Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունեցած սուր վեճը Հոգեբույժներին երկու օր բավարար կլինի, որ Փաշինյանի հոգեկանի մասով եզրակացություն տան. Տիգրան Աթանեսյան Ռ. Քոչարյանը հազարավոր կողմնակիցներ ունի, նման հայտնագործություն անելու համար պետք չէ ԱԱԾ լինել Անտարբեր ժողովուրդ, նիկոլը կորցրել է օծանելիք և ժամացույց, ուրիշ ոչինչ. ամոթ, նամուս, թասիբ, Հայրենիք, խիղճ նա երբեք չի ունեցել, որ կորցնի Սա Նիկոլի հարցը չէ, սա Հայրենիքի փրկության հարց է. Խաբուսիկ լեգիտիմությունը դեռևս լավ իշխանություն չի, այն կարող է այդպես էլ խաբուսիկ մնալ ԱԱԾ մամուլի ծառայության աշխատողներ, դու՞ք մեղսունա՞կ եք Որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին և Արցախի ժողովրդին ուժերիս ներածի չափով. Մանե Թանդիլյան Հայաստանում բենզինը թանկացել է Մանրամասներ դատավորների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից. դատական համակարգում զարմացած են «Իմ քայլի» պատգամավորները հերթով դուրս են գալիս խմբակցությունից Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար «Տղերք, ամոթ է, էս ի՞նչ եք անում». Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ-ին 2020թ., սեպտեմբերի 26-ին, պատերազմի նախորդ օրը տեղի ունեցան խիստ տարօրինակ և առայժմ անբացատրելի իրադարձություններ Նորմալ երկրներում դավաճաններին դատում էին, կախաղան էին հանում, գնդակահարում էին. Արցախի նախկին վարչապետ Ինձ հրավիրել են ԱԱԾ, որպես վկա հարցաքննելու, որևէ մեղադրանք ինձ չի առաջադրվել և չէր կարող առաջադրվել. Բագրատ Եսայան Տիգրանը ճիշտ էր, ես սխալվեցի. Նելլի Խերանյան Երանի թե Հայրենիքի տարածքի վրա սրտներս նույնքան ցավար, որքան սեփական գառաժի Թուրքերին զայրացրել է, որ ֆրանսիացի գործիչը կիսվել է պատմական Հայաստանի քարտեզով Պարո´ն գեներալ, կիսատ է ստացվել կարծես. Միքայել Մինասյանը` Վիտալի Բալասանյանին Օրվա կադր․ Ստեփանակերտ․․․ մեր օրեր Գնա´, որ մնանք Ժամը 18։30-ին, Արամ Խաչատրյանի արձանի մոտից Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, այն ժողովրդին, որն անվերապահ հավատում էր քեզ. Լալա Մնացականյան Այսպես շարունակելը հանցագործություն է Ինձ ցույց տվեք գեթ մեկ զինվորի նկար ով հիմա դիրքերում կամ սահմանին քնում ա ԱՄՆ-ից ուղարկված քնապարկերի մեջ և հագնում ա մեր ուղարկած տաք կոշիկները Եթե էս տարվա ամանորին ՀՀ քաղաքների հրապարակներում տոնածառներ են դրվել, անձամբ ջարդուփշուր եմ անելու, բոլորը, հատ հատ Պատասխանատվությունը կրում են ՀՀ քաղաքական իշխանությունները՝ ի դեմս վարչապետի. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. Արցախում ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ կստանա. Հայոց բանակը հիանալի է կռվել ու հանկարծ մեկը, որը թաքնվել էր մի թփի տակ կամ իր կնոջ փեշի տակ, սկսել է վայրահաչել հայ տղամարդու կամ մեր բանակի մասին Ոնց որ բան չի եղել այս մարդկանց համար, հող չենք հանձնել, մարդիկ չեն զոհվել, գերիներ չկան… Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջողներին Փաշինյանը կարծում էր՝ ինքը մեծագույն պետական գործիչ է. նրա հաշվարկները իրականության հետ որևէ աղերս չունեին. Ժիրայր Լիպարիտյան Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հայերն այսուհետ Ադրբեջանի քաղաքացիներ են Եթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից. նոր բացահայտումներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանից Չկարողացա եւ չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ. Հունան Պողոսյան Բարձրաստիճան պաշտոնյաների անօրինական պարգեւատրումները ենթակա են բռնագանձման՝ պետբյուջեի օգտին Պեսկովը չի մեկնաբանել Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ միջանցք ստեղծելու գաղափարի մասին Ալիեւի խոսքերը «ԼՂ-ում կատարվածի համար մեղավոր է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը. նրա հեռանալով մենք կկարողանանք լուծել Հայաստանում առկա շատ հարցեր». Վանեցյան Նրա բարոյական աջակցության կարիքն ունեի՞ն, թե՞ պետք էր հետեւել, որ սցենարից շեղումներ չլինեն. Աղվան Վարդանյանի 13 հարցը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է Կոսաչյովը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռուսաստանը լուծել Ղարաբաղի խնդիրը Ալիեւն առաջարկել է միջանցք ստեղծել Նախիջեւանի եւ Ադրբեջանի արեւմուտքի միջեւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին կանչել են Մոսկվա Որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից եւ լինել որպես անկախ պատգամավոր. Գոռ Գեւորգյան Փաշինյանն իր հայտարարությամբ ապացուցեց, որ դատախազությունը խամաճիկ է իր ձեռքում Թուրքիան եւ Ռուսաստանը ԼՂ հարցով համատեղ կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել Սա է ամբողջ ճշմարտությունը․ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի գրառմանը Հրապարակել սղագրությունը՝ ամբողջությամբ և անհապաղ «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»․ Փաշինյանը «ոտքը կախ է գցում», մինչև հնարավոր բոլոր զիջումներն անի, նոր գնա Ամեն օրը բարձրացնում է երկիրը քաոսի վերածելու հավանականությունը. Նիկոլ Փաշինյանը ցուգցվանգի մեջ է ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանին միայն ակնարկվել է, թե ինչպես պետք է հանգուցալուծի Քոչարյանի դիմումները Ադրբեջանական զորքերը մտան Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջան «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն դատի է տալիս ՊԵԿ-ին Ուշագրավ զանգ Դավիթ Տոնոյանին. Երևան այցի ժամանակ Սերգեյ Շոյգուն հանդիպել է նախկին նախարարին Դավաճան Նիկոլը իր դավաճան թիմով այսօր հանձնեց Բերձորը. Հանձնեց Մոնթեի, Լեոնիդի, Պետոյի, Թաթուլի պուրակները Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումները ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգից Բարեփոխումները վստահվեցին նռնականետը հարվածային ԱԹՍ-ի տեղը օգտագործող պոպուլիստին և ունեցանք այն ինչ ունենք. Ղարամյան Դատարանն անվավեր է ճանաչել Նիկոլ Փաշինյանի որոշումը և պարտավորեցրել պաշտոնյային վերանշանակել իր պաշտոնին Պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում. Աշոտյան Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր՝ 9-րդ օրը, դադարեցնում են հացադուլը Աղազարյանն ինձ ասաց՝ բա չիմացար ոնց «կզցրինք» Պուտինին ու պատմեց, թե ոնց Նիկոլ Փաշինյան, դու վայրկյան առաջ պետք է պատասխանատվության ենթարկվես. Տիգրան Ներսիսյան Ռեքվիեմ. Միքայել Մինասյանը հոլովակ է հրապարակել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը եւ 3 անդամ հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը Այսօր չունենք փրկության որեւէ շանս, որովհետեւ չենք սգում եւ չենք ցանկանում ընդունել իրականությունը․ Միքայել Մինասյան Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ Փաշինյանը եւ Գլխավոր դատախազը փորձել են քննարկել կոնկրետ գործեր. Արփինե Հովհաննիսյան Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել «5-րդ ալիքը» շահել է ոստիկանության դեմ դատը «դիմակի գործով» . Վայ Նիկոլ, փաստորեն դատարանում անձնագիր տալ-չտալու հարցն էլ ես դու կարգավորում, մեր լեգիտիմ ընկեր. Երվանդ Վարոսյան Չեղարկվել է Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ Դավաճանն այսօր փաստացի ցուցմունք տվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ. Ղազինյան Սա ոչ այլ ինչ է, քան գործադիր իշխանության կողմից արդարադատության նկատմամբ միջամտության փորձ
Հարցում

Նախարարն իր վրա արդեն վերցրել է նաև արդարադատության նախարարի ֆունկցիան, երևի շուտով արդարադատությունն էլ միացնեն ԿԳՄՍՆ-ին. ԵՊՀ դասախոս

 

Շատ դժգոհ եմ հանդիպումից. նախարարի կողմից ամբողջ հանդիպումն ընթացավ արհամարհական և ընդգծված ատելության միջավայրում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանը՝ անդրադառնալով երեկ ԿԳՄՍ նախարարությունում նախարար Արայիկ Հարությունյանի և ԵՊՀ դասախոսների հանդիպմանը, որին ինքն էլ էր ներկա:

«Հանդիպման ընթացքում մեր բոլոր հարցադրումները և, մասնավորապես, իմ կողմից չբարձրաձայնվածը քաղաքականացվեց և դարձյալ սլաքն ուղղվեց դեպի «Դաշնակցություն», իսկ հարցի բուն էությանն էլ ընդհանրապես նախարարը չանդրադարձավ: Միայն ասում էր՝ գնացեք ձեր բնագետ կոլեգաների հետ այդ հարցը լուծեք, դա էր ասում: Նախարարի կողմից ատելություն կար ոչ միայն այնտեղ գտնվող հայագետների, այլ նաև ամբողջ հայագիտության նկատմամբ»,- ասաց նա:

Ռիտա Սաղաթելյանը երեկ նախարարի հետ հանդիպմանը նրանից ընդամենը հետաքրքրվել էր՝ կա՞ արդյոք քրեական գործ Հայոց լեզվի ամբիոնի որևէ դասախոսի վերաբերյալ, քանի որ նախարարը նշել էր, թե «Հայոց լեզուն» ոչ պարտադիր դարձնելով՝ դասախոսները կոռուպցիոն որոշ հնարավորություններից զրկվում են: Նախարարը Ռիտա Սաղաթելյանին պատասխանել էր. «Հիմա Ձեզ գամ, Ձեր քաղաքական թիմին գամ: Կոռուպցիան բացահայտելը բավականին բարդ գործ է: Բայց Ձեր եղբոր տղայի կուսակցությունն անպայման կստանա այդ արկղերով քրեական գործերը»:
Նշենք, որ Ռիտա Սաղաթելյանը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հորաքույրն է:

Tert.am-ի հետ զրույցում Ռիտա Սաղաթելյանը նշեց, որ իր հարցն ընդհանրապես կապ չուներ «Դաշնակցություն» կուսակցության գործունեության, նախորդների գործունեության հետ: «Ընդհանրապես այս իմ զայրույթը կապ չունի որևէ կուսակցության կամ ընդհանարապես քաղաքականության հետ»,- ասաց նա:

Ռիտա Սաղաթելյանն ընդգծեց, որ 26 տարուց ավելի է, ինչ դասախոս է և վստահեցրեց, որ եթե կգտնվի գեթ մեկ ուսանող, որը կհայտարարի, թե ինքը կաշառք է վերցրել, ապա պատրաստ է հենց հաջորդ օրը դիմում գրել և հեռանալ համալսարանից: «Ես անցել եմ մտավորականի չարչարված ու տանջված ճանապարհ: Եվ այսօր իմ կառույցը ղեկավարող պաշտոնական անձը հրապարակավ հայտարարում է, որ «Հայոց լեզու» առարկան բուհերից հանում են նաև նրա համար, որ դրանով դասախոսներին զրկի կոռուպցիոն հնարավորությունից, ու ինձ դարձնում են հանրության «բերանին ծամոն»... իմ հարցը միայն այդ մի պարզ նպատակն էր հետապնդում, եթե կան կոռումպացված դասախոսներ, թող հրապարակեն այդ դասախոսների անունները: Ինչքան հասկացա, նախարարն իր վրա արդեն վերցրել է նաև արդարադատության նախարարի ֆունկցիան, երևի շուտով արդարադատությունն էլ կմիացնեն ԿԳՄՍՆ-ին: Եթե ինքն իր վրա այդ ֆունկցիան վերցրել է, թող խոսի փաստերով, եթե ոչ, թող չզբաղվի զրպարտությամբ: Վերջապես ով հիմա խոսում է , ասում են՝ լափից զրկվեց, լափամանից զրկվեց, հիմա մեր պետական կառավարման համակարգում ո՞վ է ստուգել, ո՞վ գիտի, թե ով է այդ լափամանին ավելի մոտ եղել: Համենայն դեպս, դասախոսը լափամանի հետ ընդհանրապես կապ չի ունեցել: Այսօր հենց բերաններս բացում ենք, ասում են՝ վայ, զրկվեցին լափամանից»,- ասաց նա:

Սաղաթելյանը՝ անդրադառնալով, որ Իշխան Սաղաթելյանի հորաքույրն է նշեց. «Այսօր կառավարական մասշտաբով կարծես հայտնագործություն են արել, կարծես լրտես են հայտնաբերել, գաղտնի գործակալ, Սաղաթելյան Ռիտան Իշխան Սաղաթելյանի հորաքույրն է, բայց ես իմ կենսագրությունը ոչ մեկից չեմ թաքցրել»:

Վերջինս նշեց, որ առաջին դասախոսներից է եղել, որ ուսանողների հետ միացել է շարժմանը, որ հույս է ունեցել կկառուցվի նոր Հայաստան և հիմա կարծում է՝ իրավունք ունի ասելու իր մտածածը: «Հիմա եթե խոսում եմ ուրեմն զրկվե՞լ եմ լափամանի՞ց, ես ոչ մի անգամ այդ լափամանին մոտ էլ չեմ եղել»,- ասաց նա:

Ըստ Սաղաթելյանի՝ անընդհատ շեշտելով, թե ինքը Իշխան Սաղաթելյանի հորաքույրն է և սպառնալով քրեական գործերով, փորձ է արվում լռեցնել իրենց: «Այո, Ռիտա Սաղաթելյանը ոչ միայն Իշխան Սաղաթելյանի հորաքույրն է, այլև Դաշնակցություն կուսակցության համակիր, գաղափարակից: Իհարկե, ես պետք է հիասթափեցնեմ ընդդիմախոսներին, ասելով, որ երբեք կուսակցության անդամ չեմ եղել: Եթե ես հայագետ եմ, պետք է լավ դասախոսեմ ու ճիշտ ուղու վրա դնեմ իմ ուսանողին, իսկ քաղաքական հարցերը ինձ չեն հետաքրքրում: Ինչո՞վ են սպառնում, ի՞նչ պիտի անեն, դաշնակցականը խոսելու իրավունք չունի՞»,- հայտարարեց նա:

Բացի այդ, դասախոսը նշեց, որ ոչ միայն դաշնակցականներին, այլև ցանկացածի անունը, որ նշում են որպես կոռումպացվածի, եթե կան տվյալներ, թող պատասխանատվության կանչեն: «Մի բան էլ ասեմ. եթե Սաղաթելյանը երբևէ կոռուպցիոն գործողությունների մեջ լիներ, հաստատ այդքան շատ չէր խոսի կոռուպցիայի մասին ու հենց այդքան չէր պահանջի՝ թվարկեք կոռուպցիոներներին, ոչ թե անմեղ մարդկանց տարեք խառնեք էդ կոռուպցիոներներին ու սարքեք հասարակության «բերանի ծամոն»»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է նախարարի արած «ձեր եղբոր որդու» կուսակցություն հայտարարությանը, Ռիտա Սաղաթելյանն ասաց. «Այդ հայտարարությունը, որ արեց նախարարը, ուղղակի ծիծաղելի էր, դա նախարարի հայտարարությո՞ւն է: Այդ կուսակցությունը մինչև Ռիտա Սաղաթելյանը, մինչև Իշխան Սաղաթելյանը 130 տարի եղել ու քայլել է, դեռ կտեսնենք, թե իրենց կուսակցությունը քանի տարի, քանի ամիս կքայլի, եթե շարունակի այս հայատյաց քաղաքականությունը»,- եզրափակեց նա:



 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan