Ընթանում է Քոչարյանի պաշտպանների՝ դատախազ Պ. Պետրոսյանին ներկայացրած բացարկի միջնորդության քննությունը. ուղիղ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացրած բացարկի միջնորդության քննությունը։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ դատախազի բացարկի միջնորդությունը ներկայացրել էին Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Հայկ Ալումյանը:
Ավելի վաղ Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին, որը մերժվեց:
Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա նաև մեղադրվում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար: