Ազգային ինքնությունը պետության հավելյալ պաշտպանության կարիքը ունի
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով բուհերում հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներում ոչ պարտադիր դարձնելուն:
Նա, մասնավորապես, գրել է.
«Հայերենը անգլերենի, մեր համալսարանները՝ Հարվարդի հետ համեմատելը տեղին չէր իհարկե: Տեղին չէ նաեւ ապստամբածների անվստահությունը մեր համալսարանների նկատմամբ:
Մի բան աներկբա է. ազգային ինքնությունը պետության հավելյալ պաշտպանության կարիքը ունի, հատկապես՝ ժողովրդագրական առկա իրավիճակում»։
Հայերենը անգլերենի, մեր համալսարանները՝ Հարվարդի հետ համեմատելը տեղին չէր իհարկե: Տեղին չէ նաև ապստամբածների անվստահությունը մեր համալսարանների նկատմամբ: Մի բան աներկբա է. ազգային ինքնությունը պետության հավելյալ պաշտպանության կարիքը ունի, հատկապես՝ ժողովրդագրական առկա իրավիճակում
— Armen Darbinyan (@adarbinian) November 18, 2019