1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 15 դեկտեմբերի 2019թ., 00:00
Պատմական զուգահեռներ Մի ուրացեք անցյալը, քանզի շատ շուտով դուք էլ անցյալ կդառնաք Թավշյա հեղափոխականները սննկացնում են մասնավոր հեռուստաընկերություններին Վիլնյուսի օդանավակայանի տոնաշառը զարմացրել է բոլորին Չքնաղ հայուհին այս հանրապետության առաջին տիկինն է «Շուկայում հայտնվել է ցածրորակ, փտած մսամթերք». Մելիտա Հակոբյանը սպառողներին կոչ է անում զգոն լինել Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց միջոցով փորձում է մտնել աբրիտրաժ.Շիրակ Բունիաթյան 6.9 մագնիտուդով երկրաշարժ Ֆիլիպիններում. կան փլատակներ, բնակիչները խուճապի մեջ են Դեկտեմբերի 17-ից Հայաստանում կլինի այնքան տաք, որքան Իրաքում Բելլա Հադիդը մերկացրել է կուրծքը Գազալցակայանների շուկայի կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրությունն ավարտել ենք, մտահոգիչ արդյունքներ կան. Գեղամ Գևորգյան ԱՄՆ–ը Հայկական հարցը Թուրքիային ճնշելու համար է օգտագործում.Պոլսո Հայոց պատրիարք Իմ քայլը հիմնադրամի անռեկետ դրամահավաքը 2018 թվականին աշխարհում զենքի վաճառքներն ավելացել են 4,6 տոկոսով. SIPRI «Պոլե չուդես» հաղորդման մասնակիցը կռահել է սխալ գրված բառը եւ հաղթել (Տեսանյութ) «Թավշյա հեղափոխականները սնանկացնում են մասնավոր հեռուստաընկերություններին»․Ռոբերտ Հայրապետյան Գվարդիոլա․ Մենք եւ «Լիվերպուլը» անհավանական խաղացողների շնորհիվ տիտղոսի նշաձողը հասցրել ենք գրեթե 100 միավորի Գիտնականները հայտնաբերել են Երկրի նոր ամենախոր կետը Գազալցակայաններում տիրող վակխանալիան ի՞նչ հարց է, որ դա էլ ունակ չեք կարգավորել «По секрету всему свету» ․ յոթհարկանի ստորգետնյա նկուղ, արեւի տակ ձուկ եւ խաչքարեր. «Խոհանոց» սերիալի դերասանուհին պատմել է Հայաստանի մասին (տեսանյութ) Եվրահանձնաժողովն ուժեղացված վերահսկողություն է սահմանել Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նկատմամբ Կրակոցներ և գողության փորձ՝ Աբովյան քաղաքում Օրվա հանդիպումների անոնս «Միսս աշխարհ 2019» մրցույթում հաղթող է ճանաչվել Ճամայկայի ներկայացուցիչը ԱՄՆ-ում երիտասարդության հարցերով նախարարը ձերբակալվել է լրագրող Ալեքս Բոզարջյանի հետույքին հարվածելու համար «Շնորհակալ եմ փոխնակ մայրերին»․ Քիմ Քարդաշյանը պատմել է ծննդաբերությունից հետո ցավոտ վերականգնման մասին Տեղի է ունեցել երգչուհի Լիլուի հարսանիքը (լուսանկարներ) Լիբանանի մայրաքաղաքում անկարգությունների հետևանքով ավելի քան 54 ցուցարար է տուժել Մոսկվայում ջերմաստիճանը կարող է գերազանցել ջերմության 133-ամյա ռեկորդը Ստամբուլի օդանավակայանում նոր սերնդի ռեկորդային քանակի թմրամիջոց են բռնագրավել Մարոկոյում հայտնվել է ամբողջովին արեւային էներգիայով մատակարարվող Աֆրիկայում առաջին գյուղը Երազանքի աշխատանք՝ ընկերությունը փնտրում է «սուրճի թագուհու», որը մեկ շաբաթ կանցկացնի ծառաներով ամրոցում Ինչպե՞ս հաղթահարել ծուլությունը Այս ամենը սարսափելի հարված կլինի Արցախի պետականությանը. Դավիթ Բաբայան Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության հաղթանակը հանգեցրել է խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի կտրուկ թռիչքի Շենգավիթ մետրոյի տոնածառը ընդհանրապես իրան զգում ա ինչպես Գազելում... Խոսրովի անտառում բնակվող Նեոն համացանցի աստղ է դառնում. տեսանյութ 15-ամյա տղան հոր BMW-ով մոտ 20 մետր օդային թռիչք անելով, հայտնվել է Երևանյան լճում Երգչուհի Գաբիի պատասխանը՝ փոխքաղաքապետին «Վրացական երազանքը» «Վրաստանի ուղին դեպի Եվրոպա է» կարգախոսով հանրահավաք է անցկացրել Տեսանյութեր` Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի պսակադրությունից ԱՄՆ դեսպանին է ներկայացվել Թուրքիայի պաշտոնական բողոքը Ջոզեֆ Բայդենը ողջունում է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Ցավոք, այլոց պարագայում Վասակը մոռանում է, որ «հանցավորությունն ապացուցելը բացառապես դատարանի գործն է» Բացահայտում. ովքե՞ր են Փաշինյանի ակնարկած տգետները Աշխատանքից ազատում Հ1-ից՝ Արսեն Բաբայանի հետ լուսանկարի պատճառով Գինով դիետա. ի՞նչ է դա Բեյրութում շիաների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունեցել Լևանդովսկին պատմական արդյունքի է հասել Ո՞ր մթերքներն են անքնություն առաջացնում Բելառուսը 500 մլն դոլարի վարկ կվերցնի Չինաստանից Մոսկվաբնակ հայ մարզիկները Գինեսի նոր համաշխարհային ռեկորդներ են սահմանել (տեսանյութ) Վոլոչկովան ներկայացել է նոր իմիջով (լուսանկար) YouTube-ը ներկայացրել է տասնամյակի ամենահայտնի տեսահոլովակների ցանկը Հրապարակվել է ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի տեքստը Արփի Գաբրիելյանն իր և Միհրան Ծառուկյանի հարսանեկան լուսանկարն է հրապարակել Ծանոթությունների համար նախատեսված անվճար հավելվածները վտանգավոր են Գրիզմանի ու Սուարեսի գոլերը հաղթական չեղան «Բարսելոնայի» համար (տեսանյութ) Ուկրաինայում կորել է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր․ ըստ հարազատների՝ նրան արտահանձնել են Բաքու Մոդրիչը նոր տուն է գնել 12 մլն եվրոյով (լուսանկարներ) Աշխարհի ամենագեղեցիկ կինը մերկացել է (լուսանկար) Լիլիթ Հովհաննիսյանը դիմել է կտրուկ ոճափոխության (լուսանկար) Արսեն Թորոսյանը դիմել է իրավապահներին Ադրբեջանցիների մասնակցությամբ փոխհրաձգություն Պետերբուրգում (տեսանյութ) Դավիթ Բաբայանը կմասնակցի Արցախի ԱԺ ընտրություններին Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը ամուսնացե՞լ են (լուսանկար) Ահազանգ. ոստիկանը՝ ապօրինի և դաժան շնամարտերի մասնակից Ադրբեջանը սկսել է աննախադեպ որս՝ արտրերկրում ապրող ադրբեջանցի ու օտարերկրյա բլոգերների նկատմամբ ՊՊԳՎ-ն լուծարվում է. 800 հոգու պարտադրել են դիմումներ գրել «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրին գաղտնալսե՞լ են Պետերբուրգում փրկել են երեխային, որին մայրը ցանկանում էր դուրս նետել պատուհանից Արցախի հետ ռազմական դաշինքի ստորագրումը չի կարող ամիսներով ձգձգվել, ժամանակ չկա․ Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Էյֆորիան իջնում է, մարդկանց աչքերը բացվում է (տեսանյութ) Արտակարգ դեպք Երեւանում. Հիվանդանոց են տեղափոխվել 3 դանակահարված պատանիներ Երբ դեռ այս իշխանությունները փողոցում էին, ասում էի՝ հակաարցախյան շարժում է. Շահնազարյան (տեսանյութ) Դոնբասի հարցով ճակատագրական որոշումներ չեն եղել. Պեսկով Սուդանի նախկին նախագահը կոռուպցիայի մեղադրանքով ազատազրկվել է 10 տարով Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագիրը 2019 թվականը ամփոփում է մեծ ձեռքբերումներով Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց Ռուբեն Հայրապետյանին Բելգորոդում դպրոցական աղջկան, որը չի կարողացել վճարել ուղեվարձը, ստիպել են մուրացկանություն անել
Հարցում

Ո՞ւմ է փրկում Քննչական կոմիտեն

«168 ժամ» թերթը գրում է.

«Երեկ ՀՀ Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 17-ին ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի մասին, որին, ըստ մամուլի հրապարակումների, անձամբ մասնակից էր եղել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ հեղափոխությամբ պաշտոնը ստանձնած մարզպետը ստիպված եղավ հրաժարական տալ պաշտոնից՝ սպային դաժան ծեծի ենթարկելուց հետո:

Սպայի ընկերներն ու հարազատները պնդում էին, որ մարզպետը նույնպես մասնակցել է այդ միջադեպին: Նշենք, որ դեպքից հետո տեւական ժամանակ Արա Մխիթարյանը գտնվում էր կոմայի մեջ: Լրատվամիջոցների հետ զրույցներում նրա ընկերներն ու հարազատները, դեպքից իրազեկ աղբյուրներն ասում էին՝ «մինչ բժիշկները պայքարում են Արա Մխիթարյանի կյանքը փրկելու համար, մարզպետին փորձում են փրկել, մաքրել նրա անունը եւ լուրեր տարածել, թե միջադեպին Տրդատ Սարգսյանը ներկա չի եղել, սուտ է, որ մարզպետը միջադեպի մասնակից է»:


«Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանի եւ Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ գործի քննությունն այլ ընթացք է ստանում, մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Նրան զրպարտում են, խաղում են բարի համբավի, սպայի արժանապատվության հետ: Թող չասեն, թե խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն այլեւս չի գործում, գործում է ավելի ուժեղ: Երկու փոխգնդապետներ իրենց ցուցմունքում ասել են, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել միջադեպին: Փորձում են անունը մաքրել, ասում են՝ Տրդատ Սարգսյանը քնած է եղել, ո՛չ, ներկա է եղել, էլ չեմ ուզում ասել, որ մարզպետը հարվածել է փոխգնդապետին, ընդ որում, նա եղել է զինվորական համազգեստով: Հիմա մարզպետի անունը մաքրում են»,- ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում նշել էր աղբյուրը:

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ գործով ականատես վկաներ, զինծառայողներ Մարիամ Հունանյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լեւոն Հարությունյանն իրենց ցուցմունքներում նշել էին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում գտնվելու եւ անգործություն դրսեւորելու հանգամանքի մասին, իրենց ցուցմունքները պնդել էին Տրդատ Սարգսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ:

Մինչդեռ վերջինը կտրականապես հերքել է դեպքի վայրում գտնվելու եւ վիճաբանությանն ականատես լինելու հանգամանքն ու հայտնել, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22:02-ից, գտնվել է Եղեգնաձորի Միկոյան փողոցի թիվ 10 շենքում գտնվող բնակարանում: Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների, այդ թվում եւ՝ մեղադրյալների բջջային հեռախոսահամարներից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով ստույգ տվյալներ են ձեռք բերվել, որ հանցագործության դեպքը կատարվել է սեպտեմբերի 17-ի ժամը 23:55-ին եւ սեպտեմբերի 18-ի ժամը 00:01-ի դրությամբ ավարտվել է: «Եղեգնաձորի Միկոյան փողոցի թիվ 10 շենքի մուտքը նկարահանող տեսախցիկի տեսագրության զննությամբ հաստատվել է Տ.Սարգսյանի՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22:02-ին վերադառնալու եւ մինչեւ սեպտեմբերի 18-ի ժամը 00:20-ը բնակարանից չբացակայելու հանգամանքը»։ Ըստ ՔԿ-ի՝ փորձաքննությամբ Տրդատ Սարգսյանի բնակավայրի տեսագրության մոնտաժման հետքեր չեն հայտնաբերվել:

«Տ.Սարգսյանի ցուցմունքում նշված հանգամանքները հաստատվել են նաեւ վերջինիս բջջային հեռախոսահամարից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով: Այսպիսով, կատարված քննությամբ պարզվել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Առողջական ծանր վիճակում գտնվող սպայի ընկերներն ու աջակիցները, սակայն, չեն վստահում քննչական մարմնին եւ իշխանություններին։

«Այլընտրանք» հ/կ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը, ով ավելի վաղ իր ընկերների հետ բողոքի ցույց էր կազմակերպել գործի արդար քննության համար, «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ Քննչական կոմիտեի ներկայացրած տվյալներին չի հավատում: «Վստահ եմ, որ կողմնակալություն կա: Ես անձամբ եմ զրուցել դեպքի մասնակից մյուս սպաների հետ, ովքեր պնդում են Տրդատ Սարգսյանի մասնակցությունը»,- ասաց Նարեկ Մանթաշյանը: Մեր զրուցակիցը մշտական կապի մեջ է Արա Մխիթարյանի ընտանիքի հետ, ասում է՝ նրա ծանր վիճակը դեռ անփոփոխ է:

«Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն, պահեստազորի սպա Գեւորգ Հովհաննիսյանը եւս չի հավատում ՔԿ պնդումներին. «Եթե Տրդատ Սարգսյանը ներգրավվեր՝ որպես մեղադրյալ, պատասխանատվությունը կընկներ Նիկոլ Փաշինյանի վրա, քանի որ իր թիմակիցն է։ Ես չեմ հավատում Քննչական կոմիտեին։ Հենց դրա համար էլ Վայոց ձորի մարզպետ նշանակեցին Տրդատ Սարգսյանի օգնականի փաստաբանին։ Մեկը մյուսի հետ փոխկապակցված է, կողմնակալ քննություն է գնում»,- մեզ հետ զրույցում ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan