Այսօր՝ 29 նոյեմբերի 2020թ., 00:00
Զինվորների ծնողներին խաբել են, որ լրատվամիջոցների ներկայության դեպքում ձեր երեխաների համար վատ կլինի. Հ.Հարությունյան Ամենածանր բանն է, երբ զինվորը հերոսի պես կռվում է, հանկարծ իրեն մենակ են թողնում. Վարդան Պետրոսյան Մարդն ինչպես կարող էր այսպես վարվել․ Էմմա Պետրոսյան Ես հիասթափված եմ այս իշխանությունից, հրաժարական չներկայացնող այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է և վերջը լավ չի լինելու. Միքայել Պողոսյան (տեսանյութ) Թող մեր տղերքը հետ գան, հետո կլուծենք սրանց հարցերը. Ռուբեն Մխիթարյան ՄԻԵԴ-ը բավարարել է հայկական կողմի դիմումները՝ գերության մեջ հայտնված 10 և ձերբակալված 3 անձանց մասին Մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից, հետո կկատարենք պայմանագրի պահանջը. Հրանտ Թոխատյան Ժամկետային զինվորների ծնողները 2 օր ժամանակ տվեցին Նիկոլ Փաշինյանին Նիկոլի եւ Արայիկի բոլոր կողմնակիցներն արժանի չեն ձեռքսեղմման. ինձ համար դուք հայ չեք, թուրքից վատն եք. Արամ Գաբրիելյանով Ռազմական դրությունը պետք է վերացվի. Էլինար Վարդանյան Հայ մասնագետներին մեկուսացրած Փաշինյանը դարձյալ ստում է Տավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին. ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլու Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծման հարցով դիմել է Պուտինին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը եւս մեկ անգամ ի ցույց դրեց նրա ավարտված քաղաքական ապագան. Արթուր Վանեցյան Հավաքների ազատության արգելքն այլեւս վերացված է. Արթուր Ղազինյան Սոթքի հանքը չի շահագործվում. աշխատողները մենակ են մնացել՝ ադրբեջանցիների դեմ, Հայաստանից որեւէ ներկայացուցիչ չկա «Ինքն իր ընտանիքի անդամի քայլերը չի կարողանում կանխի, ընկել է մեր հետևի՞ց, մարդ է ձերբակալում». Գևորգ Պետրոսյան Փաշինյանը շուտ է կտրվել իրականությունից և գտնվում է այլ իրականությունում. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը ՌԴ-ն Թուրքիայի հետ կապի մեջ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցերով Սոթքի բնակիչները չգիտեին, որ թուրքը գալու է և ասելու է՝ «ռադ եղեք ստեղից». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Պեսկով. Պուտինն ինտենսիվ երկխոսության մեջ է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, մենք ենք պահանջում բոլոր միջազգային կառուցներից Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան. Սոթքի բերած նոր ռիսկերը և Հայաստանի նոր լիդերները Թուրքն իմ գլխավերեւը կանգնած, ես ո՞նց անասուն պահեմ․ Սոթքում անորոշություն է Ի՞նչ է կատարվում Սոթքում ու հանքի հարակից տարածքում (տեսանյութ) ԵԼ․ Մխիթարյանը մասնակցեց «Ռոմայի» հաղթանակին, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ) Վերադարձրու զարդերս ու վճարիր պատվիրածդ հագուստի գումարը. Աննա Հակոբյանի նախկին վարսավիրը` Աննային Նիկոլը Հայաստանից Ադրբեջանին է զիջում երեք կիլոմետրանոց կարեւոր հատված, գուցե նաեւ Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում չեն անհանգստանում, որ թուրքերը Սոթքում են Փաշինյանը վերջին ճիգով եւ ամեն գնով փորձում է երկարաձգել սեփական իշխանության փլատակները. Լիլիթ Գալստյան «Իմ քայլը» իշխող դաշինքը դեմ քվեարկեց ռազմական դրության վերացմանը ԱԱԾ-ն այս պահին խուզարկում է ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ՝ Աշոտ Անդրեասյանի բնակարանը Հիմա, երբ արդեն մոտենում է ֆեյքերի տերերի հատուցման պահը մեծ խուճապ է սկսվել սրանց շրջանում. Նարեկ Սամսոնյան Իսրայելը սաուդցիներին թույլ է տվել ղեկավարել Արեւելյան Երուսաղեմում բարեգործական կազմակերպությունները Բերձորի առեղծվածը. ո՞ւմ վերահսկողության տակ է ի վերջո լինելու քաղաքը Իմ քայլը ռազմական դրությունն օգտագործում է իրենց խղճուկ գոյությունը երկարաձգելու համար Մեկ ամսվա գնացած երեխաները սեպտեմբերի 27-ից դիրք են պահել․ ժամկետային զինծառայողի մայր Եթե ԱԳ նախարարը չգիտի՝ պատերազմը սկսվում է, երբ դիվանագիտությունը պարտվում է՝ ես ոչ մի սպասում չունեմ իրենից. Մարուքյան Նիկոլ Փաշինյանը մեծ թյուրիմացության մեջ է, որ ասում է՝ հանրային պահանջ չկա․ Գեղամ Մանուկյան Չնայած ինչու եմ զարմանում, նամուս ունեցող մարդը դավաճանի կողքին չէր մնա. Աշոտյանը` նորանշանակ ԱԳՆ-ին 44 օր այս արհավիրքով անցնելուց հետո երեխաները հիմա գնում են բանվորություն անելու. ժամկետային զինծառայողի մայր Բերձորի առեղծվածը. ո՞ւմ վերահսկողության տակ է ի վերջո լինելու քաղաքը Փաշինյանի մնալը օր-օրի ծանրացնում է մեր վիճակը, խորացնում է ազգային աղետը, արժանապատվության ճգնաժամը. իրավապաշտպան Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Մեսին, Ռոնալդուն և մարզական աշխարհի շատ այլ ներկայացուցիչներ արձագանքել են Մարադոնայի մահվանը Թուրքի հետ համագործակցելով Արցախը ոչնչացրեցիր ու հիմա սենատի որոշումից ես հրճվո՞ւմ․ օգտատերերը քննադատում են Փաշինյանին Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին եւ Սենատին․ Գարեգին Բ Անհրաժեշտ էր հաշվի առնել Ավետիք Իշխանյանի հանրային հեղինակությունը. ՄԻՊ-ը՝ իրավապաշտպանին բերման ենթարկելու մասին «Բավարիան» ու «Ռեալը» հաղթանակներ տարան, «Լիվերպուլը» պարտություն կրեց ՄԻՊ-ի նկատմամբ վերջին օրերի հարձակումները համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից. Արման Թաթոյան Պիրլո. Գոհ չեմ «Յուվենտուսի» ցուցադրած խաղից Կորոնավիրուսի մասնիկները կարող են անվտանգ «գոյատեւել» տարբեր մակերեսների վրա մինչեւ մի քանի օր. հետազոտություն Ռուս խաղաղապահները վերահսկում են ադրբեջանական կողմին Քարվաճառի փոխանցման գործընթացը Իբրահիմովիչ. Վնասվածքս այդքան էլ լուրջ չէ Չարեկտարցիները իրենց տներն այրելուց հետո են իմացել, որ գյուղը մնում է հայկական կողմի վերահսկողության ներքո «Սա սադրանք էր իմ նկատմամբ». Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց Ինչպե՞ս կարող է հազար հոգին 10 հազարին շրջապատել. անասուն պետք է լինես նման հրաման տալու համար. Բագրատյան Մեր նահատակված զինվորների մարմինները պահել են սառնարաններում, որ զոհերի մեծ թիվ չասեն. Նարեկ Մալյան Պեսկովը կոչ է արել Ղարաբաղում խաղաղապահների առաքելությունը չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ Իսկ դուք գիտեի՞ք ինչքան ցածր է Նիկոլը Նիկոլը միայն սա կարող է անել. Բերման է ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Պեգով․ Պնդում եմ, որ Շուշիի հետ կապված որոշումն ավելի շատ քաղաքական էր, քան ռազմական Որ ասում եմ, ամեն ինչ թողած էր մեր 18-20 տարեկան զինվորի վրա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը Զգացել ե՞ք, որ պետությունը չկա. անգամ կամավորների վրա է մնացել գերիներին փնտրելը. Աղասի Ենոքյան Արմեն Գեւորգյան. Անխուսափելիի մասին՝ կետ առ կետ ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ աջակցության խումբ է ուղարկել ԼՂ Ֆրանսիան կրկին փորձում է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա. Le Monde Պատմական ողբերգություն է, երբ երկիրը ղեկավարում է փոքրիկ մարդը, ֆոբիաներով ու քինախնդրությամբ. Նաիրա Զոհրաբյան Բողոքի ակցիա ՔՊ-ի գրասենյակի դիմաց Նիկոլը վախենում եւ զգուշանում է ՀՀ հպարտ քաղաքացիներից Փաշինյանը պետք է հեռանա. Արթուր Վանեցյան Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի համար ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը Ոչ մի բան չի վերջացել ու Նիկոլը դեռ շատ բան կարող է հանձնել ու կործանել. Կարեն Վրթանեսյան 1250 փախստականներ են Երեւանից վերադարձել Ստեփանակերտ ՀՀ ԳԱԱ նախագահ. Նիկոլը պետք է հեռանա Հայ մոտոհրաձգայինները պայթեցնում են զորամասի զորանոցներն ու շինությունները՝ հեռանալով Քարվաճառից
Հարցում

Արդյո՞ք կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ մարմին կարելի է ունենալ, երբ դրա ձևավորման ողջ պատմությունը վկայում է կոռուպցիայի դեմ պայքարի տեսլականի բացակայության մասին. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նշանակման հարցին։ Գրառման մեջ ասվում է.

«Այսօր խորհրդարանում քննարկվում էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակման հարցը, ու արդեն այս շաբաթ վերջապես պարզ կդառնա հանձնաժողովի առաջին կազմը (եթե իհարկե արդեն ձեւավորվող ավանդույթի համաձայն քվեարկությունը չտապալվի։) Հասկանալու համար, թե արդյոք հանձնաժողովը կդառնա կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքը, կարեւոր է իմանալ այն ողջ գործընթացը, որը նախորդել է հանձնաժողովի ձեւավորմանը։

• «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը ընդունվել էր դեռեւս 2017 թվականին, եւ սահմանում էր մրցութային հանձնաժողովի ներգրավմամբ հանձնաժողովի ձեւավորման կարգը։

• Իշխանափոխությունից հետո, չնայած այն հանգամանքին, որ կային հանձնաժողովի ձեւավորման հստակ օրենսդրական ժամկետներ, երկիրը մոտ մեկուկես տարի մնաց առանց հանձնաժողովի, համապատասխանաբար նաեւ առանց հայտարարագրման պատշաճ համակարգի։ Բանը հասավ նույնիսկ նրան, որ ստեղծված իրավիճակից լուծում գտնելու համար իշխանությունները ընդունեցին հակասահմանադրական օրենք՝ մեռած իրավական նորմերին հարություն տալու։ Հանձնաժողովի չձեւավորմամբ պայմանավորված խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել են նաեւ միջազգային կառույցները։

• Իշխանափոխությունից մեկ տարի հետո՝ այս տարվա հունիսին իշխող ուժը վերջապես ձեռնամուխ եղավ հանձնաժողովի ձեւավորմանը՝ վերաձեւելով հանձնաժողովի կազմը իր կադրային բանկի եւ քաղաքական նպատակահարմարություններին համաձայն։

Հանձնաժողովի ձեւավորման կարգը ենթարկվեց էական փոփոխությունների, որոնցից առանցքային էր այն, որ մրցութային հանձնաժողովը վերացվում էր, եւ հանձնաժողովը ձեւավորվում էր ամբողջովին քաղաքական գործընթացի արդյունքում։ Բացի դրանից, էապես իջեցվում էին հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ճանաչում, մասնագիտական ստաժ ունենալու, տարիքային ցենզին բավարարելու պահանջները, կրկնակի կրճատելով աշխատանքային ստաժի պահանջը։ Ինչպես սրանից որոշ ժամանակ առաջ նշել եմ, հիմա էլ կպնդեմ՝ այս կերպ նոր իշխանությունները օրենսդրական մակարդակով վերացնում են այն, ինչը իրենք չունեն՝ փորձառություն, ճանաչելիություն մասնագիտական շրջանակներում, բանակում չծառայելը, շարքը բավական երկար է։

Հարկ է նշել, որ նախորդիվ օրենսդրական կարգավորումները մշակված էին միջազգային չափանիշների խիստ հաշվառմամբ։ Այսպես՝ Հայաստանին վերաբերող բազմաթիվ փաստաթղթերով ՏՀԶԿ-ն (OECD) ընդգծել է, որ հանձնաժողովը պետք է ձեւավորվի ներառական, թափանցիկ, ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ գործընթացների արդյուքում։ Ավելին, անդրադառնալով վերջին օրենսդրական կարգավորումներին նույն Վենետիկի հանձնաժողովը հղում էր կատարել հենց ՏՀԶԿ-ի մանդատին եւ դրա կողմից առաջարկվող չափանիշներին։

Սակայն ինչ ունենք մենք հիմա՝

• Հանձնաժողովի հինգ անդամներից երեքին առաջադրում են համապատասխանաբար Կառավարությունը, «Իմ քայլը» դաշինքը եւ Բարձրագույն դատական խորհուրդը։ Հաշվի առնելով, որ Հայաստանում իշխանությունների տարանջատումը գրեթե չգործող սկզբունք է եւ վերոգրյալ բոլոր մարմիններից որեւէ մեկը առանձին կամք արտահայտելու հնարավորություն չունի՝ ստացվում է, որ Ազգային ժողովի կիսադատարկ դահլիճում առանց երկարատեւ քննարկումների հավանություն է տրվում իշխանության երեք թեկնածուներին։ Սա այն մարմնի դեպքում, որը պետք է լինի ամենաապաքաղաքականը։

• Իջեցված պահանջների համապատասխան՝ առաջադրվել են այնպիսի թեկնածուներ, որոնք չէին առաջադրվի, եթե պահանջները չփոխվեին։ Կասկածի տակ չդնելով ու չքննարկելով որեւէ թեկնածուի մասնագիտական ունակությունների առկայությունը (օրինակ ասում են՝ Լիլիթ Ալեքսանյանը, ինչպես նաեւ Հայկուհի Հարությունյանը լավ թեկնածուներ են), այնուհանդերձ արձանագրենք, որ թեկնածուների առաջադրումը հնարավոր դարձավ օրենսդրական փոփոխություններից հետո։ Ավելին՝ հետաքրքրական է, որ կան այնպիսի «սկզբունքային» թեկնածուներ, որոնք ներկայացնում են նախորդ «ձախողված» իշխանության էթիկայի «ձախողված» հանձնաժողովը, բայց նույնիսկ այդ պարագայում ստացել են իշխող ուժի վստահությունը։( Էդգար Շաթիրյան) Միգուցե գաղտնիքը նոր իշխանությունների ներկայացուցիչների գրառումները սրտիկելու մե՞ջ է։

Ու այստեղ առաջանում է հարց, թե արդյոք կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ մարմին կարելի է ունենալ այն դեպքում, երբ դրա ձեւավորման ողջ պատմությունը վկայում է ապակառուցողական, միայն տվյալ պահին հարմար լուծումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի տեսլականի բացակայության մասին»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan