1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 06 դեկտեմբերի 2019թ., 00:00
Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի իրական սպառնալիք կա. ԵԱՀԿ գործող նախագահ «Գողականները» հավաքվում են, իրենց ներքին օրենսդրությունն են փոխում. արդեն «ստրախովկաներ» են գործելու Քննարկվում է կիսանախագահական համակարգի անցնելու հարցը. հանրաքվեն կլինի Փաշինյանի ժամկետի վերջում Աննա Հակոբյանը մի շարք պրագմատիկ հարցերով «լիչնիյ ներպրիյազն» ունի Արսեն Թորոսյանի նկատմամբ Թուրքիան Հայաստանի դեմ հարձակվելու պլաններ ունի՞.Կարո Փայլանը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարին Սերժ Սարգսյանի անձնագիրը վերցրել են. կանխվել են նրա եվրոպական այցերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են արել Սուրճի գները նոյեմբերին հասել են վերջին 12 ամիսների ընթացքում առավելագույնին Շվեյցարացի ուսանողը լուծել է հարյուրամյա ֆիզիկական հանելուկը Պոմպեոն սխալմունք է անվանել Թրամփի իմփիչմենթի մասին դեմոկրատների զեկույցը Գործադուլ Փարիզում. կա 60-ից ավելի կալանավորված «Դոմ 2»-ից հայուհին ընկերուհու որդուն ներկայացրել է որպես իր երեխա՝ սիրելիից գումար ստանալու համար Փաշինյանը ձգտում է միահեծան իշխանության․ ՀՅԴ հայտարարությունը Տարվա առաջին 9 ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 68 մլն դոլար «Ժաննա Ֆրիսկեն չի շփվել հոր հետ». հանգուցյալ երգչուհու հայրը սպառնացել է սպանել Շեպելեւին Մամեդյարովը մեկնաբանել է Մնացականյանի հետ հանդիպումը Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել․ ՀՔԾ Խորհրդարանական ընդդիմությունը դեմ կքվեարկի 2020 թվականի պետբյուջեի նախագծին Ֆոտոշոփի զոհը. բալետի հայտնի արտիստը շքեղ կազմվածքը ցույց է տվել անհաջող ռետուշով Կիպրոսը Թուրքիայի դեմ հայց է ներկայացնում Հաագայի Միջազգային դատարան Coca-Cola-ն կփոխի բաղադրատոմսը ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Աղբյուր․ Մարկոսը պայմանագիր է կնքել Արարատ-Արմենիայի հետ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը բաց է Արարատ Միրզոյանն ընդունել է Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Գիտնականները հերքել են Երկրի վրա հնագույն համաճարակի մասին առասպելը Պուտինը մասնակցել է «Ցանկությունների տոնածառ» ակցիային. նա կիրականացնի Ստավրոպոլում բնակվող տղայի ցանկությունը «Նա ատում էր այդ ոչնչությանը». Ֆրիսկեի հայրն արձագանքել է Շեպելեւի հարցազրույցին Ջիջի Հադիդը ցուցադրության է մասնակցել պիջակով, որը կրում էր մերկ մարմնին Բելլա Հադիդը Քենդալ Ջեների և Քորթնի Քարդաշյանի հետ այցելել է Մայամիի լողափերից մեկը (լուսանկարներ) Ինչո՞ւ է քիթը քչփորելը վտանգավոր Սինգապուրում ցանկանում են հետիոտնին հետ վարժեցնել քայլելիս գաջեթներին նայելուց «Իմ ընտանիքի անդամներն ասում էին, որ դերասանուհու մասնագիտությամբ անգամ մի կոպեկ չեմ կարողանա աշխատել». Ջենիֆեր Էնիսթոն (լուսանկար) Թուրքիան 2020 թվականին հինգ հորատանցք կբացի Կիպրոսի գազի հանքավայրում 2020 թվականի բյուջեի նախագծով ՀՀ ռազմական արդյունաբերության ծախսերը կավելանան 122 տոկոսով Վիրաբույժներն ամեն տարի հազարավոր առողջ կույր աղիք են հեռացնում. հետազոտություն Ռուս լրտեսները ֆրանսիական Ալպերը որպես գաղտնի առաքելությունների իրականացման կայան են օգտագործել Ավստրալիայում բռնագրավել են թմրանյութերի՝ երկրի պատմության մեջ ամենամեծ խմբաքանակը Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է շուրջ մեկ դրամով Ճապոնիայում բացվել է աշխարհում առաջին խանութը, որտեղ գնումներն իրականացվում են կառավարվող ռոբոտի օգնությամբ (լուսանկար) Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին Իրանին ճնշելու համար Կասեցվել է Արամի 23 հասցեին կից շինության ապօրինի քանդման աշխատանքները Պենտագոնից հայտնել են, որ կշարունակեն Թուրքիային համոզել Ս-400-ից հրաժարվել ՀՀ-ում հետբուհական եւ մասնագիտական կրթության ծախսերը 2020 թվականին էապես կավելանան «Բելառուսը երբեք չի մտնի մեկ այլ պետության կազմի մեջ, իմ օրոք դա երբեք չի լինի». Լուկաշենկո Կիևը կարող է պաշտպանական պատ կառուցել Դոնբասում ՄԻԵԴ-ը մերժել է 2008 թվականին Գյումրիի ընտրատեղամասում ծեծկտուք կազմակերպածների հայցը 10–ամյա տղայի երկու մատներն անդամահատել են պայթուցիկ սարքի օգտագործման հետևանքով Դեկտեմբերի 6, 7 եւ 8-ին կաշխատեն Երեւան-Գյումրի-Երեւան լրացուցիչ արագընթաց էլեկտրագնացքներ Իշխանության դիրքորոշումը շատ հստակ է՝ որևէ ապօրինություն անպատիժ չի մնալու. Էդուարդ Աղաջանյանը՝ Գևորգ Լոռեցյանի ձերբակալության մասին Էյֆելյան աշտարակը փակվել է Ֆրանսիայում համընդհանուր գործադուլի պատճառով Մերկելի խոսքով՝ ՌԴ-ն չի ցանկանում աջակցել Խանգոշվիլիի սպանության հետաքննության հարցում 2020 թվականի վերջին ՀՀ պետպարտքը կկազմի 7,3 մլրդ դոլար. ֆիննախ Մեր քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել ընդհուպ մինչև 1991 թվական. Էդուարդ Աղաջանյան Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի դատական նիստը․ ՈւՂԻՂ Ի՞նչ դեպքերում թույլ կտան ջրառը Սեւանա լճից. քննարկում ՀՀ խորհրդարանում Ադրբեջանցիների հրապարակային վերջնագրից հետո երեք ժամ բանակցելու միակ խելամիտ բացատրությունը Ջասթին Թիմբերլեյքը ներողություն է խնդրել կնոջից՝ սկանդալային պահվածքի համար (տեսանյութ, լուսանկարներ) «Էդքան քծնելուց իրենց վրայից կարող է հոտ գա». Մարուքյանը՝ իշխանության «ֆեյքերի կարմիր բանակի» մասին Սոցիալական արդարությունը վերականգնելու համար պետք է 13-րդ թոշակ ստանան թոշակառուները Ասում ենք ՝ բա 5 տարի Ամուլսարի մասին ինչու չէիք բարձրաձայնում, ասում են՝ նախկինները մեզ կբռնեին. Փաշինյան Գործադիրը հաստատեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը. Այսօր գործազուրկ է բնակչության մոտ 20 տոկոսը Պետբյուջեի հարկային մուտքերը կանխատեսվում են 1 տրլն 602 մլրդ դրամի չափով. ՀՀ ֆիննախ Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի. շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով Դիմակով, զենքով, էլեկտրաշոկով, ավազակային հարձակում՝ «Ֆլեշ» բենզալցակայանում Փոքրիկ միջադեպ՝ Պուտինի միկրոֆոնի հետ կապված Ավանդաբար «փակ» շուկաներում հայտնվում են նոր մասնակիցներ, փոքրացել է գերիշխող դիրք ունեցողների մասնաբաժինը. ՏՄՊՊՀ Համացանցում վիրավորում ու քննադատում են Սերգո Կարապետյանին Կառավարությունը թույլ տվեց, որ աջ ղեկով մեքենաները ներմուծվեն եւ ՀՀ տարածքում ղեկը փոխվի Քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել 70-ականներին կառուցված շենքի պատճառով Դիլիջանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Կառավարությունը 30 հատ աղբաման նվիրեց Գյումրիին ՀՔԾ-ն պարզաբանում է՝ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածներով Քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ներ նվիրելու փաստով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել Փոխնախարար Գևորգ Լոռեցյանը ձերբակալվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը Սպորտն ինձ համար կենսակերպ է, դրա մեջ մեծ դեր ունի հայրս․ Լևոն Քոչարյան Կադաստրի կոմիտեն նոր ղեկավար ունի Մելանյա Թրամփը դպրոցականներին օգնել է փաթեթավորել ամանորյա նվերները (լուսանկարներ, տեսանյութ) Ֆրանսիայում անժամկետ գործադուլ է սկսվում ընդդեմ կենսաթոշակային բարեփոխման
Հարցում

Ինչպիսի՞ն է արտագաղթի իրական պատկերը. վարչապետի հրապարակած ցուցանիշի հետքերով

Օրերս Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից արտագաղթը նվազել է 90 տոկոսով։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.


«Ցավոք, հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչները չփորձեցին կոնկրետ թվերով հիմնավորել այդ պնդում, ինչը հանրության շրջանակում տարընկալումների տեղիք տվեց։ Թեեւ գործող իշխանությունները չեն սիրում թվեր, հաշվարկներ, մոդելներ, այնուամենայնիվ, դրա անհրաժեշտությունը կա, քանի որ արտագաղթը եւ դրա դինամիկան ուղղակիորեն խոսում են տվյալ երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունավետության մասին։ Արտագաղթը արյունաքամ անող վերք է. արտագաղթ ծնող հիմնական պատճառների մասին խոսելիս նախեւառաջ հարկավոր է համեմատել ցուցանիշները, գնահատելու, թե ինչ է արվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը եւ կենսամակարդակը բարելավելու, մարդկանց իրենց հայրենիքում պահելու ուղղությամբ։ Այսպես. 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնողների եւ ժամանողների տարբերությունը կազմում է -9857 մարդ, որը ներառում է Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների տեղաշարժը՝ մուտքերը եւ ելքերը։ 2016 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանի անցակետերով իրականացված մուտքերի եւ ելքերի տարբերությունը կազմել է -86694 մարդ։ Ըստ ՀՀ վիճակագրության կոմիտեի տվյալների՝ 2019 թվականին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համաձայն Հայաստանից մեկնողների եւ ժամանողների տարբերությունը (ներառյալ ՀՀ քաղաքացիներ եւ օտարերկրացիներ) նվազել է 88,6 տոկոս, որը բավականին մոտ է վարչապետի հրապարակած 90 տոկոսին։

Միաժամանակ, նույն պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտագաղթել են 35549 ՀՀ քաղաքացիներ (ՀՀ փաստաթղթերով), որոնց թիվը 2018 թվականի համեմատ նվազել է 15,7 տոկոսով, 2017 թվականի համեմատ՝ 52,6 տոկոսով, 2016 թվականի համեմատ՝ 64,1 տոկոսով։

Հատկանշական է, որ 2019 թվականին արտագաղթի կրճատման տեմպը ավելի ցածր է, քան նախորդ տարիներինը․ մասնավորապես՝ 2019 թվականին 2018 թվականի համեմատ արտագաղթը նվազել է 37,2 տոկոսով, 2018 թվականին 2017 թվականի համեմատ՝ 70,9 տոկոսով, 2017 թվականին 2016 թվականի համեմատ՝ 37,8 տոկոսով։ Պատկերը ավելի վատ է ՀՀ փաստաթուղթ ունեցող անձանց արտագաղթի կրճատման մասով։ Սա նույն է, որ տարին նախորդ տարվա համեմատ գրանցենք նվազող ՀՆԱ-ի աճի տեմպ, եւ դա որպես մեծ ձեռքբերում կամ հեղափոխական առաջընթաց հայտարարենք։

Մտահոգիչ է նաեւ, որ վերջին տարիների ընթացքում օտարերկրացիների էական հոսքի անվերահսկելի դինամիկա է գրանցվում, իսկ այս ուղղությամբ համապատասխան միգրացիոն եւ աշխատաշուկայի կարգավորման քաղաքականությունն ուղղակի բացակայում է։

Ամփոփելով վերոգրյալը, հարկ է արձանագրել, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վատացել է արտագաղթի կրճատման տեմպը, ինչը մեկ անգամ եւս փաստում է, որ նախորդ շրջաններից եկող եւ այս իշխանությունների կողմից շարունակվող նեոլիբերալ քաղաքականությունն իրեն սպառել է՝ նույնիսկ նվազող կոռուպցիայի պայմաններում։ Հայաստանի ժողովրդագրության խնդիրը արմատապես լուծելու համար անհրաժեշտ է համադրել քաղաքական եւ մասնագիտական շրջանակների ներուժը՝ նոր սոցիալ-տնտեսական քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու համար։

website by Sargssyan