Նյութը ավելի շատ պատրաստեցի ԱԱԾ-ի համար
ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, դասախոս Ռիտա Սաղաթելյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որտեղ անդրադառնում է իր՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հորաքույր լինելուն, մոտ ապագայում իր անգործ մնալուն:
Նա, մասնավորապես, գրել է.
«Ինքնակենսագրություն Ծնվել եմ..... Գիտակցական տարիքից ՀՅԴ համակիր, ԳԱՂԱՓԱՐԱԿԻՐ, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ հորաքույր... 1988-90թթ համազգային շարժման ակտիվ մասնակից, ցուցարար, շուրջօրյա նստացույց ( ոչ մի րոպե բաց չեմ թողել. վկաներ և նկարներ կան):2017թ. ՀՅԴ_ի կողմից առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու: 2018թ. Թավշյա հեղափոխության ֆանատիկներից. շարժմանը միացել եմ 4-5 րդ օրը, (վկաներ կան, կարող եք նաև ֆբ էջիս տեսագրությունները թերթել) Հա՜, մոռացա մի նկար էլ կա՝ « մերժիր սերժին» մակագրությամբ: Սկզբից մինչև վերջ մասնակցել եմ պատմական քայլերթին, ճանապարհին «թաղել եմ սերժին» ...Հա՜, մոռացա. մեր ակտիվիստ Դավիթը հրապարակում հայտարարեց, որ իրենց դասախոսը միացել է շարժմանը (ոնց որ առաջինն էի), բայց ազգանունս չտվեց ( երևի վախեցավ ՝ հետո պաշտոն ուզեմ) , բայց ես չտխրեցի. կարևորը գաղափարն էր, այդ օրերին էլ ավելի կարևորը ՝ մտավորականի անունից ամբոխին ոգևորելը.... Ու ես քայլեցի... հպա՜րտ... հուսավառվա՜ծ.. Ո՜ ւ...դեռ Իշխանի սիրելի հորաքույրն եմ, նա էլ իմ պաշտելի զարմիկը(կյանքիս մեջ առաջին անգամ նեղացրի իմ պարծանքին... հանո՜ւն՞՞՞՞) 2019թ. , նոյեմբեր. տաքսու վարորդի « բազարով» փողոց դուրս եկած, ոչ վաղ անցյալում փողոց փակած, մոտ ապագայում (այս անգամ արդեն ընդմիշտ ) փողոցում հայտնվող ԵՊՀ ՀԱՅՈՑ լեզվի ամբիոնի դոցենտ , ով փաստորեն սխալ փողոցներով էր քայլում ու սխալ մարդկանց(ժողովրդի) հետ կամ էլ ձեռքին փայտ չկար, դրա համար հայտարարվեց լուսանցքից դուրս թամադա