1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 09 դեկտեմբերի 2019թ., 00:00
«Թուրքիա-Ադրբեջան բարեկամության ասոցիացիան» պահանջել է բողոքի նոտա հղել Հայաստանին 30-ամյա տղամարդը ավտոմեքենաներից երկու տասնյակից ավելի գողություններ է կատարել. նա կալանավորվել է Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ժխտող պետական կայք է ստեղծել Եթե նախարարի տեղակալին ձերբակալում են առերևույթ կաշառքի և կոռուպցիայի մեղադրանքով, ապա նախարարը պետք է ներկայացնի հրաժարական առնվազն երկու պատճառով ԴԱՀԿ-ն մեզ քիչ էր, երևի... ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը Գազի գնի շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել․ (տեսանյութ) Նոր արագաչափ կգործարկվի ՍԴ-ում ոչ մի ճգնաժամ չկա. սա քաղաքական խնդիր է. Գագիկ Ծառուկյան Մադոննայի դուստրը՝ Լուրդեսը մերկացել է հանուն արվեստի (Տեսանյութ, լուսանկար) Սերենա Ուիլյամսը նորաձեւության փորձագե՞տ է դարձել. (տեսանյութ) «Ռոման» կփորձի ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպանին «Չկա ավելի քաղցր բան, քան նրանք»․ Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել Ցանցառապետության կյանքից. դրվագ 21 եւ 22 Հայտնի է աշխարհի ամենաթանկ տոնածառը Հայկական հակահետախուզությունը բացահայտել է ավելի քան 20 լրտեսների. մեծամասնությունը աշխատում էր Բաքվի համար Ով եւ որտեղ դարձավ համայնքապետ կամ ինչպես պարտվեց միակ թեկնածուն ՊԵԿ նախագահի տեղակալի հայրը հաղթել է համայնքապետի ընտրություններում Ստամբուլում ֆլեշմոբի ժամանակ բախումներ են տեղի ունեցել Քաղաքապետարանը թույլ չի տալիս «Սանիթեք» տնօրինել իրեն պատկանող գույքը «Իմ քայլը» կողմ քվեարկեց բանկային գաղտնիքի մասին նախագծին, որին դեմ էր արտահայտվել Վիեննայի օպերայում առաջին անգամ բեմադրվել է կնոջ կողմից գրված օպերան Դուբլինում անօթևան մարդիկ աշխատում են որպես գիդ. ոչ ոք նրանցից լավ քաղաքը չգիտի Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օրն է Փրկարարները դուրս են բերել պատի մեջ հայտնված տղամարդուն Դպրոցի տնօրենն արգելել է Ծննդյան տոների բացիկներ ուղարկել Նյույորքցին կերել է 120 000 դոլարով վաճառված ինստալյացիայի բանանը Երգչուհի Վալերիայի որդին ջարդուփշուր է արել իր Jaguar-ը. նա ենթարկվել է վիրահատության Ինդոնեզիայի նախագահը որոշել է փոխարինել որոշ պաշտոնյաներին արհեստական ինտելեկտով Փաշինյանական հակասությունների պատճառով Արցախի բանակցությունները փակուղում են. Ռ․Հակոբյան (տեսանյութ) ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը United Airlines-ի չվերթի ժամանակ կարիճը խայթել է ուղևորին Երկրաշարժ Ադրբեջանում Ինչպիսի՞ տեսք կունենան iPhone-ի նոր մոդելներն առաջիկա երկու տարվա ընթացքում «Միսս Տիեզերք 2019» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչը (լուսանկարներ,տեսանյութ) Իրինա Շեյքը բացահայտել է իր նոր բոյֆրենդին Սաուդյան Արաբիայի ռեստորաններում այլեւս չեն լինի սեռային հատկանիշով առանձնացված մուտքեր Ադրբեջանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու հնարավորությունները. ռուս փորձագետ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության 1-ին փուլում, նախնական տվյալներով, հաղթում է Սահակ Մաշալյանը Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի միակ թեկնածուն պարտվել է Հունվարի 1-ից Երեւանում 5000 աշխատակիցների աշխատավարձեր կբարձրանան. Հայկ Մարության Խանջյան փողոցում վիճաբանության մասնակիցներին «կարմիր բերետները» «փռել են ասֆալտին» Մոսկովյան ծննդատան նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանին 4 տուժածների բողոքների հիման վրա կալանավորել են Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ փոխըմբռման հուշագիրը շանտաժի արդյունք է. Հունաստանի ԱԳ նախարար Grand Chess Tour. Լեւոն Արոնյանը գրավեց չորրորդ տեղը Արմավիրի մարզում գնացքը բախվել է ավտոմեքենային. 26-ամյա վարորդին բուժօգնություն է տրամադրվել 700 հազար դոլարանոց «Տոնածառ փարթին» ու Գորան Բրեգովիչը Կարապետյանի և Վարդանյանի «Սոչին» նոր գլխավոր մարզիչ ունի Իսրայելը գլխավորում է Իրանի ագրեսիայի դեմ ուղղված գլոբալ ջանքերը. Նեթանյահու Եկատերինբուրգում ցուցահանդեսի ժամանակ մերկ կանանց նկարները ծածկել են կպչուն թղթերով Պորոշենկոյի վրա փորձել են ձվեր նետել Լիտվայում սպորտային օդանավ է կործանվել. կան զոհեր Բրեգովիչի համերգը շռայլություն է. Ռուբեն Բաբայանը` համերգի համար նախատեսված գումարի մասին 20:00 դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 49.77 տոկոսը․ ԿԸՀ տվյալներ Բացահայտվել է լավ տրամադրությամբ արթնանալու միջոցը Գազի գնի բարձրանալու հավանականությունը չափազանց մեծ է. Վարդան Բոստանջյան Հարոյանն «Ուրալ»-ի կազմում դարձել է գոլային փոխանցման հեղինակ «Արսենալ»-ի գլխավոր մարզչի հարցում հնարավոր է էական շրջադարձ լինի Լիբանանյան սունիթները ցանկանում են, որ Սաադ ալ-Հարիրին կրկին ստանձնի վարչապետի պաշտոնը ՍԴ դատավորներից ազատվելու բոլոր քաղաքական փորձերն անարդյունք էին, դրա համար իշխանությունները դիմում են նրանց վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին. Արա Ղազարյան «Լեսթերը» հաղթեց եւ մեծացրեց առավելությունը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ (տեսանյութ) Շոյգուն մեկնաբանել է ՆԱՏՕ-ի հետ վատ հարաբերությունները Ռեժիմը մեկ տարի է ապօրինաբար կալանքի տակ է պահում Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանին. Արթուր Թովմասյան Պոլսի պատրիարքի ընտրություններ. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի «Յուվենտուս»-ը տևական ժամանակով կորցրեց իր ֆուտբոլիստին Սարավան-Զանգեր հատվածում առկա է մերկասառույց, ինչպես նաև տեղում է ձյուն. ԱԻՆ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտարարություն է տարածել Երգչուհի Վալերիայի որդին ջարդուփշուր է արել իր Jaguar-ը. նա ենթարկվել է վիրահատության Բեռլինում կատարված սպանությունը վնասում է Մոսկվայի հետ հարաբերություններին. Մերկելի իրավահաջորդ Չնայած տարիքին Մոնիկա Բելուչին ներկայացել է համարձակ ֆոտոշարքում Ինչպես են տնտեսում իսկապես հարուստ մարդիկ Բորիս Ջոնսոնը պատմել է իր ամենահամարձակ արարքի մասին Հաջորդ ֆինանսական տարվա Իրանի բյուջեն մշակվել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու համար. Ռոհանի Քրեական գործերը սարքվում են շատ ավելի կոպիտ անօրինականությամբ, քան 90-ականներին էր արվում.Արսեն Բաբայան Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ Նյարդավիրաբույժ Վլադ Չուրեա. «Ուղեղին պետք են ընթերցանություն, երաժշտություն, շոկոլադ և պարեր» «Ավելորդ ծախսեր են».Տնտեսագետը` Կառավարության կողմից քաղաքապետարանին 271 միլիոն դրամ տրամադրելու մասին Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան Մոխրագույնի հիսուն նրբերանգների աստղը մերկացել է լողափում (Լուսանկարներ 18+) Լայքի գերին. ինչո՞ւ է թվային մանիպուլյացիաներ անում Փաշինյանը. Անդրանիկ Թևանյան
Հարցում

«Վերնատանը» իշխանության նյարդային արձագանքը վախից է

Ժողվարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լավ վախեցած է երևում: Համենայն դեպս, «ափալ-թափալի մեջ» բավականին տափակոտ «ծաղրանկար» էին թխել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի վերաբերյալ: Պարզից էլ հասկանալի է, որ «պոչամբար» (ի՜նչ էլ դիպուկ, ինքնաբնութագրական անվանում են կպցրել՝ թունանյութերով լի պոչամբար, իսկի պիտակ հորինելու կարիք էլ չկա) պայմանական ստուդիայի թողարկած «ծաղրանկարն» այսպես ասած՝ պետպատվեր էր:

Ավելին, իշխանությունը այդ ծաղրանկարը տարածեց Հ1-ի, այսինքն՝ Հանրային հեռուստաընկերության լուրերի ֆեյսբուքյան էջով: Հ1-ի հասցեին առաջ էլ պակաս քարեր չէին նետվում ներկայիս իշխանավորդարձածների կողմից, թե՝ իշխանական քարոզչության է լծված՝ հանրային շահերն սպասարկելու փոխարեն: Դե, իսկ արդեն իշխանություն դարձած քարկոծողները որոշեցին մի քայլ էլ առաջ գնալ՝ Հ1-ը դարձնելու համար լրիվ «Հ-զրո»: Բայց դա առանձին անդրադարձի նյութ է:

Ավելի լավ է կենտրոնանանք հարցի վրա, թե ինչո՞ւ իշխանությունը այդպես նյարդային արձագանքեց Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ «Վերնատուն» ակումբի համաժողովին ու նման հարթակի ստեղծման փաստին: Ու բնութագրական է, որ իշխանության ագրեսիվ, փրփրաբերան ու քֆուրչի ֆեյքա-չֆեյքասատարիչները միմիայն հայհոյում, անիծում, վատաբանում, մաղձու թույն էին թափում համաժողովի մասնակիցների հասցեին:

Դա, ինչ խոսք, արդեն իսկ դրական է բնութագրում բուն ակումբի ձևավորման նախաձեռնությունը: Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների միջոցով դրսևորված այդ ագրեսիվ ռեակցիան բացեիբաց ցույց է տալիս, որ գործող «թավշիշխանությունը» բացարձակապես ոչինչ չունի հակադրելու՝ մտքի, գաղափարի, քաղաքական բովանդակության առումներով:

Դու հայհոյում ես, ուրեմն՝

ա) դու թույլիկ ես,

բ) ընդհանրապես ասելիք չունես:

Հիմնական մյուս դիտարկումն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վախենում, ավելի ճիխշտ է ասել՝ սարսափահար է լինում քաղաքական լուրջ ընդդիմություն ունենալու հեռանկարից անգամ: Այդ սարսափների որոշակի արտացոլումն է, օրինակ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին բացառապես քաղաքական շարժառիթներով կալանքի տակ պահելը:

Նույն սարսափի արտացոլում է այն, որ քիչ թե շատ քննադատական մոտեցում արտահայտող ցանկացած ուժի ցանկացած ներկայացուցչի վրա «ֆաս» հրահանգով վրա են տալիս իշխանական քֆուր-բոտերը:

Իսկ «Վերնատան» դեպքում, ո՜վ սարսափ, կարող են քննարկման սեղանի շուրջ հավաքվել քաղաքական միտք, գնահատական, գաղափար, ծրագիր առաջադրող, օրակարգ ձևավորելու ունակ բազմաթիվ գործիչներ, իշխանական կոնտրոլից դուրս գտնվող քաղաքական ուժեր ու իրենց ներկայացուցիչները: Հիմնականն, իհարկե, միտքն ու գաղափարն է:

Եվ «Վերնատան» համաժողովում դրսևորվեց այն, ինչից զուրկ է գործող իշխանությունը, որը, իզմերից միայն պոպուլիզմ ունի ու մի քիչ էլ՝ ավտորիտարիզմի «գեղցի» տարբերակը:

Վերջին հաշվով, նման քննարկումներն օրինաչափորեն պետք է բերեն զարգացման հաջորդ քայլին՝ ըստ համախոհության միավորվելուն և ավելի ակտիվ քաղաքական գործունեության անցնելուն: Նիկոլ Փաշինյանը, իհարկե, նույնպես դա շատ լավ հասկանում է: Բայց ողջ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տիպի իշխանությունները քիչ թե շատ բանի ընդունակ են, միայն այն դեպքում, եթե չունեն քաղաքական հակառակորդներ, չունեն ընդդիմություն: Քաղաքական հակառակորդ կամ ընդդիմություն ունենալու մտքից անգամ նրանք թունավորվում են ու ջղակծկումների մեջ ընկնում: Մանավանդ, որ «կոնսենսուս մինուս 1» էր ասվել...

Բայց որքան ուզում են՝ ջղակծկվեն, քաղաքական դաշտը քայլ առ քայլ ակտիվանալու է, իրապես ընդդիմադիր կենտրոնները բյուրեղանալու են և անցնեն ավելի ակտիվ քաղաքական պայքարի: Կլինի դա «Վերնատան» մասնակիցներով, թե մեկ այլ տարբերակով, թերևս այնքան էլ կարևոր չէ:

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

website by Sargssyan