Իլոն Մասկը պլանավորում է աուտիզմի դեմ պայքարող չիպեր ստեղծել
«Tesla» ընկերության հիմնադիր Իլոն Մասկը պլանավորում է ստեղծել հատուկ չիպեր, որոնք կօգնեն պայքարել աուտիզմի դեմ։ Այս մասին Մասկն ասել է YouTube-յան վիդեոթողարկման ժամանակ։
Մասկը հույս ունի, որ այս եղանակով կհաջողվի հաղթահարել նաև այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են շիզոֆրենիան և ամնեզիան։ Անհրաժեշտ տեղեկությունը կփոխանցվի հատուկ չիպերի վրա, որոնք էլ այն կփոխանցեն ուղեղին։
Մասկը նշել է, որ նրա նպատակը մարդկային ուղեղ ներթափանցելն է՝ ուղեղում գոյություն ունեցող տեղեկատվությունը կապելով արհեստական բանականության հետ։
Նպատակն իրականացնելու համար Մասկը պլանավորում է համագործակցել նեյրոտեխնոլոգիական ընկերության հետ։