Մակունցը երազում է մտնել «որոշ շենքեր» եւ ասել՝ դուրս կորեք այստեղից
Երբ երկրում ամեն ինչ գլխի վայր շուռ է գալիս, նախարար է դառնում, պատգամավոր եւ կառավարող ուժի խորհրդրանական խմբակցության ղեկավար է դառնում մեկը, որը ոչ մի քաղաքական անցյալ չունի, որը ոչինչ չի հասկանում ոչ քաղաքականությունից, ոչ պետության կառավարումից, որ միջպետական հարաբերություններից, եւ որի միակ արժանիքն այն է, որ մշակույթն իր մեջ է տեսնում:
Իսկապես, երբ Լիլիթ Մակունցը կառավարող ուժի խմբակցության ղեկավար է դառնում, ապա հաստատ իր առաջնորդին չի համարձակվի ասել, որ չի կարելի դատարանները շրջափակել, այլ ինքը եւս հավեսով կմասնակցի այդ միջոցառմանը՝ չգիտակցելով իրենց քայլի հետեւանքները:
Իսկ հիմա, հայտնվելով ԱՄՆ-ում, նա արդեն ասում է, թե դատաիրավական ոլորտում չի կարելի շտապել, այդպես էլ չբացատրելով, թե ինչու էին իր գործընկերները վազքով գնում դեպի դատարաններ այն շրջափակելու համար:
«Մենք գիտակցում ենք, որ մեր քաղաքացիները անհամբեր փոփոխությունների են սպասում, գիտակցում ենք, որ երբեմն նրանք ցանկանում են, որ մենք պարզապես մտնենք եւ ասենք որոշ մարդկանց՝ «դուրս կորեք այս շենքից»: Սակայն, մենք դա չենք անելու»,- ասել է նա, այդպես էլ չհասկանալով, որ այդ հենց ինքն ու իր ընկերներն էին վազքով գնում դեպի դատարաններ՝ դատավորների թեւից բռնելու եւ նրանց այնտեղից դուրս շպրտելու համար: Չկարողացան, իսկ հիմա արդեն ելույթներ են ունենում ԱՄՆ-ում:
Մակունցն ավելի ճիշտ կվարվեր, եթե օվկիանոսից այն կողմ պատմեր, թե որ դատավորների դեմ են քրեական գործեր հարուցում եւ որ դեպքում, որ դատավորներին են պետական մակարդակով կաշառք խոստանում եւ որ դատավորներին պետական պահպանություն տրամադրում:
Իսկ հիմա մի փոքր բոլորս միասին մտածենք, թե ինչ պատկերացում կկազմեն ամերիկյան պաշտոնյաներըև հայերի եւ նրանց քաղաքական մտքի վերաբերյալ, երբ շփվեն, զրուցեն եւ լսեն կառավարող ուժի խմբակցության ղեկավարին:
Աննա Բաղդասարյան
Top-News.am