Ադրբեջանական ընդդիմությունը դիմել է միջազգային հանրությանը զանգվածային բռնության եւ կտտանքների առիթով
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը պետք է հասցեական պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի պաշտոնյաների հանդեպ, ովքեր խախտում են մարդու իրավունքները, թույլատրում և իրականացնում խոշտանգումներ:
Միջազգային հանրությանը նաև կոչ է արվել ավելի վճռական դիրքորոշում ցուցաբերել՝ պաշտոնական Բաքվին ստիպելու հետաքննել բռնությունների ու խոշտանգումների դեպքերը:
«Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» դիմել է նաև Ադրբեջանի ժողովրդին` կոչ անելով հրապարակայնորեն բողոքել զանգվածային բռնությունների և ոստիկանների կողմից իրականացվող խոշտանգումների դեմ:
«Թուրան» գործակալության փոխանցմամբ, այս մասին ասված է ընդդիմադիր միավորման այսօր տարածած հայտարարությունում: